Շախտյոր Դոնեցկ (ֆուտբոլային ակումբ)

(Վերահղված է Շախտյոր ՖԱ (Դոնեցկ)ից)

Շախտյոր (ուկրաիներեն՝ Шахтар), ուկրաինական ֆուտբոլային ակումբ Դոնեցկ քաղաքից։ Հիմնադրվել է 1936 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում՝ Ուկրաինայի բարձրագույն դիվիզիոնում։ Շախտյորը միակ ուկրաինական ակումբն է, որը հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթը։ 10 անգամ հաղթել է Ուկրաինայի առաջնությունը, 11 անգամ Ուկրաինայի գավաթը, 8 անգամ՝ Ուկրաինայի սուպերգավաթը և 4 անգամ՝ ԽՍՀՄ գավաթը։ Տնային հանդիպումներն անցկացնում է Մետալիստ մարզադաշտում։

Շախտյոր Դոնեցկ
Ամբողջական անուն ФК «Шахтар» Донецьк
Մականուն(ներ) Оранжево-чёрные (Նարնջագույն-սևեր)
Горняки (Հանքագործներ)
Кроты (Խլուրդներ)
Հիմնադրում մայիսի 24, 1936
Երկիր  Ուկրաինա
Մարզադաշտ Մետալիստ մարզադաշտ
Տարողունակություն 40,003
Նախագահ Ռինատ Ահմետով
Մարզիչ Պաուլու Ֆոնսեկա
Կայք
Լիգա Ուկրաինայի Պրեմիեր Լիգա
2020-21 2-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Դերբի խմբագրել

Ուկրաինական «կլասիկո» խմբագրել

Այդ դերբին սկսվել է 2000 թվականից, երբ «Շախտյորը» դարձավ Ուկրաինայի առաջնության ուժեղագույն ակումբներից մեկը։ Այդ խաղերը աչքի են ընկնում իրենց լարվածությամբ։ Շատ անգամներ են այս ակումբները հանդիպել են Ուկրաինայի գավաթի շրջանակներում, իսկ 2008-09 մրցաշրջանում դերբին տեղափոխվեց ՈՒԵՖԱ գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում «Շախտյորը» 3:2 հաշվով հաղթեց։ Այդ մրցաշրջանում մի քանի շաբաթ անց ակումբները կրկին հանդիպեցին, այս անգամ Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում։ Խաղը տեղի ունեցավ Դոնեցկում, որտեղ «Շախտյորը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց։ Հետո «Շախտյորը» եզրափակչում պարտվեց «Վորսկլա» ակումբին։ Հատկապես հետաքրքիր ստացվեց 2007-08 մրցաշրջանի Ուկրաինայի գավաթի եզրափակիչը, որտեղ կարմիր քարտերի ռեկորդ սահմանվեց։ Օդեսայից ժամանած մրցավար Վիկտոր Շվեցովը 5 կարմիր քարտ ցույց տվեց՝ 3 հատ «Շախտյորին» և 2 հատ «Դինամոյին»։

Ակումբի խորհրդանիշներ խմբագրել

Ակումբի գույները խմբագրել

Նարնջագույն Սև

Լոգո խմբագրել

Առաջին լոգոն «հանքագործները» ստացել է 1936 թվականի մայիսին։

1946 թվականին, երբ ակումբը վերանվանվեց և դարձաց Շախտյոր, ակումբի լոգոյի վրա տեղ գտավ «ԴՍՈ «Շատյոր»» գրառումը։

1989 թվականին ակումբի վերանորոգման ժամանակ, նկարիչ Վիկտոր Սավիլովը նոր լոգո առաջարկեց։ Լոգոյի վրա պատկերված էին ֆուտբոլային գնդակ և ֆուտբոլային դաշտից մի մաս։

1997 թվականին լոգոյին տվեցին ավելի ժամանակակից տեսք։

2007 թվականի դեկտեմբերի 5-ին Շախտյորը ներկայացրեց նոր լոգոն, որը առաջարկել էր իտալական «Interbrand» կազմակերպությունը։

Հիմն խմբագրել

Փառք քեզ, հարազա՛տ «Շախտյոր»,
Երբեք քեզ չի փոխի
Երկինքը ֆուտբոլային աստղերի
Որտեղ վառվում է, ինչպես Ծիր Կաթինը
Լույսը քո հաղթանակների։

Կրկներգ (2 անգամ)։
Քեզ, «Շախտյոր», կանաչ դաշտեր,
Քոնն է, «Շախտյոր», հավետ ճակատագիրն իմ,
Քեզ համար է, «Շախտյոր», իմ «Սիրո» մեդալը։
Թող օտար քաղաքներում քեզ համար վառվի Եվ պարտություններից քեզ հավետ պաշտպանի
Պայծառ աստղը ֆուտբոլի!

Բառեր։ Կ. Արսեևա
Երաժշտություն։ Ի. Կուտովո

Ռեկորդակիրներ խմբագրել

Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստները խմբագրել

2018 թվականի մարտի 24-ի տվյալներով

# Անվանում Ժամանակաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
1   Լուիս Ադրիանո 2007-2015 77 16 32 3 128
2   Անդրեյ Վորոբեյ 1998-2007 80 22 12 0 114
3   Վիտալի Ստարուխին 1973-1981 84 23 3 0 110
4   Միխայիլ Սոկոլովսկի 1974-1987 87 11 5 2 105
5   Բրանդաո 2002-2008 65 11 15 0 91
6   Ալեքս Տեյշեյրա 2010-2016 67 10 12 0 89
7    Իգոր Պետրով 1982-1991
1994-1996
1998
70 12 2 0 84
8   Սերգեյ Ատելկին 1990-1995
1996-1997
2000-2002
61 9 12 0 82
8    Վիկտոր Հրաչով 1980-1981
1982-1990
1994
65 10 5 0 80
10   Օլեգ Մատվեև 1992-1995
1996-2000
61 16 1 0 78

Ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստները խմբագրել

2018 թվականի մարտի 24-ի տվյալներով

# Անվանում Ժամանակաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
1   Դարիո Սռնա 2003-ներկա 306 38 143 12 499
2   Միխայիլ Սոկոլովսկի 1974-1987 400 63 18 4 485
3     Սերգեյ Յաշենկո 1982-1995 384 51 8 1 444
4   Յուրի Դեգտերյով 1967-1983 321 47 10 0 378
5   Դմիտրի Շուտկով 1991-2008 267 56 24 0 347
6   Վալերի Ռուդակով 1974-1986 277 44 16 3 340
7   Վալերի Յարմենչեկով 1966-1978 297 32 8 0 337
8     Վիկտոր Հրաչով 1980-1981
1982-1990
1994
282 40 6 3 331
9     Իգոր Պետրով 1982-1991
1994-1996
1998
281 39 10 1 331
10   Անատոլի Տիմուշչուկ 1998-2006 227 39 57 3 326

Նվաճումներ խմբագրել

ԽՍՀՄ խմբագրել

Ուկրաինա խմբագրել

Միջազգային խմբագրել

Այլ մրցաշարեր խմբագրել

  • «Առաջադիմության Գավաթի (ԽՍՀՄ)» հաղթող։ 1975, 1977
  • «Ակումբի հետ միասին (ԽՍՀՄ)» մրցանակի հաղթող։ 1982, 1983, 1986, 1987, 1988
  • «Արդար խաղ» մրցանակի հաղթող։ 1958
  • «Օրինակելի խաղ» մրցանակի հաղթող։ 1987
  • «Առաջին ալիք» գավաթի հաղթող (Իսրայել)։ 2006[1]
  • «Լա Մանգի» գավաթի հաղթող (Իսպանիա)։ 2008[2]
  • «Uhrencup» գավաթի հաղթող (Շվեյցարիա)։ 2009[3]
  • «Մասպալոմաս» գավաթի հաղթող (Իսպանիա)։ 2007, 2009[4]
  • «Copa del Sol»-ի հաղթող (Իսպանիա)։ 2010, 2013[5]
  • «Salzburger Land Cup»-ի հաղթող (Ավստրիա)։ 2011[6]
  • «Matchworld Cup»-ի հաղթող (ԱՄԷ) ։ 2013[7]
  • «Super Cup of Champions»-ի հաղթող (ԱՄԷ)։ 2013[8]
  • «G-Drive միացյալ սուպերգավաթի (2014)» հաղթող
  • «Վլադիմիր I»-ի անվան գավաթի կավալեր։ 2013[9]

«Շախտյորի» մարզիչների նվաճումները խմբագրել

Միրչա Լուչեսկու

2006

  • Ուկրաինայի լավագույն մարզիչ 2005-06

2008

  • Ուկրաինայի առաջնության 2007-08 մրցաշրջանի լավագույն մարզիչ

2009

  • Ուկրաինայի վաստակավոր մարզիչ
  • Ուկրաինայի 2008-09 մրցաշրջանի լավագույն մարզիչ
  • Ռումինիայում ճանաչվել է վերջին տասնյակի լավագույն մարզիչ ռումինական «Fanatik» ամսագրի կողմից[10]
  • Սպորտ Արենայի վարկածով 2009-10 մրցաշրջանի աշնան լավագույն մարզիչ[11]
  • Ճանաչվել է լավագույն մարզիչը UA-Футбол ամսագրի հետևորդների կարծիքով[12]

2010

  • Զբաղեցրել է III հորիզոնականը XXI դարի ամենահաջողակ մարզիչների ցանկում[13]
  • Gazeta Sporturilor հրատարակության կողմից ճանաչվել է 2010 թվականի Ռումինայի լավագույն մարզիչ
  • Ուկրաինայի առաջնության 2009-10 մրցաշրջան լավագույն մարզիչ[14]
  • Ճանաչվել է 2009-10 մրցաշրջանի լավագույն մարզիչը ՍՄԻ-ի վարկածով[15]

«Շախտյորի» խաղացողների նվաճումները խմբագրել

  • 1968 - Յուրի Դեգտերյով - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1968 - Վլադիմիր Ստրելցով - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1970 - Վիկտոր Զվյագինցև - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1973 - Վլադիմիր Սաֆոնով - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1973 - Վիտալի Ստարուխին - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1975 - Վլադիմիև Ռոգովսկի - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1977 - Յուրի Դեգտերյով - Մրցաշրջանի լավագույն դարպասապահ
  • 1979 - Վիտալի Ստարուխին - ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ, ԽՍՀՄ առաջնությունում լավագույն ռմբարկու (26 գոլ)։
  • 1987 - Միխաիլ Սոկոլովսկի - Ակումբի հավատարի մրցանակի նվաճող (մեկ ակումբի կազմում պետք է անցկացնի 400 և ավելի խաղ)։
  • 1997 - Օլեգ Մատվեև - Ուկրաինայի առաջնությունում լավագույն ռմբարկու (21 գոլ)։
  • 2001 - Անդրեյ Վորոբեյ - Ուկրաինայի առաջնությունում լավագույն ռմբարկու (21 գոլ)։
  • 2005 - Անատոլի Տիմոշուկ - Ուկրաինայի 2004-05 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ։
  • 2006 - Բրանդաո - Ուկրաինայի առաջնությունում լավագույն ռմբարկու (15 գոլ)։
  • 2007 - Ֆրանսելինո Մատուզալեմ - Ուկրաինայի 2006-07 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ։
  • 2008 - Ֆերնանդինյո - Ուկրաինայի 2007-08 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ։
  • 2009 - Ռազվան Ռաց - պարգևատրվել է Ռումինիայի նախագահի՝ Տրայան Բեսեսկուիի կողմից
  • 2009 - Դարիո Սռնա - Ուկրաինայի 2008-09 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ[16]։
  • 2009 - Ժադսոն - ՈՒԵՖԱ գավաթի եզրափակչի հաղթական գոլի հեղինակ[17]
  • 2009 - Ռազվան Ռաց - «Fanatik» ամսագրի կողմից ճանաչվել է 2009 թվականի ռումինացի լավագույն ֆուտբոլիստ
  • 2009 - Անդրեյ Պյատով - «UA-Футбол»-ի կողմից ճանաչվել է 2009 թվականի Ուկրաինայի լավագույն դարպասապահ[18]։
  • 2009 - Դարիո Սռնա - «UA-Футбол»-ի կողմից ճանաչվել է Ուկրաինայի լավագույն աջակողմյան պաշտպանը[19]։
  • 2009 - Ռազվան Ռաց - «UA-Футбол»-ի կողմից 2009 թվականին ճանաչվել է լավագույն ձախակողմյան պաշտպանը[19]։
  • 2009 - Վիլիան - «UA-Футбол»-ի կողմից 2009 թվականին ճանաչվել է լավագույն ձախակողմյան կիսապաշտպանը[19]։
  • 2009 - Լուիս Ադրիանո - «UA-Футбол»-ի կողմից 2009 թվականին ճանաչվել է լավագույն հարձակվողը[19]։
  • 2010 - Դարիո Սռնա - IFFHS-ի երկրպագուների քվեարկության արդյունքում աշխարհի ամենահռչակավոր ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը[20]։
  • 2010 - Դարիո Սռնա - ua-football.com-ի կողմից ճանաչվել է 2009 թվականի լավագույն լեգիոները[21]։
  • 2010 - Մարիուշ Լևանդովսկի - «Pilka Nozna» ամսագրի կողմից ճանաչվել է 2009 թվականի լեհ լավագույն ֆուտբոլիստը
  • 2010 - Դարիո Սռնա - 2009, 2010 մրցաշրջանների լավագույն խաղացող
  • 2010 - Անդրեյ Պյատով - Ուկրաինայի առաջնության 2009-10 մրցաշրջանի լավագույն դարպասապահ
  • 2012 - Հենրիխ Մխիթարյան - ճանաչվել է 2012 թվականի ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
  • 2013 - Հենրիխ Մխիթարյան - 2012-13 մրցաշրջանի լավագույն ռմբարկու, 25 գոլով դարձել է ռեկորդակիր ՈՒՊԼ-ում

«Շախտյորի» ֆուտբոլիստների պաշտոնական ամսագիր խմբագրել

  • 2007, 2009, 2010 - ճանաչվել է Ուկրաինական սպորտային լավագույն ամսագիրը
  • 2008 - ճանաչվել է Ուկրաինայի սպորտային լավագույն հրատարակությունը

Վիճակագրական նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • 2010 թվական - IFFHS - Շախտյոր - վերջին 10 տարիների լավագույն ֆուտբոլային ակումբ[22]
  • 2010 թվականի նոյեմբեր - IFFHS - Շախտյոր - աշխարհում ամսվա լավագույն ակումբ[23]։

Խաղացողներ խմբագրել

Ներկա կազմ խմբագրել

2018 թվականի մարտի 24-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
2   ՊՇ Բոգդան Բուտկո
4   ՊՇ Սերգեյ Կրիվցով
5   ՊՇ Դավիթ Խոչոլավա
6   ԿՊ Տարաս Ստեպանենկո
7   ԿՊ Տայսոն  
8   ԿՊ Ֆրեդ
9   ԿՊ Դենտինիո
10   ԿՊ Բերնարդ
11   ԿՊ Մարլոս
12   ԿՊ Վելինգտոն Նեմ
17   ԿՊ Մաքսիմ Մալիշև
18   ՊՇ Իվան Օրդեց
19   ՀՐ Ֆակունդո Ֆերեյրա
20   ԿՊ Վյաչեսլավ Տանկովսկի
21   ԿՊ Ալան Պատրիկ
Դիրք Խաղացող
22   ՊՇ Նիկոլայ Մատվիենկո
24   ԿՊ Դմիտրի Գրեչիշկին
26   ԴՊ Նիկիտա Շևչենկո
30   ԴՊ Անդրեյ Պյատով
31   ՊՇ Իսմայլի
33   ՊՇ Դարիո Սռնա  
34   ԿՊ Իվան Պետրյակ
44   ՊՇ Յարոսլավ Ռակիցկի
55   ԴՊ Օլեգ Կուդրիկ
59   ԿՊ Ալեքսանդր Զուբկով
74   ԿՊ Վիկտոր Կովալենկո
86   ՀՐ Ռուսլան Ֆոմին
88   ՀՐ Օլարենվաժու Կայոդե (վարձավճարով Մանչեսթեր Սիթիից)
98   ՊՇ Դոդո
99   ՀՐ Գուստավո Բլանկո Լեշչուկ

Ակումբի գվարդիականներ խմբագրել

Այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր խաղացել են 100 և ավելի խաղ ակումբի կազմում։

ԽՍՀՄ
  •   Ալեքսանդր Ալլպատով
  •   Վսյաչեսլավ Ալյաբև
  •   Ալեքսնադր Վասին
  •   Վալերի Գոևբունով
  •   Վալերի Գոշկոդերյա
  •   Վիկտոր Հրաչյով
  •   Յուրի Դեգտերյով
  •   Ալեքսանդր Դրոզդենկո
  •   Յուրի Դուդինսկի
  •   Վիկտոր Զվյագինցև
  •   Վիկտոր Կոնդրատով
  •   Անատոլի Կոնկով
  •   Նիկոլայ Կուզնեցով
  •   Դմիտրի Միզերնի
  •   Իգոր Պետրով
  •   Վլադիմիր Պյանիխ
  •   Վլադիմիր Ռոգովսկի
  •   Անատոլի Ռոդին
  •   Վալերի Ռուդակով
  •   Վլադիմիր Սալկով
  •   Վլադիմիր Սաֆոնով
  •   Միխաիլ Սոկոլովսկի
  •   Ալեքսանդր Սոպկո
  •   Վիտալի Ստարուխին
  •   Նիկոլայ Ֆեդորենկո
  •   Սերգեյ Յաշչենկո
Ուկրաինա
  •   Սերգեյ Ատելկին
  •   Ալեքսեյ Բելիկ
  •   Յուրի Վիրտ
  •   Անդրեյ Վորոբեյ
  •   Եվգենի Դրագունով
  •   Գեննադի Զուբով
  •   Վալերի Կրիվենցով
  •   Սերգեյ Կովալով
  •   Իգոր Լեոնով
  •   Սերգեյ Օնոպկո
  •   Գեննադի Օրբու
  •   Սերգեյ Պոպով
  •   Միխայիլ Ստարոստյակ
  •   Անատոլի Տիմոշուկ
  •   Դմիտրի Չիգրինսկի
  •   Դմիտրի Շուտկով
  •   Ալեքսանդր Գլադկի
  •   Ալեքսանդր Կուչեր
  •   Անդրեյ Պյատով
  •   Յարոսլավ Ռակիցկի
  •   Վսյաչեսլավ Սևչուկ
  •   Տարաս Ստեպանենկո
Բրազիլիա
Նիգերիա
Սերբիա
Չեխիա
Լեհաստան
Ռումինիա
Խորվաթիա
Հայաստան

«Շատյորի» ֆուտբոլիստները միջազգային հեղինակավոր առաջնություններում խմբագրել

Առաջնություն Մասնակիցները
  Եվրոպայի առաջնություն 1972   Անատոլի Կոնկով  
  Ամառային Օլիմպիական խաղեր 2000   Այզեկ Օկորոնկվո
    Աշխարհի առաջնություն 2002   Ջուլիուս Ագախովա
  Այզեկ Օկորոնկվո
  Եվրոպայի առաջնություն 2004   Պրեդրագ Պաժին
  Դարիո Սռնա
  Աֆրիկական ազգերի գավաթ 2006   Ջուլիուս Ագախովա  
  Աշխարհի առաջնություն 2006   Ալեքս Բելիկ
  Անդրեյ Վորոբե
Կաղապար:Դրոշավորում/Սերբիա և Չերնոգորիա Իգոր Դուլյա
  Մարիուշ Լևանդովկսի
  Դարիո Սռնա
  Անատոլի Տիմոշչուկ
  Դմիտրի Չիգրինսկի
  Բոգդան Շուստ
  Ամերիկայի գավաթ 2007   Էլանո  
    Եվրոպայի առաջնություն 2008   Մարիուշ Լևանդովկսի
  Ռազվան Ռաց
  Դարիո Սռնա
  Տոմաշ Խյուբշման
  Ամառային Օլիմպիական խաղեր 2008   Իլսինո  
  Ամերիկայի գավաթ 2011   Ժադսոն
  Մարսելո Մորենո
    Եվրոպայի առաջնություն 2012   Էդուարդո դա Սիլվա
  Ալեքսանդր Կուչեր
  Անդրեյ Պյատով
  Յարոսլավ Ռակիցկի
  Եվգենի Սելեզնյով
  Դարիո Սռնա
  Տոմաշ Խյուբշման
  Վյաչեսլավ Շևչուկ
  Աշխարհի առաջնություն 2014   Բերնարդ
 Էդուարդո դա Սիլվա
  Դարիո Սռնա
  Ամերիկայի գավաթ 2015   Դուգլաս Կոստա
  Ֆրեդ

Գլխավոր մարզիչներ խմբագրել

Ժամանակաշրջան Անուն Մրցանկաները
1936-1937   Նիկոլա Նաումով
1938   Վասիլի Բորիսենկո
1938   Գրիգորի Արխանգելսկի
1939-1941   Աբրամ Դանգուլով
1944-1945   Նիկոլա Կուզնեցով
1946-1948   Ալեքս Կոստիլև
1949   Գեորգի Մազանով
1949-1951   Վիկտոր Նովիկով
1952   Կոնստանտին Կվաշին
1952-1956   Ալեքսնադր Պանոմարյով
1956-1957   Վասիլի Երմիլով
1958   Աբրամ Դանգուլով
1959   Վիկտոր Նովիկով
1959-1960   Կոնստանտին Շչեգոցկի
1960-1969   Օլեգ Օշենկով 2 ԽՍՀՄ Գավաթ
1969-1970   Յուրի Վոյնով
1970-1971   Արտյոմ Փալյան
1971   Յուրի Զախարով
1971-1972   Նիկոլա Մորոզով
1972-1973   Օլեգ Բազիլևիչ
1974   Յուրի Զախարով
1974-1978   Վլադիմիր Սալկով
1979-1985   Վիկտոր Նոսով 2 ԽՍՀՄ Գավաթ
1 ԽՍՀՄ Սուպերգավաթ
1986   Օլեգ Բազիլևիչ
1987-1989   Անատոլի Կոնկով
1989-1994  /  Վալերի Յրեմչենկո
1995   Վլադիմիր Սալկով 1 Ուկրաինայի Գավաթ
1995-1996   Վալերի Ռուդակով
1996-1999   Վալերի Յրեմչենկո 1 Ուկրաինայի Գավաթ
1999   Անատոլի Բիշովեց
1999   Ալեքս Դրոզդենկո
1999-2001   Վիկտոր Պրոկոնպենկո 1 Ուկրաինայի Գավաթ
2001-2002   Վալերի Յրեմչենկո
2002   Նևիո Սկալա 1 Ուկրաինայի առաջնություն
1 Ուկրաինայի Գավաթ
2003   Վալերի Յրեմչենկո
2003-2004   Բերնդ Շուստեր
2004   Վիկտոր Պրոկոպենկո
2004-մ.հ.   Միրչա Լուչեսկու 8 Ուկրաինայի առաջնություն
5 Ուկրաինայի Գավաթ
7 Ուկրաինայի Սուպերգավաթ
1 ՈՒԵՖԱ Գավաթ

Գումարային գործունեություն խմբագրել

«Շախտյորը» համարվում է Ուկրաինայի ամենահարուստ ֆուտբոլային ակումբը։ ՖԱ «Շայտյորի» բյուջեն։

  • 2006 թվական - 84,5 մլն դոլար[32]
  • 2007 թվական - 84,5 մլն դոլար[33]
  • 2008 թվական - 85 մլն դոլար[34]
  • 2009 թվական- 65 մլն դոլար[35]

2008/2009 մրցաշրջանում ՖԱ «Շախտյորը» տրանսֆերներից 35,5 մլն եվրո աշխատեց[36][37][38] и 10,6 млн евро за участие в еврокубках.[39]

Ակումբի տեխնիկական պարտնյորը համարվում է «Nike» ընկերությունը, որի հետ աշխատել սկսել է 2008 թվականից[40]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TotalFootball». Кубок Первого канала-2006: история первого турнира. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «ФК Шахтер». "Шахтер" завоевывает Кубок Ла Манги. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 20 января 2009-ին.
  3. «12 игрок». "Шахтер" выиграл турнир Uhrencup. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 10 июля 2009-ին.
  4. «ФК Шахтер». "Шахтер" завоевывает Кубок Маспаломас. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 20 января 2009-ին.
  5. «ua-football». "Шахтер" на сборах: шесть кубков за семь лет. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 29 июня 2011-ին.
  6. «Террикон». «Шахтер» взял первый трофей сезона. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 29 июня 2011-ին.
  7. «Шахтёр». Шахтер – победитель Matchworld Cup 2013. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 19 января 2013-ին.
  8. «ЛIГА.Новости». «Шахтер» выиграл у «Зенита» Суперкубок чемпионов. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  9. «сайт шахтера». Шахтер наградили православным орденом. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «Официальный сайт футбольного клуба "Шахтер" (Донецк)». Разван Рац: «За мои награды спасибо «Шахтеру». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 28 ноября 2009-ին.
  11. «Террикон - сайт болельщиков донецкого Шахтёра». Луческу и Шевченко - лучшие в первой части сезона. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 29 декабря 2009-ին.
  12. «Официальный сайт футбольного клуба "Шахтер" (Донецк)\\Пресса о клубе». Мирча Луческу – лучший тренер 2009 года по версии читателей UA-Футбол. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2 февраля 2010-ին.
  13. «Террикон - сайт болельщиков донецкого Шахтёра». Луческу и Газзаев уступили только Моуриньо и Фергюссону. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 15 мая 2010-ին.
  14. «Официальный сайт футбольного клуба "Шахтер" (Донецк)». Звезды, обувь и перчатки. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 4 июля 2010-ին.
  15. «Официальный сайт футбольного клуба "Шахтер" (Донецк)». На вершине хит-парадов. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 28 мая 2010-ին.
  16. «Официальный сайт Премьер Лиги Украины». Клуби ПЛ визначили лауреатів сезону. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 6 июня 2009-ին.
  17. «Газета.Ru». Педрито дожал «горняков». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 29 августа 2009-ին.
  18. «Террикон - сайт болельщиков донецкого Шахтёра». "Украинский футбол": лучшие - Милевский, Шевченко и Пятов. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 29 декабря 2009-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «UA-Футбол». Символическая сборная 2009-го года по версии читателей UA-Футбол. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 3 февраля 2010-ին.
  20. «ГАЗЕТА по-українськи». Милевский и Срна попали в ТОП-20 самых популярных футболистов мира. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 27 января 2010-ին.
  21. «Официальный сайт футбольного клуба "Шахтер" (Донецк)». Срна – иностранец года. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 10 февраля 2010-ին.
  22. «sports.ru». Рейтинг IIFHS: «Барселона» возглавляет список лучших команд десятилетия. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 26 ноября 2010-ին.
  23. «по материалам газеты «Спорт-Экспресс в Украине»». IFFHS: «Шахтер» - лучший клуб мира в ноябре. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 3 декабря 2010-ին.
  24. «Официальный сайт Союза европейских футбольных ассоциаций (УЕФА)». Դարիո Սռնա включён в символическую сборную 1-го тура Лиги чемпионов. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 22 сентября 2010-ին.
  25. 25,0 25,1 «СоцИнфо. Иформационный портал Украины». Срна вновь попал в символическую сборную тура Лиги Чемпионов. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 8 ноября 2010-ին.
  26. «Официальный сайт ФК "Шахтер"». Жадсон – в сборной Лиги чемпионов!. Վերցված է 6 декабря 2010-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  27. «uefa.com». Символическая сборная тура. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 10 декабря 2010-ին.
  28. «uefa.com». Символическая сборная тура. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 21 октября 2011-ին.
  29. «uefa.com». Символическая сборная тура. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 20 сентября 2013-ին.
  30. «uefa.com». Символическая сборная тура. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 04 октября 2013-ին.
  31. uefa.com. «Лига Европы УЕФА - Новости – UEFA.com». UEFA.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  32. «Подіï». Бюджет «Шахтера» в этом сезоне 84,5 млн. долларов. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 26 июля 2009-ին.
  33. «Корреспондент.net». Стали известны бюджеты украинских клубов. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 26 июля 2009-ին.
  34. «День Донецка». Годовой бюджет ФК «Шахтёр». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 26 июля 2009-ին.
  35. «Экономические новости». «Шахтер» не досчитался 220 млн. грн за 2008 год. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 26 июля 2009-ին.
  36. «FOOTBALL.UA». Селезнева оценили в 4,5 миллиона евро. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 26 июля 2009-ին.
  37. «ПРО ФУТБОЛ». «Шахтёр» получит за Брандао € 6 млн. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 26 июля 2009-ին.
  38. «Официальный сайт ФК «Шахтёр»». Дмитрий Чигринский - игрок «Барселоны». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 16 сентября 2009-ին.
  39. «ЛІГА.Новости». «Шахтер» заработал в еврокубках 10,6 млн. евро. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 26 июля 2009-ին.
  40. «Корреспондент.net». «Шахтер» представил новую форму. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 26 июля 2009-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շախտյոր Դոնեցկ (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։