Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին[2]։ Երկրի ամենաժողովրդական խաղերից է[3][4]։ Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն[2][5]։ Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը[6][7]։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է[8]։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հիմնադրվել է 1970 թվականին[1]
Երկու տղամարդ շախմատ են խաղում վերնիսաժում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանշով աշխարհում յոթերորդն է[9]։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[10]։

2011-2012 ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատը դարձել է պարտադիր առարկա[11][12][13]։ Համարվում է որ շախմատի դասավանդումը զարգացնում է երեխայի տրամաբանելու, կենտրոնանալու և այլ մտավոր ունակությունները[11][14], սակայն հետազոտությունները ցույց են տվել որ այդպիսի կապ չկա[15][16]։

Գարի Կասպարովը Հայաստանում շախմատի ժողովրդականությունը համեմատել է Լատինական Ամերիկայում ֆուտբոլի ժողովրդականության հետ[17]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Մինչև 20-րդ դարը խաղը կոչվում էր ճատրակ, որը ծագում է պարս.՝ چترنگ, շատրանգ բառից[18][19], որը նշանակում է քառանդամ, չորսմասյա[18]։ Այժմ ճատրակ անվանումը օգտագործվում է միայն արևմտահայերենում[20][21]։ Ժամանակակից արևելահայերենում խաղը կոչվում է շախմատ, որն առաջացել է شاه مات (շահ - արքա, թագավոր և մատ - մահացավ) բառերից[22]։

Պատմություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

«Шатранг: книга о шахматах» գրքում Հովսեփ Օրբելին և Կամիլլա Տրևերը պնդում են, որ Հայաստանում շախմատը հայտնի է դեռևս 9-րդ դարից, երբ Հայաստանը արաբական տիրապետության տակ էր[23]։ Ըստ նրանց՝ շախմատը Հայաստան են բերել արաբները Հնդկաստանից, որտեղ խաղը հավանաբար հայտնի է եղել 6-րդ դարից՝ չատուրանգա անվամբ[23][24]։ 1967 թվականին կատարված հնագիտական աշխատանքների ժամանակ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում՝ Դվինում, հայտնաբերվել են շախմատի խաղաքարեր[25]։ Շախմատի մասին հիշատակումներ կան Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 1100-1200-ականների հայերեն ձեռագրերում, ներառյալ 13-րդ դարի Վարդան Արևելցու ձեռագիրը։ Մինչև 20-րդ դարի կեսերը Շենավան գյուղի բնակիչները օգտագործում էին տնային պայմաններում պատրաստված խաղաքարեր, որոնք նման էին միջնադարի գտածոներին[23][26]։

Խորհրդային շրջան խմբագրել

Հայաստանում շախմատը ինստիտուցիոնալացվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո (1920 թվական)[27]։ 1926-1927 թվականներին քիմիկոս Սիմոն Հովյանի (1869-1942) նախաձեռնությամբ հայերեն շատ թերթերում սկսեցին հայտնվել շախմատային բաժիններ։ Հովյանը նպաստել է Հայաստանում շախմատի տարածմանը՝ դրա մասին դասախոսություններ կարդալով, Էմանուել Լասկերի, Իլյա Մայզելիսի և Յակով Ռոխլինի գրքերը հայերեն թարգմանելով[27]։

Առաջին շախմատային մրցաշարերն անցկացվել են 1927 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիան[1]։ Մինչև 1934 թվականը Հայաստանի շախմատիստները մասնակցում էին Անդրկովկասյան առաջնությանը։ 1934 թվականին Երևանում անցկացվել է Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը։ Հաղթել է Հենրիկ Գասպարյանը։ Հաջորդ տարիներին Գասպարյանը հաղթել է ևս ինը առաջնությունում՝ դառնալով ամենատիտղոսակիր շախմատիստը Հայաստանի շախմատի առաջնությունում[28]։ Նույն թվականին անցկավել է նաև կանանց առաջնություն։ Սիրուշ Մակինցը և Մարգարիտա Միրզա-Ավագյանը բաժանել են առաջին հորիզոնականը։ Հայկական շախմատային առաջին ակումբը հիմնվել է 1936 թվականին։ 1950-ական թվականներին շախմատային ակումբներ են հիմնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի) և Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)[27]։

Հայաստանում շախմատը ժողովրդական դարձավ հատկապես Տիգրան Պետրոսյանի 1960-ականների աննախադեպ հաջողության շնորհիվ։ Նա իր առաջին հաջողությունն ունեցել է 1946 թվականին, երբ հաղթեց Հայաստանի շախմատի առաջնությունում։ Հետագայում նա չորս անգամ նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը (1959, 1961, 1969, 1975)։ 1963 թվականին Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն՝ պարտության մատնելով Միխայիլ Բոտվիննիկին, ով նույնպես նարկայացնում էր ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակաշրջանում շատ զույգեր իրենց զավակներին կոչում էին Տիգրան՝ Պետրոսյանի պատվին[29]։ Պետրոսյանը վեց տարի անընդմեջ (1963-1969) եղել է աշխարհի չեմպիոն, Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ ինը անգամ շախմատային օլիմպիադայի (1958-1974) հաղթող[30]։

1962 թվականին Խորհրդային Հայաստանում կար 30.000 շախմատիստ, որոնցից 3.000-ը՝ մրցավարներ և մարզիչներ։ 1986 թվականին շախմատիստների քանակը աճեց մինչև 50.000, ներառյալ երեք գրոսմայստերներ՝ Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան և Արշակ Պետրոսյան[27]։ Հետագայում Ռաֆայել Վահանյանը (1989)[31] և Արտաշես Մինասյանը (1991)[32] դարձել են Խորհրդային Միության չեմպիոն։ Վահանյանը նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու անգամ՝ 1984 և 1986 թվականներին, հաղթել է շախմատային օլիմպիադայում[33]։

1985 թվականին հայ-հրեական ծագմամբ[34] շախմատիստ Գարի Կասպարովը դարձավ աշխարհի չեմպիոն։ Չնայած նա երբեք Հայաստանը չի ներկայացրել և միայն կիսով չափ է հայ, որոշ աղբյուրներ նրան կոչում են հայ[35], հիմնականում այն պատճառով, որ նրա ազգանունը մոր ազգանվան (Գասպարյան) ռուսականացված տարբերակն է։ Աիդա(Կլարա)Շահենի Գասպարյանցի պապերը Գետահատցի են(Արցախի Հադրութ)։

Անկախ Հայաստան խմբագրել

Հայաստանը ԽՍՀՄ-ից անկախացել է 1991 թվականին[36]։ Դրանից հետո հայ շախմատիստները ստացան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու հնարավորություն։ Անկախ Հայաստանում տեղի են ունեցել չորս խոշոր շախմատային մրցաշարեր՝ 32-րդ շախմատային օլիմպիադան (1996 թ.) տեղի է ունեցել Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում[37], 2001 թվականի աշխարհի թիմային առաջնությունը և 2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը տեղի են ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում[38][39], իսկ 2015 թվականի աշխարհի թիմային առաջնությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս Ռեզորթ և Սպա *****GL» հյուրանոցում[40]։

Հայաստանն իր առաջին մեդալը նվաճել է 1992 թվականի շախմատային օլիմպիադայում՝ գրավելով երրորդ հորիզոնականը[41]։ Հայաստանը 2002, 2004 թվականների շախմատային օլիմպիադաներում նույնպես նվաճել է բրոնզե մեդալ[42][43]։ Հաղթող է ճանաչվել 2006[44], 2008[45] և 2012[46] թվականների շախմատային օլիմպիադաներում։ 1997[47], 2001[48], 2005[49] և 2015[50] թվականների շախմատի աշխարհի թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ, իսկ 2011[51] թվականին առաջին հորիզոնականը։ Եվրոպայի առաջնությունում հավաքականը 1997[52] թվականին գրավել է երրորդ, 1999 թվականին՝ առաջին, 2007[53] թվականին՝ երկրորդ հորիզոնականը։

Շախմատը հանրակրթական դպրոցում խմբագրել

2011 թվականին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը շախմատը դարձրեց հանրակրթական առարկա[54][55]։ Շախմատ անցնում են երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում[13]։ Ծրագիրն իրականացնելու համար պահանջվել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դպրոցներում շախմատի ներմուծումը հիմնականում ստացել է դրական արձագանքներ, բայց որոշ ծնողներ պնդում են, որ իրենց երեխաների դպրոցական ծրագիրն առանց այդ էլ ծանրաբեռնված էր[56]։ Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի կարծիքով «Դպրոցներում շախմատի ներմուծումը երկրի ապագան կերտելու ամենալավ ճանապարհն է»[57]։

Այս որոշումը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում։ Լրագրողները, շախմատային փորձագետները և տարբեր երկրների պաշտոնյաները բարձր են գնահատել ծրագիրը և խորհուրդ են տվել իրենց երկրներին որդեգրել այն[58][59]։ Մագնուս Կառլսենը հայաստանյան այցելության ժամանակ՝ 2014 թվականին, ասել է. «Ես կարծում եմ, որ դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձը հիանալի օրինակ է ամբողջ աշխարհի համար»[60]։

Հաստատություններ խմբագրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմավորվել է 1927 թվականին[1]։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2004 թվականին ընտրվել է ՀՇՖ-ի նախագահ (այդ ժամանակ նա Հայաստանի պաշտպանության նախարարն էր) և վերընտրվել է 2006, 2009, 2011 և 2013 թվականներին[61][62]։ Սարգսյանը «հայտնի է հայ շախմատիստներին էնտուզիազմով աջակցելով»[58]։ Մի առիթով Սարգսյանն ասել է. «Մենք չենք ուզում, որ մարդիկ ճանաչեն Հայաստանը միայն երկրաշարժով և ցեղասպանությամբ։ Մենք կնախընտրեինք, որ նա հայտնի լիներ իր շախմատով»[29]: Հայաստանի կառավարությունը երկրի գրոսմայստերներին հատկացնում է աշխատավարձ և տալիս է որոշակի արտոնություններ[5][13]։

Հայաստանի շախմատի ակադեմիան ստեղծվել է 2002 թվականին Երևանում՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ։ Ակադեմիան կազմակերպում է ազգային և միջազգային շախմատային մրցաշարեր[63]։

Ազգային առաջնություն խմբագրել

Հայաստանի շախմատի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 1934 թվականին, երբ Հայաստանը Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մաս էր կազմում։ Հայկական ԽՍՀ-ում ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել առաջնություններ մինչև 1945 թվականը, երբ դրանք դարձան ամենամյա միջոցառումներ. այս գործելակերպը շարունակվեց նաև անկախ Հայաստանում։ Հենրիկ Գասպարյանը հաղթել է այս առաջնություններում ամենաշատը (10 անգամ), նրան հաջորդում են Աշոտ Անաստասյանը (8 անգամ), Լևոն Գրիգորյանը (6 անգամ) և Արտաշես Մինասյանը (6 անգամ)[64]։

Կանանց առաջին առաջնությունը նույնպես տեղի է ունեցել 1934 թվականին, բայց մինչև 1939 թվականը դադարեցվել է։

Մեդիա խմբագրել

1972 թվականին Գագիկ Հովհաննիսյանը հիմնադրել է «Շախմատային Հայաստան» ամսագիրը, որը 1997 թվականից դարձել է շաբաթաթերթ[65]։ 1972 թվականից «Շախմատ-64» հաղորդաշարը սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ։ Այն մինչև իր կյանքի վերջ՝ 2015 թվականի հունիս, վարում էր Գագիկ Հովհաննիսյանը, և սա հանրային հեռուստաընկերության ամենաերկարակյաց հաղորդումն էր[66]։ Վերջերս ստեղծված «Շախմատի աշխարհ» հաղորդումը հեռարձակվում է «Առաջին լրատվականից» անմիջապես հետո[67]։

Անհատական վիճակագրություն խմբագրել

ՖԻԴԵ-ի ցուցակներում կան Հայաստանը ներկայացնող 26 ակտիվ գրոսմայստեր, 2 կին գրոսմայստեր, 18 միջազգային վարպետ և 2 կին միջազգային վարպետ[68]։

Տղամարդիկ խմբագրել

2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող գրոսմայտերների ցանկը[69].

Հայ շախմատիստները ՖԻԴԵ-ի Թոփ 100-ում
# Շախմատիստ Ծննդյան օր ԳՄ թվական Վարկանիշ Տեղը
աշխարհում[Ն 1]

1 Արոնյան, ԼևոնԼևոն Արոնյան 1982 2000 2765 10
2 Սարգսյան, ԳաբրիելԳաբրիել Սարգսյան 1983 2002 2673 66
3 Մովսեսյան, ՍերգեյՍերգեյ Մովսեսյան 1978 1997 2653 96
4 Հակոբյան, ՎլադիմիրՎլադիմիր Հակոբյան 1971 1991 2647 107
5 Մելքումյան, ՀրանտՀրանտ Մելքումյան 1989 2008 2633 133
6 Պետրոսյան, Տիգրան Լ.Տիգրան Լ. Պետրոսյան 1984 2004 2630 143
7 Փաշիկյան, ԱրմանԱրման Փաշիկյան 1987 2007 2612 191
8 Հովհաննիսյան, ՌոբերտՌոբերտ Հովհաննիսյան 1991 2010 2611 192
9 Տեր-Սահակյան, ՍամվելՍամվել Տեր-Սահակյան 1993 2009 2593 249
10 Անդրիասյան, ԶավենԶավեն Անդրիասյան 1989 2006 2589 263
10 Գաբուզյան, ՀովհաննեսՀովհաննես Գաբուզյան 1995 2012 2589 264

2005-ի դեկտեմբերին Լևոն Արոնյանը Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը[70]։

Կանայք խմբագրել

2015 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի 10 ամենաբարձր էլո վարկանիշ ունեցող շախմատիստուհիների ցանկը[71].

Armenian women players in FIDE Top 100
# Շախմատիստ Ծննդյան օր Կոչում Վարկանիշ Տեղը աշխարհում[Ն 1]

1 Դանիելյան, ԷլինաԷլինա Դանիելյան 1978 ԳՄ 2470 30
2 Մկրտչյան, ԼիլիթԼիլիթ Մկրտչյան 1982 ՄՎ 2451 39
3 Կուրսովա, ՄարիաՄարիա Կուրսովա 1986 ԿԳՄ 2307 175
4 Գալոյան, ԼիլիթԼիլիթ Գալոյան 1983 ՄՎ 2298 189
5 Վահանյան, ԻրինաԻրինա Վահանյան 1963 ԿՄՎ 2269 ակտիվ չէ
6 Գևորգյան, ՄարիաՄարիա Գևորգյան 1994 ԿՖՎ 2236 312
7 Աղինյան, ՆելլիՆելլի Աղինյան 1981 ԿԳՄ 2207 402
8 Անդրիասյան, ՍիրանուշՍիրանուշ Անդրիասյան 1986 ԿՄՎ 2206 ակտիվ չէ
9 Գարագաշյան, ՆարինեՆարինե Գարագաշյան 1971 ԿՄՎ 2190 ակտիվ չէ
10 Աղաբեկյան, ԼիանաԼիանա Աղաբեկյան 1986 ԿՄՎ 2174 511

Թիմային արդյունքներ խմբագրել

Շախմատային օլիմպիադա խմբագրել

 
38-րդ Շախմատային օլիմպիադայի հաղթող Հայաստանի հավաքականի անդամներին պատկերող վահանակ Երևանի Ամիրյան փողոցում:
Տղամարդկանց
Տարեթիվ Իրադարձություն Վայր Շախմատիստներ Տեղ Ծան

1992 30-րդ Շախմատային օլիմպիադա   Մանիլա, Ֆիլիպիններ Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Ա. Պետրոսյան, Անաստասյան   [41]
1994 31-րդ Շախմատային օլիմպիադա   Մոսկվա, Ռուսաստան Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Անաստասյան, Մինասյան, Եղիազարյան 13 [72]
1996 32-րդ Շախմատային օլիմպիադա   Երևան, Հայաստան Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Ա. Պետրոսյան 5 [73]
1998 33-րդ Շախմատային օլիմպիադա   Էլիստա, Ռուսաստան Վահանյան, Լպուտյան, Հակոբյան, Մինասյան, Ասրյան, Անաստասյան 16 [74]
2000 34-րդ Շախմատային օլիմպիադա   Ստամբուլ, Թուրքիա Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Ասրյան, Սարգսյան 17 [75]
2002 35-րդ Շախմատային օլիմպիադա   Բլեդ, Սլովենիա Հակոբյան, Լպուտյան, Ասրյան, Սարգսյան, Մինասյան, Անաստասյան   [42]
2004 36-րդ Շախմատային օլիմպիադա   Կալվիա, Իսպանիա Հակոբյան, Արոնյան, Վահանյան, Լպուտյան, Սարգսյան, Մինասյան   [43]
2006 37-րդ Շախմատային օլիմպիադա   Թուրին, Իտալիա Արոնյան, Հակոբյան, Ասրյան, Լպուտյան, Սարգսյան, Մինասյան   [44]
2008 38-րդ Շախմատային օլիմպիադա   Դրեզդեն, Գերմանիա Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Տ. Պետրոսյան, Մինասյան   [45]
2010 39-րդ Շախմատային օլիմպիադա   Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Գրիգորյան 7 [76]
2012 40-րդ Շախմատային օլիմպիադա   Ստամբուլ, Թուրքիա Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Տ. Պետրոսյան   [46]
2014 41-րդ Շախմատային օլիմպիադա   Տրոմսյո, Նորվեգիա Արոնյան, Սարգսյան, Մովսեսյան, Հակոբյան, Քոթանջյան 8
Կանանց
Տարեթիվ Իրադարձություն Վայր Շախմատիստներ Տեղ Ծան

1992 30-րդ Շախմատային օլիմպիադա   Մանիլա, Ֆիլիպիններ Ասլանյան, Խալաֆյան, Դանիելյան, Գարագաշյան 33 [77]
1994 31-րդ Շախմատային օլիմպիադա   Մոսկվա, Ռուսաստան Դանիելյան, Ասլանյան, Գրիգորյան, Հայրապետյան 24 [78]
1996 32-րդ Շախմատային օլիմպիադա   Երևան, Հայաստան Դանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան, Խալաֆյան 20 [79]
1998 33-րդ Շախմատային օլիմպիադա   Էլիստա, Ռուսաստան Դանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան, Աղինյան 21 [80]
2000 34-րդ Շախմատային օլիմպիադա   Ստամբուլ, Թուրքիա Դանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան, Աղինյան 10 [81]
2002 35-րդ Շախմատային օլիմպիադա   Բլեդ, Սլովենիա Դանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան, Գալոյան 15 [82]
2004 36-րդ Շախմատային օլիմպիադա   Կալվիա, Իսպանիա Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան 11 [43]
2006 37-րդ Շախմատային օլիմպիադա   Թուրին, Իտալիա Մկրտչյան, Դանիելյան, Աղինյան, Անդրիասյան 8 [83]
2008 38-րդ Շախմատային օլիմպիադա   Դրեզդեն, Գերմանիա Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Գալոյան, Անդրիասյան 6 [84]
2010 39-րդ Շախմատային օլիմպիադա   Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Խառատյան 11 [85]
2012 40-րդ Շախմատային օլիմպիադա   Ստամբուլ, Թուրքիա Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Հայրապետյան 6 [86]
2014 41-րդ Շախմատային օլիմպիադա   Տրոմսյո, Նորվեգիա Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Սարգսյան 5

Աշխարհի թիմային առաջնություն խմբագրել

Տղամարդկանց
Տարեթիվ Վայր Շախմատիստներ Տեղ Ծան

1993   Լուցեղն, Շվեյցարիա Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Պետրոսյան 4 [87]
1997   Լուցեղն, Շվեյցարիա Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Խաչիյան   [47]
2001   Երևան, Հայաստան Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Ասրյան, Անաստասյան, Մինասյան   [48]
2005   Բեեր Շևա, Իսրայել Արոնյան, Հակոբյան, Ասրյան, Վահանյան, Լպուտյան, Անաստասյան   [49]
2010   Բուրսա, Թուրքիա Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Պետրոսյան, Քոթանջյան 5 [88]
2011   Նինպո, Չինաստան Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Հովհաննիսյան   [51]
2013   Անթալիա, Թուրքիա Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Պետրոսյան 5 [89]
2015   Ծաղկաձոր, Հայաստան Արոնյան, Սարգսյան. Մովսեսյան, Հակոբյան, Մելքումյան   [90]
Կանանց
Տարեթիվ Վայր Շախմատիստներ Տեղ Ծան

2007   Եկատերինբուրգ, Ռուսաստան Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Աղաբեկյան 8 [91]
2009   Նինպո, Չինաստան Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Անդրիասյան 5 [92]
2011   Մարդին, Թուրքիա Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Աղինյան 6 [93]
2013   Աստանա, Ղազախստան Չի մասնակցել[94]
2015   Չենգդու, Չինաստան Դանիելյան, Մկրտչյան, Կուրսովա, Գալոյան, Գաբոյան 7 [95]

Եվրոպայի թիմային առաջնություն խմբագրել

Տղամարդկանց
 
2011 թվականի Եվրոպայի թիմային առաջնություն. խաղում են Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջին պլանում Լևոն Արոնյանն է (ձախից) և Թեյմուր Ռաջաբովը (աջից):
Տարեթիվ Վայր Շախմատիստներ Տեղ Ծան

1992   Դեբրեցեն, Հունգարիա Վահանյան, Հակոբյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան 19 [96]
1997   Պուլա, Խորվաթիա Հակոբյան, Վահանյան, Լպուտյան, Մինասյան, Անաստասյան   [52]
1999   Բաթում, Վրաստան Լպուտյան, Մինասյան, Անաստասյան, Պետրոսյան   [97]
2001   Լեոն, Իսպանիա չի մասնակցել[98]
2003   Պլովդիվ, Բուլղարիա չի մասնակցել[99]
2005   Գյոտեբորգ, Շվեդիա Հակոբյան, Արոնյան, Վահանյան, Լպուտյան, Անաստասյան 12 [100]
2007   Հերակլիոն, Հունաստան Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Ասրյան, Լպուտյան   [53]
2009   Նովի Սադ, Սերբիա Արոնյան, Հակոբյան, Սարգսյան, Փաշիկյան, Պետրոսյան 4 [101]
2011   Պորտո Կարրաս, Հունաստան Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Հովհաննիսյան 4 [102]
2013   Վարշավա, Լեհաստան Արոնյան, Մովսեսյան, Հակոբյան, Սարգսյան, Պետրոսյան 4 [103]
Կանանց
Տարեթիվ Վայր Շախմատիստներ Տեղ Ծան

1992   Դեբրեցեն, Հունգարիա Ասլանյան, Հլղաթյան, Գրիգորյան 19 [104]
1997   Պուլա, Խորվաթիա Դանիելյան, Հլղաթյան, Մկրտչյան 5 [105]
1999   Բաթում, Վրաստան Դանիելյան, Մկրտչյան, Հլղաթյան 5 [106]
2001   Լեոն, Իսպանիա չի մասնակցել[107]
2003   Պլովդիվ, Բուլղարիա Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան   [108]
2005   Գյոտեբորգ, Շվեդիա Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Գալոյան 6 [109]
2007   Հերակլիոն, Հունաստան Դանիելյան, Մկրտչյան, Աղինյան, Անդրիասյան, Աղաբեկյան   [110]
2009   Նովի Սադ, Սերբիա Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Աղինյան, Անդրիասյան 5 [111]
2011   Պորտո Կարրաս, Հունաստան Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Աղինյան 7 [112]
2013   Վարշավա, Լեհաստան Դանիելյան, Մկրտչյան, Գալոյան, Կուրսովա, Հայրապետյան 5 [113]

Ակումբային առաջնություններ խմբագրել

1995 թվականին տղամարդկանց «Երևան» ակումբը հաղթել է շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում[114]։ 2006 թվականին Երևանի կանանց «Միկա» ակումբը հաղթել է Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում[115]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 Ակտիվ շախմատիստների մեջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ». Հայաստանի շախմատային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 30-07-2015-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  2. 2,0 2,1 «In Armenia chess is king and grandmasters are stars». The Independent (անգլերեն). 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Compulsory chess lessons might be making Armenia's kids supersmart». msnNOW (անգլերեն). Microsoft. 2013 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. Շահրիգյան, Շանթ; Ուերման, Մարկո (2011 թ․ նոյեմբերի 1). «Learning Chess in Elementary School». The World (անգլերեն). Public Radio International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 Parkinson, Joe (2012 թ․ դեկտեմբերի 3). «Winning Move: Chess Reigns as Kingly Pursuit in Armenia». The Wall Street Journal (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. Մոսս, Սթիվեն (2011 թ․ նոյեմբերի 16). «Armenia's killer chess move». The Guardian (անգլերեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին. «Armenia is an obsessive chess-playing country, one of the strongest in the world despite a population that is the same as - yes, you guessed it - Wales.»
  7. «Armenia: the cleverest nation on earth» (անգլերեն). BBC World Service. 2009 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Armenia Wins World Chess Title, Ukraine Takes Third» (անգլերեն). Radio Free Europe/Radio Liberty. 2011 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին. «Chess has been one of Armenia's most popular sports since Tigran Petrosian, a Tbilisi-born Armenian, became a world champion in 1963. The country currently boasts one of the largest per capita numbers of chess grandmasters in the world.»
  9. «Federations Ranking» (անգլերեն). World Chess Federation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Standard Top 100 Players July 2015» (անգլերեն). World Chess Federation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  11. 11,0 11,1 «Սեպտեմբերի 1-ից դպրոցների 2-րդ դասարանում «Շախմատ» կդասավանդվի. Արմեն Աշոտյան». NEWS.am. 18:47, 30.08.2011. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  12. Akhmeteli, Nina (2012 թ․ հունվարի 19). «Chess lessons introduced to the curriculum in Armenian schools» (անգլերեն). BBC News. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. 13,0 13,1 13,2 Parameswaran; Gaedtke, Gayatri; Felix (2013 թ․ մարտի 24). «Chess mania captures Armenia's attention» (անգլերեն). Al Jazeera. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. 10 benefits of teaching kids to play chess
  15. Does teaching children how to play cognitively demanding games improve their educational attainment? Evidence from a Randomised Controlled Trial of chess instruction in England
  16. Most people think playing chess makes you ‘smarter’, but the evidence isn’t clear on that
  17. «Garry Kasparov: "There's No Doubt That Carlsen Is the Strongest Player"». Chess-News.ru (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  18. 18,0 18,1 Աճառյան, Հրաչյա (1926). Հայերեն Արմատական Բառարան. Vol. 3. Երևան: Երևանի պետական համալսարանի հրատարակություն. էջ 190.
  19. Պետրոսյան, Տիգրան; Հակոբյան, Գ. (1982). «Շախմատ». Շախմատ. Vol. 8. Երևան: Հայկական Հանրագիտարան. էջեր 514–515. {{cite book}}: Unknown parameter |encyclopedia= ignored (օգնություն)
  20. «Լեւոն Արոնեան Կը Շարունակէ Մնալ Աշխարհի Երկրորդ Լաւագոյն Ճատրակ Խաղացողը». Ասպարեզ. Լոս Անջելես. 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «Ճատրակ. Եւրոպայի Անհատական Ախոյեանութիւն. Հայրենի Վարպետներուն Ապահոված Կէտերը' 4-րդ Հանգրուանի Մրցումներէն Ետք [Chess: European Individual Championship: Armenian Masters Placed Fourth]». Ազդակ. Բեյրութ, Լիբանան. 2011 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  22. Chess: East and West, Past and Present (անգլերեն). Նյու Յորք: Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք). 1968. էջ xxv.
  23. 23,0 23,1 23,2 Օրբելի, Հովսեփ; Տրևեր, Կամիլլա (1936). Шатранг. Книга о шахматах (ռուսերեն). Սանկտ Պետերբուրգ: Էրմիտաժ. էջ 195. OCLC 82233681.
  24. Ամերիկայի Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիա; Կուրզդորֆեր, Պիտեր (2003). The Everything Chess Basics Book (անգլերեն). Էյվոն, Մասաչուսեթս: Adams Media. էջ 2. ISBN 9781440522291. «Chess is a descendant of a game called Chaturanga believed to have originated in India in the sixth century and which may have been related to a much older Chinese game.»
  25. Ղաֆադարյան, Կարո (1970). «Հնագիտական աշխատանքը Հայաստանում սովետական շրջանում». Պատմաբանասիրական հանդես. Երևան: Հայաստանի գիտությունների ակադեմիա (3): 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  26. Առաքելյան, Բաբկեն Ն. (1977). «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի (Ծննդյան 90-ամյակի առթիվ)». Պատմաբանասիրական հանդես. Երևան: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (1): 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Անատոլի Կարպով, ed. (1990). Шахматы. Энциклопедический словарь (ռուսերեն). Մոսկվա: Սովետական մեծ հանրագիտարան. էջ 21. ISBN 5-85270-005-3.
  28. «All Women's Champions of Armenia» (անգլերեն). Շախմատը Հայաստանում. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  29. 29,0 29,1 «Armenia revels in its chess prowess» (անգլերեն). BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «Petrosian, Tigran» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  31. «Vaganian Rafael Artemovich» (անգլերեն). Chess Network Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  32. «Minasian Artashes» (անգլերեն). Chess Network Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  33. «Vaganian, Rafael» (անգլերեն). OlimpBase. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  34. Սոնդերս, Ռոբերտ Ա.; Strukov, Vlad (2010). Historical Dictionary of the Russian Federation (անգլերեն). Lanham, Md.: Scarecrow Press. էջ 299. ISBN 978-0-8108-7460-2.
  35. Բիրն, Ռոբերտ (2004 թ․ հուլիսի 11). «CHESS; Even Loosely Defined, Armenia Can't Beat the Rest of the World». Նյու Յորք թայմս (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. «Kasparov was dubbed Armenian because his mother is Armenian.»
  36. Հ.Մ. Այվազյան, ed. (2004). «Հայաստան». Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն. էջ 337. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  37. «32nd Chess Olympiad: Yerevan 1996» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  38. «5th World Team Chess Championship: Yerevan 2001» (անգլերեն). OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. «Մարտի 3-ին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին փուլը». Armenpress. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 30-07-2015-ին.
  40. «Աշխարհի թիմային առաջնություն-2015. պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  41. 41,0 41,1 «30-րդ Շախմատային օլիմպիադա։ Manila 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  42. 42,0 42,1 «35-րդ Շախմատային օլիմպիադա։ Bled 2002». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  43. 43,0 43,1 43,2 «36-րդ Շախմատային օլիմպիադա։ Calvia 2004». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  44. 44,0 44,1 «37-րդ Շախմատային օլիմպիադա։ Turin 2006». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  45. 45,0 45,1 «38-րդ Շախմատային օլիմպիադա։ Dresden 2008». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  46. 46,0 46,1 «40th Olympiad Istanbul 2012 Open tournament». Turkish Chess Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  47. 47,0 47,1 «4th World Team Chess Championship: Lucerne 1997». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  48. 48,0 48,1 «5th World Team Chess Championship: Yerevan 2001». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  49. 49,0 49,1 «6th World Team Chess Championship: Beer Sheva 2005». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  50. «Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2015. մրցաշարային ամփոփիչ աղյուսակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  51. 51,0 51,1 «8th World Team Chess Championship: Ningbo 2011». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  52. 52,0 52,1 «11th European Team Chess Championship: Pula 1997». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  53. 53,0 53,1 «16th European Team Chess Championship: Heraklion 2007». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  54. «Armenia Introduces Chess As Mandatory School Subject» (անգլերեն). Radio Free Europe/Radio Liberty. 2011 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  55. «Armenia makes chess compulsory in schools». The Guardian (անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  56. Հակոբյան, Ջուլիա (2013 թ․ ապրիլի 26). «Reading, Writing, Chess: Experts evaluate Armenia's progress on introducing the oldest board game at primary schools». ArmeniaNow (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  57. Գրիգորյան, Մարիաննա (2011 թ․ հուլիսի 27). «Armenia: Can Chess "Build the Country's Future?"». EurasiaNet (անգլերեն). Open Society Institute. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  58. 58,0 58,1 Ֆրիմեն, Միքաել (2011 թ․ ապրիլի 19). «Armenia's gambit to become chess superpower». National Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  59. Բերեզով, Ալեքս (2013 թ․ ապրիլի 15). «Why Chess Should Be Required in U.S. Schools». Pacific Standard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  60. «Մագնուս Կարլսեն. Աշխարհը պետք է օրինակ վերցնի Հայաստանից». sport.news.am. 2014 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին.
  61. «Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը». 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
  62. «Serzh Sargsyan re-elected President of Armenian Chess Federation» (անգլերեն). Chessdom. 2011 թ․ փետրվարի 2. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  63. «Ակադեմիայի պատմությունը». Հայաստանում շախմատի ակադեմիա. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  64. «All champions of Armenia» (անգլերեն). 'Շախմատային Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  65. «Chess in Armenia (Shakhmatayin Hayastan), Armenia» (անգլերեն). FIDE. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  66. «ՇԱԽՄԱՏ-64». Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  67. «ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀ». Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  68. «General ratings statistics for Armenia». ՖԻԴԵ. Վերցված է 30-07-2015-ին.
  69. «Federations Ranking: Armenia» (անգլերեն). ՖԻԴԵ. Վերցված է 30-07-2015-ին.
  70. «Levon Aronian wins FIDE World Cup» (անգլերեն). ChessBase. 2005 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  71. «Federations Ranking: Armenia, Women» (անգլերեն). ՖԻԴԵ. Վերցված է 30-07-2015-ին.
  72. «31-րդ Շախմատային օլիմպիադա։ Moscow 1994». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  73. «32-րդ Շախմատային օլիմպիադա։ Yerevan 1996». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  74. «33-րդ Շախմատային օլիմպիադա։ Elista 1998». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  75. «34-րդ Շախմատային օլիմպիադա։ Istanbul 2000». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  76. «39-րդ Շախմատային օլիմպիադա։ Khanty-Mansiysk 2010». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  77. «30-րդ Շախմատային օլիմպիադա (women): Manila 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  78. «31-րդ Շախմատային օլիմպիադա (women): Moscow 1994». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  79. «32-րդ Շախմատային օլիմպիադա (women): Yerevan 1996». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  80. «33-րդ Շախմատային օլիմպիադա (women): Elista 1998». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  81. «34-րդ Շախմատային օլիմպիադա (women): Istanbul 2000». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  82. «35-րդ Շախմատային օլիմպիադա (women): Bled 2002». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  83. «37-րդ Շախմատային օլիմպիադա (women): Turin 2006». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  84. «38-րդ Շախմատային օլիմպիադա (women): Dresden 2008». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  85. «39-րդ Շախմատային օլիմպիադա (women): Khanty-Mansiysk 2010». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  86. «40th Olympiad Istanbul 2012 Women tournament». Turkish Chess Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  87. «3rd World Team Chess Championship: Lucerne 1993». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  88. «7th World Team Chess Championship: Bursa 2010». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  89. «FIDE World Team Chess Championship 2013 Antalya, Turkey Final Ranking». Turkish Chess Federation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  90. «World Team Championship 2015». FIDE World Team Championship 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 30-07-2015-ին.
  91. «1st World Team Chess Championship (women): Ekaterinburg 2007». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  92. «2nd World Team Chess Championship (women): Ningbo 2009». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  93. «FIDE Women's World Chess Team Championship - 2011». FIDE Women's World Chess Team Championship 2011 / Turkish Chess Federation. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  94. «Women's World Chess Team Championship Astana, Kazakhstan, 2-13 March 2013 Final Ranking». FIDE Women World Team Championship 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  95. «WORLD WOMEN'S TEAM CHESS CHAMPIONSHIP 2015». FIDE Women World Team Championship 2015. Վերցված է 30-07-2015 Շ language = անգլերեն-ին. {{cite web}}: Missing pipe in: |accessdate= (օգնություն)
  96. «10th European Team Chess Championship: Debrecen 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  97. «12th European Team Chess Championship: Batumi 1999». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  98. «13th European Team Chess Championship: Leon 2001». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  99. «14th European Team Chess Championship: Plovdiv 2003». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  100. «15th European Team Chess Championship: Gothenburg 2005». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  101. «17th European Team Chess Championship: Novi Sad 2009». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  102. «18th European Team Chess Championship: Porto Carras 2011». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  103. «European Team Championship 2013». ETCC 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  104. «1st European Team Chess Championship (women): Debrecen 1992». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  105. «2nd European Team Chess Championship (women): Pula 1997». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  106. «3rd European Team Chess Championship (women): Batumi 1999». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  107. «4th European Team Chess Championship (women): Leon 2001». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  108. «5th European Team Chess Championship (women): Plovdiv 2003». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  109. «6th European Team Chess Championship (women): Gothenburg 2005». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  110. «7th European Team Chess Championship (women): Heraklion 2007». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  111. «8th European Team Chess Championship (women): Novi Sad 2009». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  112. «9th European Team Chess Championship (women): Porto Carras 2011». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  113. «European Women's Team Championship». ETCC 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  114. «11th European Chess Club Cup: 1995». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  115. «11th European Chess Club Cup (women): Fügen 2006». OlimpBase. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել