Շահակ Ա Մանազկերտցի (նաև՝ Հուսիկ Բ , - 377), Ամենայն հայոց կաթողիկոս 373 թվականից։ Աղբիանոսյանների տոհմից։ Հաջորդել է Ներսես Ա Մեծին։

Շահակ Ա Մանազկերտցի
Շահակ Ա Մանազկերտցի
Կառավարում
Տիտղոս Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ժամանակամիջոց 373-377
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Անունը ծնվելիս Շահակ Աղբիանոսյան
Ներսես Ա Մեծ        Զավեն Ա Մանազկերտցի

Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Մանազկերտի եպիսկոպոսը։ Հայ կաթողիկոսներից առաջինն էր, որ Պապ թագավորի հրամանով ձեռնադրվել է ոչ թե Կեսարիայում, այլ Հայաստանում։ Թագավորի եկեղեցական բարենորոգումների հանդեպ ցուցաբերել է համաձայնողական վերաբերմունք, իրեն հեռու պահել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերից։

Կաթողիկոսական գահին Շահակ Ա Մանազկերտցուն հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցին։

Գրականություն խմբագրել

  • Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1987։
Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Ներսես Ա Մեծ
(353-373)
Շահակ Ա Մանազկերտցի
(373-377)
Զավեն Ա Մանազկերտցի
(377-381)