Շախմատիստներ (Կարավաջոյի դպրոց)

Շախմատիստներ (իտալ.՝ I Giocatori di Scacchi), Կարավաջոյի դպրոցի ներկայացուցչին վերագրվող նկար[2], որը ներկայացնում է նրա համար հազվագյուտ սյուժե (շախմատ

Շախմատիստներ
տեսակգեղանկար
նկարիչանհայտ[1]
տարի1610[1]
ուղղությունբարոկկո
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ[1]
գտնվում էԱկադեմիայի պատկերասրահ[1]
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ[1]
կայք
Ծանոթագրություններ

Նկարի պատմություն խմբագրել

Նկարը ստեղծվել է 1610 թվականին (որոշ արվեստագետներ ընդլայնում են թվագրման շրջանակները մինչև 1590-1610 թվականները[3]), սովորաբար վերագրվում է Միքելանջելո Մերզի դա Կարավաջոյի (իտալ.՝ Merisi Michelangelo detto Caravaggio, 1573-1610) դպրոցին։ Առանձին հեղինակավոր կատալոգներում վերագրվում է հենց նկարչին[4]։ Նկարի չափսերը 128-ը 94-ի վրա են[3]։ Այն պատկանում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահին (ցուցադրված է Convento dei Canonici Lateranensi Gallerie dell'Accademia էքսպոզիցիայում)[5], յուղանկար է։

Նկարի սյուժե խմբագրել

Կտավում պատկերված է երեք մարդ, որոնցից երկուսը շախմատ են խաղում․ համեստ, բայց նրբագեղ հագնված մի տղամարդ, վառ կարմիր թանկ կոստյումով պատանի, որին փաթաթվել է կինը, որը հագին ունի կիսաթափանցիկ վերնազգեստ և հասարակ թեթև շրջազգեստ (դեմքին նկատելի են կնճիռներ, նա ակնհայտորեն երիտասարդ չէ և իրեն պահում է անպարկեշտ, իսկ ձեռքում սեղմած ունի փողերով դրամապանակը․ հավանաբար նա թեթևաբարո կին է)։ Տղամարդիկ կրում են գլխարկներ, շախմատային տախտակի կողքին դրված են մեկ բռաչափ արծաթե դրամներ։ Կիսախավարում ցույց տրված գործողության վայրը հարգանք չի առաջացնում կերպարների մոտ և նրանց թույլ է տալիս հաշվի չնստել պայմանականությունների հետ։ Սեղանին՝ տղամարդու անմիջական հարևանությամբ, դրված է երկու տարբեր տեսակի թունդ ալկոհոլ խմիչք։

Երիտասարդը հաղթանակ է տանում պարտիայում, իսկ հակառակորդի ձեռքի շարժումը այս ժամանակաշրջանի կտավներում սովորաբար արտահայտում է զարմանք կամ սեփական պարտության ընդունում։

Մոլեխաղի հետ կապված սյուժեն ներկայացված է նաև Կարավաջոյի[6], իսկ առավել ընդարձակ՝ նրա հետևորդների ստեղծագործություններում[7]։ Այն թույլ է տալիս փոխանցել խաղի մասնակիցների և հանդիսատեսի ռեակցիայի հոգեբանական նուրբ նրբերանգները[8]։ Հաճախ նկարչի հետևորդների աշխատանքների հիմքում ընկած են եղել Կարավաջոյի կոմպոզիցիաները (երբեմն նույնիսկ մոլեխաղին չառնչվող սյուժեով)։ Այսպես, Թեոդոր Ռոմբոուտսի «Խաղաքարտ խաղացողները» նկարի հիմքում դրված է Կարավաջոյի «Մաթեոս առաքյալի կոչումը» նկարի կոմպոզիցիան։ Ռոմբոուտսը նույնիսկ մեջբերել է իտալացի նկարչի երկու կերպարներին՝ առաջին պլանում մեջքով կանգնած զինվորին և իր հարևանի խաղաքարտերն ակնոցի միջով զննող ծերուկին[9]։

Կարավաջիստների ստեղծագործությունում շախմատ խաղը պատկերված է միայն այս նկարում։ Նրանք սովորաբար պատկերել են խաղաքարտերի խաղ կամ նարդի, որտեղ հաղթանակը կախված է հաջողությունից և որտեղ արտահայտվում են առավել վառ կրքեր[10]։

Դիրք տախտակի վրա խմբագրել

Նկարի վրա հեշտությամբ առանձնանում է շախմատային դիրքը տախտակի վրա։ Սևերն ունեն նյութական և դիրքային մեծ առավելություն։ Պատանին քայլ է անում սև նավակով, որը ձեռքով պահում է տախտակից վեր а3-ի վրա։ Այդ քայլով նա շախ և մատ է հայտարարում սպիտակ արքային։ Ինչպես այս ժամանակաշրջանի մի քանի այլ նկարներում, այստեղ ևս սև վանդակները ժամանակակից տախտակի վրա համապատասխանում են սպիտակներին (a1-ը սպիտակ է և ոչ թե սև, ինչպես հիմա է պահանջվում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.gallerieaccademia.it/giocatori-di-scacchi
  2. Félix Witting, Patrizi M. L. Michelangelo da Caravaggio. 2013. ISBN 978-1-78042-724-9. ASIN: B0076G9RXC. Р. 64.
  3. 3,0 3,1 Joueurs d’échec. Caravage, Michelangelo Merisi, dit Caravaggio, dit en fr. Le; 1573–1610; école. “Joueurs d’échec”. АkgImages.
  4. «Merisi Michelangelo detto Caravaggio. Giocatori di scacchi. Ministero dei beni e delle attività culturali e del turismo. Istituto centrale per il catalogo e la documentazione». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  5. «Galleria dell' Accademia. Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  6. Lot 1058: After Michelangelo Merisi Da Caravaggio. Invaluable, LLC.
  7. Особенно в творчестве французского художника Валантена де Булоня.
  8. Кононенко Р. Микеланджело да Караваджо. М. 2009.
  9. Г. Зайцева. Фламандские караваджисты. Юный художник, №11—12, 1995.
  10. Хёйзинга, Йохан. Homo ludus. В тени завтрашнего дня. М. 1992. С. 223.

Գրականություն խմբագրել

  • Бонсанти, Джорджо. Караваджо. М. 1995.