Շահբուլաղի ամրոց

ամրոց Արցախում

Շահբուլաղի ամրոց (ադրբ.՝ Şahbulaq qalası, «Շահի աղբյուր»), բերդ Արցախի Հանրապետության արևելքում, Խաչեն գետի ստորին հոսանքի շրջակայքում։ Կառուցվել է 1740–50-ական թվականներին Ղարաբաղյան Խանության հիմնադիր Փանահ Ալիի-խանի կողմից՝ հնագույն Տիգրանակերտ քաղաքի ավերակների վրա։

Ամրոցը հարավից։ Նկարել է ռուս պատմաբան Վասիլի Պոտտոն

ՍտուգաբանությունԽմբագրել

Ամրոցի անունը ծագում է մոտակա հորդառատ Շահբուլաղ աղբյուրից, որը նշանակում է «Շահի աղբյուր»[1]։ Ամրոցի մոտակայքը հայտնի է եղել Թառնագյուտ անվամբ (նաև՝ Թնգրնակերտ, Թառնագիւրտ, Տկռակերտ և այլն)։ Համաձայն մի ավանդության՝ Թառնագյուտ տեղանունը բաղկացած է «թառել» և «գյուտ» մասնիկներից, քանի որ Աղվանքի թագավոր Վաչագանը այստեղ մատուռ էր կառուցել և երկար ժամանակ ճգնել, այսինքն՝ տատրակի պես թառում էր այստեղ[2]։ Սակայն հնագետ Համլետ Պետրոսյանի հավաստմամբ Թառնագյուտ տեղանունը Տիգրանակերտի աղավաղում է[3]։

ՊատմությունԽմբագրել

Ըստ հայ հնագետների՝ ամրոցը կառուցվել է արցախյան Տիգրանակերտ քաղաքի ավերակների վրա։ Ավերակներից վերցված քարեր են օգտագործվել ամրոցի կառուցվածքի որոշ հատվածը շինելու համար[4]։

Պարսից արքա Նադիր շահի սպանությունից հետո Հարավային Կովկասը բաժանվեց մի քանի խանությունների միջև։ 1748 թվականին Փանահ Ալին, առաջնորդ Ջևանշիր տոհմի, իրեն հռչակեց Ղարաբաղի խան։ Սզբնապես նա հաստատվել էր Բայաթ բերդում, բայց կարճ ժամանակ անց Փանահը հիմնեց Շահբուլաղ բերդը և սկսեց իր արշավանքները արցախյան մելիքների դեմ։ Շահբուլաղը նրան ծառայեց որպես հենակետ մինչև 1752 թ․, երբ Փանահ-խանը հաստատվեց մելիք Շահնազարի կողմից տրամադրված Շուշի ամրոցում[1]։

Շուշիում հաստատվելուց հետո, Փանահ-խանը Շաբուլաղում պահում էր մոտ 3000-անոց հեծելազոր։

ԱմրոցԽմբագրել

Ամրոցը սարքած է կրաքարից և չափաքարից։ Միայն բուն ամրոցն ու նրա հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող մզկիթն են կանգուն մնացել։ Ամրոցն ուղղանկյուն հատակագիծ ունի։ Միջապատերը հզորացված են աշտարակներով։ Միջապատերը ու աշտարակները պարունակում են պաշտպանական հրակնատներ և մերլոններ։ Ամրոցի պարիսպը 7 մետր բարձր է, իսկ աշտարակները՝ 8,5 մետր[1]։

ՄզկիթԽմբագրել

Ամրոցին կից մզկիթը գտնվում համալրի հյուսիսարևմտյան հատվածում։ Մզկիթը ունի քարե աղոթասրահ, քառակուսաձև գմբեթ և արևելք նայող ճակատով մի վերանդա։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կարապետյան Սամվել (1999)։ Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․։ էջ 226 
  2. Հակոբյան Թադևոս Խ., Մելիք-Բախշյան Ստեփան Տ․, Բարսեղյան Հովհաննես Խ․ (2001)։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան 3։ Երևան: ԵՊՀ Հրատարակչություն։ էջ 414 
  3. Պետրոսյան Համլետ (2010)։ «Արցախի Տիգրանակերտ»։ Տիգրան Մեծ։ Երևան։ էջ 380-387 
  4. Арцахский Тигранакерт в письменных источниках