Շաբդա

հնդկական փիլիսոփայության ճանաչողության եղանակ, հավաստի գիտելիքի վերջին՝ չորրորդ աղբյուր

Շաբդա (դևանագարի शब्द, սանսկր. śabda – ձայն, խոսք), ըստ նյայայի դպրոցի, ճանաչողության եղանակ, հավաստի գիտելիքի վերջին՝ չորրորդ աղբյուր, բառացի նշանակում է օբյեկտի բանավոր ճանաչողություն, որը ստացվում է այլ անձի դատողության վրա հենվելով։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Հավաստի գիտելիքի աղբյուր խմբագրել

Նյայայի փիլիսոփայական դպրոցի ճանաչողության աղբյուրները չորսն են․

  1. Պրատյակշա
  2. Անումանա
  3. Ուպամանա
  4. Շաբդա

Ամեն մի բանավոր գիտելիք չի կարող հավաստի համարվել։ Նյայայիկները հավաստի բանավոր վկայություն համարում են միայն շաբդան, այսինքն այնպիսի վկայությունը, որը վստահության արժանի անձի պնդում է[1]։ Բանավոր վկայությունը հավաստի է միայն այն դեպքում, եթե այն ճշմարտությունը ճանաչած անձի կարծիք է և արտահայտվում է մեկ ուրիշի կողմից դրանով ղեկավարվելու համար[2]։ Սակայն ինչպես հայտնի է միայն դատողությունը կամ պնդումն ինքն իրենով դեռևս բավարար չէ իրերի մասին գիտելիք ստանալու համար։ Դատողության խոսքերի պարզ ընկալումը ամենևին չի հանգեցնում օբյեկտի մասին որևէ գիտելիքի։ Միայն բառերի ընկալման և դրանց նշանակությունը հասկանալու դեպքում է հնարավոր բանավոր հայտարարությունից որևէ գիտելիք ստանալ։ Հետևաբար, եթե բանավոր ճանաչողության հավաստիությունը հենվում է վստահություն վայելող անձի պնդման վրա, ապա դրա հնարավոր լինելը կախված է այդ պնդման իմաստը հասկանալու հետ։ Հետևաբար շաբդան որպես հավաստի ճանաչողության աղբյուր կապված է վստահություն վայելող անձի պնդման իմաստը հասկանալու հետ[3]։

Դասակարգում խմբագրել

Շաբդան կարելի է դասակարգել երկու եղանակով։

Առաջին եղանակի դեպքում շաբդան բաժանվում է երկու տեսակի․

  1. վկայություններ, որոնք վերաբերվում են ընկալվող օբյեկտներին. այս դեպքում միավորում է վստահություն վայելող սովորական մարդկանց պնդումները, ինչպես նաև սրբերի և հեղինակավոր սուրբ գրքի վկայություններն այն չափով, որչափով դրանք վերաբերվում են աշխարհի ընկալելի օբյեկտներին, օրինակ, դատարանում վկաների ակնհայտ ցուցմունքները, բույսերի մասին փորձառու գյուղացիների հայտարարությունները, անձրևաբեր ծեսեր կատարելու մասին սուրբ գրքերի կանոնակարգերը և այլն
  2. վկայություններ, որոնք վերաբերվում են ոչ ընկալելի օբյեկտներին[4]. այս դեպքում միավորվում են վստահելի անձանց բոլոր պնդումները․ շարքային քաղաքացիների, սրբերի, մոգերի, ինչպես նաև սուրբ գրքի՝ վեդաների, այն չափով, որչափով դրանք առնչվում են վերզգայական (զգայական համակարգի ընկալմանը անմատչելի) իրականությանը, օրինակ ատոմների, եթերի, էլեկտրոնների, վիտամինների և այլնի մասին գիտության տվյալները, մարգարեների քարոզները առաքինության և արատի (մեղքի) մասին, աստծո, ազատության և անմահության մասին սուրբ գրքի տեքստերը։

Դասակարգման երկրորդ եղանակը բաժանվում է․

  1. սուրբ վկայություն (վայդիկա). Սուրբ գրքի վկայությունը հենց աստծո խոսքն է, այդ իսկ պատճառով վայդիկան իր բնույթով կատարյալ է և անմեղսունակ։
  2. սովորական, երկրային վկայություն (լաուկիկա)[5]. սովորական, երկրային վկայությունը ոչ միշտ է հավաստի. սա մարդկանց վկայություն է, իսկ մարդիկ սխալական են, այդ իսկ պատճառով աշխարհիկ վկայություններից հավաստի է միայն այն, որը վստահություն վայելող անձի կարծիք է։

Այստեղից երևում է, որ վկայության դասակարգման առաջին եղանակը վերաբերվում է ճանաչողության օբյեկտների (պրամեյա) բնույթին, իսկ երկրորդը՝ ճանաչողության աղբյուրի (պրամանա) բնույթին։ Սակայն նյայայի փիլիսոփայության տարբեր ուղղությունների ներկայացուցիչների մշակած դասակարգման երկու միջոցն էլ համընկնում են նրանում, որ վկայությունը միշտ պետք է լինի անհատականացված, այսինքն հենված լինի որևէ վստահություն վայելողի (մարդ կամ աստված) խոսքերի վրա։ Եվ որևէ տարբերություն չկա վստահություն վայելող աշխարհիկ մարդկանց, սրբերի, մարգարեների և սուրբ գրքի՝ որպես աստվածային հայտնության, հայտարարությունների հավաստիության միջև[6]։

Կիրառության տիրույթ խմբագրել

Հնդկաստանի փիլիսոփայությունում Շաբդա հասկացությունը կիրառություն է գտել երևույթների լայն տիրույթում՝ նշանակելով՝ ձայն, աղմուկ, հնչյուն, բառ, արտահայտություն, ամբողջությամբ վերցրած՝ լեզու, իմաստալից միավոր, խոսք։ Գործնականում բոլոր երևույթների անվանումներն իրենց առանձնահատուկ անուններն ունեն․

  • աղմուկ և ձայնդխվանի կամ նադա
  • հնչյուն, ֆոնեմա – վառնա
  • բառպադա
  • արտահայտություն, ֆռազա – վակյա
  • իմաստալից միավոր – սպհոտա
  • խոսքվա։

Շաբդա-ձայնը լսողության օբյեկտ է ներկայացնում, որը կամ հասկացվում է հավերժ սուբստանցիա (միմանսա), կամ որպես փոփոխական հատկանիշ (վայշեշիկա)։ Վերջինի դեպքում նրա սուբստրատ-կրող է ներկայանում ակաշան (ֆիզիկական տարածությունը, եթերը

Լեզվամտածողության փիլիսոփայության մեջ շաբդան երկու տեսանկյունով է ընկալվում․

  1. լսելի ձայներ
  2. ընկալելի խոսք։

Նախքան բառերի իմաստը հասկանալը, մենք ճանաչում ենք այդ բառերը ձևավորող ձայների հաջորդականությունը։

Ըստ քերականագետ Պրատանջալիի, խոսքը (վաչ) այն է, ինչը արտասանելու միջոցով օբյեկտի մասին պատկերացում է ստացվում։ Ձայները (դխվանի), որոնք արտասանելուց անմիջապես հետո անհետանում են, չեն կարող ծառայել որպես խոսքի կայուն կրողներ։ Քերականագետները ներդրել են այդ ֆունկցիան կատարող հասկացություն՝ իմաստալից միավոր (սպհոտա)։

Հավերժն ըստ տարբեր դպրոցների խմբագրել

Որպես հեղինակավոր բառային վկայություն շաբդաների էպիստեմոլոգիական կարգավիճակի հարցում միմանսայի և վայշեշիկայի տեսակետները տարբեր են․

Միմանսայի կողմնակիցները և ժամանակի քերականության, լեզվաբանության գիտակները հավատացել են շաբդայի հավերժ լինելուն, դրա մեջ տեսնելով Վեդաների խոսքը։ Սակայն նրանց կարծիքները տարբեր են եղել այն հարցում, թե հատկապես ինչն է բառի մեջ հավերժ։

Այսպես, ըստ միմանսայի՝ հավերժ են ձայները կամ հնչյունները, իսկ բառի իմաստային միավորները, ֆրազաները և այլն հավերժ են միայն նրանցում պարունակող հնչյունների՝ ֆոնեմայի հաշվին։ Արտասանության ընթացքում հնչյունները ոչ թե ստեղծվում են, այլ միայն արտածվում, բացահայտվում են։ Ըստ քերականագետների՝ հավերժ են խոսքի իմաստային միավորները և այն, ինչը թույլ է տալիս դա բացատրել սպհոտան է։

Միմանսան և քերականագետները համամիտ էին իրար հետ նաև նրանում, որ ի ծնե անփոփոխ կապ կա բառի և այդ բառով անվանված օբյեկտի միջև (սանսկր․ अर्थ – արտհա)։ Ըստ միմանսայի, բառի և օբյեկտի միջև ի ծնե կապն արդարացի միջոց է բացատրելու, թե ինչու վեդաները հեղինակ չունեն (ապաուրուշեյա)։

Վեդաների հավերժ լինելու մասին կարծիքները տրամագծորեն տարբերվում են․ եթե միմանսայի համար հավերժը (nitya, նիտյա կամ նիտյու) դա ոչ մեկի կողմից չստեղծված և ասես ժամանակից դուրս գոյություն ունեցողն է, ապա քերականագետների համար դա նախևառաջ ինվարիանտն է՝ անփոփոխը, այսինքն տարբեր կիրառությունների ժամանակ կրկնվողն է։

Բառի հավերժ լինելու մասին քերականական տեսության և ադվայտայի գաղափարների միահյուսմամբ 5-րդ դարի հնդիկ փիլիսոփա և քերականագետ Բհարտրիխարին (սանսկր. Bhartṛhari) լեզվաբանական մոնիզմի յուրահատուկ կոնցեպցիա է ստեղծել (շաբդա-ադվայտա)[7]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Nyaya bhasya", 1. 1. 6, "Nyayamanjari", էջ 141-142
  2. "Nyaya-sutra" и "Bhasya", 2. 1. 42. 8
  3. "Nyayavarttika", 1. 1. 6
  4. Jivananda Vidyasagara, «Tarka-sangraha» և «Dipika», էջ 63
  5. Jivananda Vidyasagar, Tarkasangraha, էջ 73; "Tarkabhasa", էջ 14
  6. S. С. Chatterjee, The Nyaya Theory of Knowledge, էջ 381-389։ Շաբդայի, որպես ճանաչողության ինքնուրույն աղբյուրի քննադատական ուսումնասիրություն։
  7. ШАБДА Новая философская энциклопедия