Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շահրաման Արամայիսի Աղաջանյան (17 մայիսի, 1961, Քարագլուխ, Ասկերանի շրջան - 12 հունիսի, 1992, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Շահրաման Աղաջանյան
մայիսի 17, 1961(1961-05-17) - հունիսի 12, 1992(1992-06-12) (31 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քարագլուխ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ասկերանի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Շահրաման Աղաջանյանը ծնվել է 1961 թ. մայիսի 17-ին Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղում։ Տեղում ութամյա կրթություն ստանալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Ասկերան ավան, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է Ասկերան և աշխատել որպես ավտովարորդ։ 1990 թ. կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատներից մեկին և մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. հունիսի 12-ին Ասկերան-Սառնաղբյուր ճակատային գծում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շահրաման Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.