Շախտիի դատավարություն (1928)

Շախտիի դատավարություն (ռուս.՝ Шахтинское дело), Դոնբասի քարածխային արդյունաբերությունում մասնագետների դատավարությունը Մոսկվայում՝ 1928 թվականին։ Խոշորագույն հանրային դատավարությունն էր 1922 թվականի էսէռականների դատից ի վեր։

Շախտիի գործով կալանավորված նախկին աշխատողները

Հյուսիսային Կովկասի Շախտի քաղաքի 53 ինժեներներ և տեխնիկներ ձերբակալվեցին 1928 թվականին՝ մեղադրվելով ածխահանքերի նախկին տերերի հանձնարարությամբ խորհրդային տնտեսությունը սաբոտաժի ենթարկելու փորձ կատարելու և դավադրություն կազմակերպելու մեջ։ Ապացույցների բացակայության պայմաններում, իշխանությունները հիմնվում էին մեղադրական ցուցմունքների և ինքնամեղադրման վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 416 CC BY-SA icon 80x15.png