Շադի Սադր (բնագիր.شادی صدر, 1974, Թեհրան, Իրան), իրանցի փաստաբան, իրավապաշտպան, լրագրող։ Սադրը մասնագիտացել է իրավագիտության և քաղաքագիտության ոլորտում, մագիստրոսի կոչում է ստացել Թեհրանի համալսարանից (1999)։ «Կանայք Իրանում» կայքի գլխավոր խմբագիր, կանանց իրավաբանական օգնության "Raahi" կենտրոնի հիմնադիր ու տնօրեն։

Շադի Սադր
Դիմանկար
Ծնվել է1974
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունլրագրող, փաստաբան և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
 Shadi Sadr Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Լրագրողի կարիերան Շադի Սադրը սկսել է 15 տարեկանից, երբ հաղթեց «Sorush-e-Nojavan» երիտասարդական ամսագրի մրցույթում։

  Ես լրագրություն չեմ ընտրել, նա է ընտրել ինձ։
- Շադի Սադր[1]
 

2007 թվականին "Raahi" կենտրոնը փակվեց Իրանի իշխանությունների կողմից՝ հասարակության դեմ ուղղված բռնությունների արդյունքում։ Շադի Սադրն աջակցեց այնպիսի գործողությունների, ինչպիսիք են «Stop Stoning Forever in Iran»-ը, ինչպես նաև մահապատժի վերացման գլոբալ արշավին, որը նախաձեռնել էին մուսուլմանական օրենքներով ապրող կանայք (WLUML)[2]։ Շադի Սադրը ստացել է մի շարք մրցանակներ, ինչպիսիք են Ida B Wells լրագրության ոլորտում համարձակության համար մրցանակը, Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոցի Alexander Prize մրցանակը և Պետդեպարտամենտի «Քաջության կանայք» մրցանակը։ 2010 թվականի հուլիսին Շադի Սադրը ստեղծեց WLUML-ի կողմից կազմակերպված «Արդարություն Իրանի համար» նոր նախագիծը, որը քարոզում և պաշտպանում էր կանանց իրավունքները Իրանում ձևավորված ավելի խտրական միջավայրում և անդրադառնում Իրանական պետության կողմից կանանց նկատմամբ սեռական բռնության անպատժելիության խնդրին։ 2003 թվականի դեկտեմբերին Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Շադի Սադրը և իրանցի մի խումբ կանայք կազմակերպեցին իրանական ավերված հարավային քաղաքում կանանց և երեխաների համար սնունդ և իրեր հավաքելու և օգնելու աշխատանքները։ Նույն թվականին Սադրը և նրա որոշ գործընկերներ ինտերնետում բաց նամակ գրեցին Իրանի նախագահին՝ հերքելով ՄԱԿ-ում Իրանի կառավարության զեկույցը ապաստարանների վերաբերյալ։ Նամակի կայքում հայտնվելուց հետո կառավարությունը պարտավորվեց կանանց համար ապաստարաններ ստեղծել։

Ձերբակալություններ խմբագրել

2007 թվականին Շադի Սադրն ընդգրկված էր դատավարության դեմ բողոքող 33 կանանց խմբում։ Նրան ձերբակալեցին 2 շաբաթ, ծեծի ենթարկեցին և բանտարկեցին Իրանում[3]։ 2009 թվականի հուլիսին նա կրկին 11 օր ձերբակալվեց, այնուհետև ազատվեց, ինչը նրան թույլ տվեց փախչել Եվրոպա։ 2010 թվականի մայիսի 17-ին Սադրը հեռակա դատապարտվեց Թեհրանի դատարանում՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգին վնաս հասցնելու մեղադրանքով», դատապարտվեց 6 տարվա ազատազրկման և 74 մտրակի հարվածի։

Մրցանակներ խմբագրել

  • "Ida B. Wells" Լրագրության ոլորտում քաջության համար
  • "Alexander Prize" Սանտա-Կլարայի համալսարանի Իրավաբանական դպրոց, 2010
  • «Քաջության կանայք» մրցանակ Իրանի պետական դեպարտամենտի կողմից։
  • "The Polish Lech Walesa Prize", 2009 սեպտեմբեր։

Կինոնկարներ խմբագրել

  • Կանաչ պատերազմ (2010, Գերմանիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Seven Who Create New Pathways for Success». Women's eNews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Shadi Sadr | HuffPost» (անգլերեն). www.huffingtonpost.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  3. «IRAN: Human rights lawyer Shadi Sadr reportedly arrested» (անգլերեն). LA Times Blogs - Babylon & Beyond. 2009 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շադի Սադր» հոդվածին։