Շահոքրամ

բույսերի տեսակ

Շահոքրամ , (լատին․՝ Cheiranthus Cheiri) պատկանում է խաչածաղկավորների (Cruciferae) ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Շահոքրամ։ Բուսաբանական նկարազարդումը գրքից О. В. Томе «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Շահոքրամը (Ch.Cheiri) բազմամյա պարտեզային բույս է։ Աչքի է ընկնում շատ գեղեցիկ դարչնագույն, դեղին ծաղիկներով, որոնք երբեմն խայտաբղետ են կազմված դեղին ու դարչնագույն գեղեցիկ բծերից։ Ծաղիկներն արձակում են դուրեկան և ուժեղ բուրմունք, հասարակ են կամ լիաթերթ։ Նախահայրը Հռենոս գետի շրջակայքում հաճախ հանդիպող Ch.fruticulosus բույսն է։ Բարձրությունը տատանվում է 25-75 սմ-ի սահմաններում։ Ձմռան ընթացքում ջերմատներում կամ բնակարաններում ծաղկման համար օգտագործվում են հետևյալ սորտերը՝ Նոևա, Դրեզդենյան, Գոլիաֆ և Կաղինինգրադյան։

Մշակում խմբագրել

Երևանի պայմաններում շահոքրամը հայողությամբ ձմեռում է բաց գրունտում, սակայն երբեմն ցրտահարվում է օդի ջերմաստիճանի ուժեղ տատանումներից։ Ցրտահարության վտանգն ավելի մեծ է այն դեպքում, երբ անձրևներից հետո անմիջապես սկսվում են ուժեղ սառնամանիքներ։ Ձմեռվա ընթացքում, մինչև գարնան կեսերը, հիանալի ծաղկում է ջերմատանը՝ տալով կտրած առատ ծաղիկներ։ Կարելի է մշակել նաև թաղարներում, որպես սենյակային բույս։ Մշակության աշխատանքները նույնն են, ինչ որ ձմեռային շահպրակինը։

Տեսակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան