Շահումյան փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան փողոց (այլ կիրառումներ)

Շահումյան փողոց (ռուս.՝ Улица Шаумяна), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, ուղղությունը` արևմուտքից արևելք։ Լենինյան և Կիրովյան շրջանների տեղական նշանակության փողոց է։ Փողոցն իր անունն ստացել է Բաքվի 26 կոմիսարներից մեկի` Ստեփան Շահումյանի (1878-1918) պատվին։

Շահումյան փողոց
Ի. Ա. Ռիտենբերգի եկամտաբեր տունը, Շահումյան, 94
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1,6 կմ
Անվանվել էՍտեփան Շահումյան

Աշխարհագրություն խմբագրել

Սկսվում է Դոլոմանյան նրբանցքի հետ խաչմերուկից, ավարտվում է Վորոշիլովի պողոտային հարելով։ Տների համարակալումն աճում է արևմուտքից արևելք։ Ամբողջ երկայնքով փողոցը երկգոտի է։

Կառուցապատում խմբագրել

Շահումյան փողոցը հիմնականում կառուցապատված է միջին հարկայնությամբ եկամտաբեր տներով[1]։ Փողոցում տեղակայված են ավտոճանապարհային քոլեջի շենքը, Ռոստովի պետական կոնսերվատորիան և այլն։

Նշանակալի շենքեր և կառույցներ խմբագրել

 
«Սովետսկի յուգ» թերթի խմբագրության շենքը
 
Մ. Ֆ. Կոֆուսի եկամտաբեր տունը
 
Ս. Ռուվինսկու եկամտաբեր տունը
 
Դերտկեզովների եկամտաբեր տունը
  • Թիվ 2/10` Ե. Յ. Բիկեռնիկի եկամտաբեր տուն։ Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին մոդեռն ոճով։ Ճարտարապետության հուշարձան է։
  • Թիվ 10/29` Օ. Բազիների եկամտաբեր տուն։ Շենքի դեկորը պատրաստվել է սպիտակ աղյուսից։ Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին` էկլեկտիզմի ոճով։ Ճարտարապետության հուշարձան է։
  • Թիվ 11` եկամտաբեր տուն։ Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Ճարտարապետության հուշարձան է։
  • Թիվ 13/43` «Սովետսկի յուգ» թերթի խմբագրության շենք։ Կառուցվել է 1911 թվականին մոդեռն ոճով։
  • Թիվ 29` Ռոստովի Ս. Վ. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա։
  • Թիվ 40` Վ. Ի. Պոլտորակի բնակելի տուն։
  • Թիվ 42` Ի. Պ. Վոլկովի բնակելի տուն։
  • Թիվ 45/28` Լ. Մ. Պիվովարովայի եկամտաբեր տուն։ Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին` էկլեկտիզմի ոճով։ Քաղաքացիական ճարտարապետության հուշարձան է։ Շենքի ձևավորման մեջ օգտագործվել է կլասիցիզմին բնորոշ դեկոր։
  • Թիվ 48` Մ. Ֆ. Կոֆուսի եկամտաբեր տուն։
  • Թիվ 48` Ժամանակակից կերպարվեստի թանգարանը Դիմիտրովսկայայում[2][3]։ Թանգարանը գտնվում է վաճառական Ս. Յաբլոկովի նախկին առանձնատանը։ Շենքը կառուցվել է 1898 թվականին ճարտարապետ Ե. Մ. Գուլինի նախագծով մոդեռն ոճով։
  • Թիվ 53/55` Շիլտով եղբայրների եկամտաբեր տուն։
  • Թիվ 58` Ֆեյա Բալաբինայի տուն
  • Թիվ 79` Գ. Բեյխմանի եկամտաբեր տուն։
  • Թիվ 80/33` Պ. Մ. Կոնովալովայի եկամտաբեր տուն։
  • Թիվ 82/30` Մ. Գ. Բաբիևայի եկամտաբեր տուն։
  • Թիվ 83` Գ. Բեյխմանի բնակելի տուն։
  • Թիվ 94` Ի. Ա. Ռիտենբերգի եկամտաբեր տուն։
  • Թիվ 96` Ս. Ռուվինսկու եկամտաբեր տուն։
  • Թիվ 98` Մ. Օ. Կուլակովի եկամտաբեր տուն։
  • Թիվ 102` Օ. Կ. Օզերովի եկամտաբեր տուն։
  • Թիվ 106` Սապոգովների եկամտաբեր տուն։
  • Թիվ 110` Դերտկեզովների եկամտաբեր տուն։

Հատվող փողոցներ խմբագրել

Արևմուտքից արևելք Շաումյան փողոցը հատում է հետևյալ նրբանցքներն ու պողոտաները. Դոլոմանյան նրբանցք, Բրատսկի նրբանցք, Խալտուրինի նրբանցք, Օստրովսկու նրբանցք, Բուդյոննու պողոտա, Սոբորնի նրբանցք, Սեմաշկոյի նրբանցք, Գազետնի նրբանցք, Վորոշիլովի պողոտա։

Գրականություն խմբագրել

  • Волошинова Л. Ф. Проект зон охраны. Т. 2, кн. 7: Аннотация исторической застройки по ул. Шаумяна: арх. № 611. Ростов-на-Дону, 1993.
  • От храма к храму. Дмитриевская: биография продолжается... / авт. текста: Любовь Волошинова ; [фото : Фотостудия Михаила Малышева]. - Ростов-на-Дону : Музей современного изобразительного искусства на Дмитровской, 2010. - 184 с. : ил., цв. ил.
  • Кравченко М. И. Архитектура Ростова-на-Дону. Улица Шаумяна Արխիվացված 2018-03-25 Wayback Machine // Теория и практика современной науки : Журнал. — 2017. — № 8(26).

Ծանոթագրություններ խմբագրել