Նիկլաուս Վիրտ

գիտնական
(Վերահղված է Ն. Վիրտից)

Նիկլաուս Էմիլ Վիրտ (գերմ.՝ Niklaus Wirth, փետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հունվարի 1, 2024(2024-01-01)[3], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի գիտնական։ Առավել հայտնի է որպես մի քանի ծրագրավորման լեզուների հեղինակ, որոնցից են Pascal-ը, Modula-ն, Oberon-ը։ 1984 թվականին արժանացել է Թյուրինգի մրցանակի՝ մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։

Նիկլաուս Վիրտ
Niklaus Wirth
Ծնվել էփետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2]
Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա
Մահացել էհունվարի 1, 2024(2024-01-01)[3] (89 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, ծրագրավորող, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)PARC?, Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Սթենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտՏեղեկատվական տեխնոլոգիա, ինֆորմատիկա[4] և ծրագրավորում[4]
ԱնդամակցությունBBAW?, Գիտության և ճառտարագիտության ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա և Եվրոպական ակադեմիա
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1959), Լավալի համալսարան (1960) և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1963)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6] և գերմաներեն
Գիտական ղեկավարHarry Huskey? և Edward Feigenbaum?[7]
Եղել է գիտական ղեկավարMartin Odersky?, William Marshall McKeeman?[7], Peter U. Schulthess?[7], Edouard Marmier?[7], Rudolf Schild?[7] և Michael Franz?[7]
Ազդվել էԷդսգեր Վ․ Դեյքստրա
Պարգևներ
Կայքpeople.inf.ethz.ch/wirth/(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Niklaus Wirth Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիրտը ծնվել է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում, 1934 թվականին։ 1959 թ.-ին Ցյուրիխում գտնվող Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական համալսարանում ստացել է էլեկտրոնիկայի բակալավրի աստիճան։ 1960 թ.-ին Կանադայի Լավալի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1963 թ.-ին Բերկլիի համալսարանում նրան շնորհվել է Էլեկտրոնիկայի և համակարգչային մասնագիտությամբ բնագիտության դոկտորի (գիտությունների թեկնածու) կոչում։

1963 թ.-ից 1967 թվականներին Ստենֆորդի համալսարանում, ապա նաև Ցյուրիխի համալսարաններում աշխատել է որպես պրոֆեսորի օգնական։ 1968 թ.-ին նա Ցյուրիխի համալսարանում դարձավ ինֆորմատիկայի պրոֆեսոր։

Ծրագրավորման լեզուներ խմբագրել

Վիրտը եղել է Euler, Algol W, Pascal, Modula, Modula-2, Oberon, Oberon-2 և Oberon-07 ծրագրավորման լեզուների հիմնական նախագծողն ու իրականացնողը։ Նա նաև մեծ մասնակցություն ունի Lilith համակարգիչի և Oberon օպերացիոն համակարգի նախագծման ու իրականացման գործում, ինչպես նաև սարքակազմի նախագծման, նկարագրման ու սիմուլյացիայի Lola համակարգի ստեղծման գործում։ Նա նախագծել և իրականացրել է նաև PL/0 պարզագույն ծրագրավորման լեզուն՝ կոմպիլյատորների ստեղծման փուլերը ցուցադրելու համար։

Հեղինակած գրքեր խմբագրել

  • Վիրտ, Նիկլաուս (1976). Citation. Algorithms + Data Structures = Programs. Prentice-Hall. ISBN 978-0-13-022418-7. 0130224189. {{cite book}}: Check |url= value (օգնություն) (անգլ.)
    Նիկլաուս Վիրտի այս գրքում արտակարգ շարադրված են ծրագրավորման հիմնարար հասկացությունները, մասնավորապես տվյալների կառուցվածքային ներկայացումը և կառուցվածքային տվյալների մշակման ալգորիթմները։ Օրինակները բերված են այդ պահին հեղինակի կողմից ստեղծված և մինչ այժմ էլ մեծ տարածում ունեցող ծրագրավորման Պասկալ լեզվով, որում և առաջին անգամ լիարժեք սկսեց օգտագործվել ռեկուրսիայի գաղափարը որպես տվյալների ներկայացման և ալգորիթմների իրականացման հիմնարար եղանակ։ Թարգմանված է բազմաթիվ լեզուներով և ծրագրավորման դասընթացի գրականության ցանկում մինչ այժմ էլ պարտադիր ընթերցանության գիրք է։
  • Compiler construction - Oberon-0 լեզվի կոմպիլյատորի կառուցման պրակտիկ գիրք է, որտեղ պարզ ու մատչելի կերպով շարադրված են կոմպիլյացիայի հիմնական փուլերը։
  • Digital Circuit Design - Թվային սխեմաների նախագծմանը վերաբերող աշխատանք է, որտեղ պարզագույն համակարգիչի սարքակազմի նախագծման օրինակի վրա հեղինակը պատմում է թվային շղթաների ստեղծման հիմնական փուլերը։ Շարադրանքում թվային սխեմաների նկարագրման համար օգտագործված է հեղինակի և նրա գործընկերների կողմից ստեղծված Lola համակարգը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաուս Վիրտ» հոդվածին։