Մոնթեավան

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
(Վերահղված է Շահումյանի թ/ֆից)

Մոնթեավան (մինչև 2021թ. դեկտեմբերի 5-ը' Շահումյանի թռչնաֆաբրիկա), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Մոնթեավան
Մոնթեավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետԱրթուր Յայլոյան
Մակերես3.68 կմ²
ԲԾՄ900 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն929 մարդ (2001)
Խտություն252 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՄոնթեավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1143[2]
Մոնթեավան (Հայաստան)##
Մոնթեավան (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Պատմություն խմբագրել

Մոնթեավան գյուղի նախկին անունը առաջացել է գյուղում խորհրդային շրջանում գտնվող Շահումյանի թռչնաֆաբրիկայից։ 1950-ական թվականների սկզբին գյուղի տարածքում սկսվել է թռչնաբուծական ֆաբրիկայի կառուցումը։ 1953թ. ֆաբրիկան շահագործման է հանձնվել։ Թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատելու նպատակով Հայաստանի նախկին ԽՍՀՄ-ի տարբեր բնակավայրերից գյուղ են տեղափոխվել և հիմնական բնակություն հաստատել տարբեր տարիքի և զբաղմունքի աձինք։ Նախկին ֆաբրիկայի առկայության պատճառով գյուղը անվանվել է Շահումյանի թռչնաֆաբրիկա։ 2002թ. ՀՀ տնտեսական դատարանի կողմից թռչնաֆաբրիկան լուծարվել է և սնանկ ճանաչվել։ Բայց թռչնաբուծությունը շարունակում է մնալ բնակչության հիմնական զբաղմունքը։

2021թ. Կառավարության որոշմամբ գյուղը վերանվանվել է Մոնթեավան՝ ի պատիվ Արցախյան հերոս Մոնթե Մելքոնյանի[3]։

 

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը Երևանից՝ 25 կմ, մարզկենտրոնից 33 կմ, ՀՀ պետական սահմանից 15 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 900 մ, բնակլիմայական պայմանները - չոր ցամաքային։ Պատմամշակութային կոթողներ չկան։

Բնակչություն խմբագրել

Բնակիչները հիմնականում աշխատում են թռչնաֆաբրիկայում։

Մոնթեավանի ազգաբնակչության փոփոխությունը[4]։

Տարի Բնակչություն
1959 246 մարդ [5]
1970 581 մարդ [5]
1979 676 մարդ [5]
2001 951 մարդ [5]
2004 1175 մարդ [5]
2011 946 մարդ


Տնտեսություն խմբագրել

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 366.5 հեկտար է, որից՝ 83.0 հեկտարը վարելահողերն են, իսկ 3.4 հեկտարը այգիները։ Համայնքն ունի բուժկետ, Մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. «ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ». khoy.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներ խմբագրել