Նիկոլա Սարկոզի

(Վերահղված է Ն. Սարկոզիից)

Նիկոլա Սարկոզի (ֆր.՝ Nicolas Sarkozy, ՄՀԱ(ֆր.): [ni.kɔ.la saʁ.ko.zi]), ամբողջական անունը Նիկոլա Պոլ Ստեֆան Սարկոզի դը Նադ-Բոչա (ֆր.՝ Nicolas Paul Stéphane Sárközy de Nagy-Bócsa, հունվարի 28, 1955(1955-01-28)[1][2][3][…], Փարիզ[6]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության 23-րդ նախագահ (2007—2012)։ Որպես նախագահ, իր պաշտոնով համարվում էր Անդորրայի իշխան և Պատվավոր Լեգեոնի շքանշանի գրոսմայստեր։

Նիկոլա Սարկոզի
Nicolas Sarkozy
Ֆրանսիայի 23-րդ նախագահ
Հինգերորդ հանրապետության 6-րդ Նախագահ
 2007 մայիսի 16
Նախորդող Ժակ Շիրակ
Անդորրայի 65-րդ իշխան, Ժոան Էնրիկ Վիվես-ի-Սիսիլյաի հետ
 2007 մայիսի 16
Նախորդող Ժակ Շիրակ
(18-րդ) Եվրամիության Խորհրդի Նախագահ
2008 հուլիսի 1 - 2009 հունվարի 1
Նախորդող Յանեզ Յանշա
Հաջորդող Միրեկ Տոպոլանեկ
Ֆրանսիայի ներքին գործերի 220-րդ նախարար
2005 մայիսի 31 - 2007 մարտի 26
Վարչապետ Դոմինիկ դը Վիլպեն
Նախորդող Դոմինիկ դը Վիլպեն
Հաջորդող Ֆրանսուա Բարուեն
Ֆրանսիայի տնտեսության նախարար
2004 մարտի 31 - նոյեմբերի 28
Վարչապետ Ժան Պիեր Ռաֆֆարեն
Նախորդող Ֆրանսիս Մեր
Հաջորդող Հերվե Գայմար
Ֆրանսիայի ներքին գործերի 218-րդ նախարար
2002 մայիսի 7 - 2004 մարտի 31
Վարչապետ Չան Պիեր Ռաֆֆարեն
Նախորդող Դանիել Վայան
Հաջորդող Դոմինիկ դյ Վիլպպեն
 
Կուսակցություն՝ Ազգային շարժման միություն
Կրթություն՝ Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Շապտալ, Ժանին Մանուելի դպրոց և Institution Saint-Nicolas de Buzenval?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, պետական գործիչ և իրավաբան
Դավանանք կաթոլիկ
Ծննդյան օր հունվարի 28, 1955(1955-01-28)[1][2][3][…] (69 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Nicolas Paul Stéphane Sarközy de Nagy-Bocsa[4]
Հայր Պալ Շարկյոզի
Մայր Անդրե Մալլա
Ամուսին 1) Մարի-Դոմինիկ Կյուլոլի (1982—1996)
2) Սեսիլիա Սարկոզի (1996—2007)
3) Կառլա Բրունի (2008-ից)
Զավակներ որդիներ՝ Պիեր և Ժան (1-ին ամուսնությունից), Լուի (2-րդ ամուսնությունից)
 
Ինքնագիր
 
Պարգևներ

1993-1995, 2002-2004 և 2005-2007 թվականներին զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ Ֆրանսիայի կառավարությունում։ Մինչ նախագահի պաշտոնին նշանակվելը համարվում էր Օ-դը-Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախարար։ 2004 թվականից եղել է «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության առաջնորդ, որը ներկայացնում էր 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Նախագահ է ընտրվել 2007 թվականի մայիսի 6-ին՝ փոխարինելով երկրի նախագահ Ժակ Շիրակին։ 2012 թվականի մայիսի 6-ին նրան փոխարինել է Ֆրանսուա Օլանդը։ 2012 թվականից համարվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ցմահ անդամ։ 2014 թվականի նոյեմբերից համարվում է «Ժողովրդական շարժման միություն» ընդդիմական կուսակցության (UMP) առաջնորդ։ 2015 թվականի մայիսի 30-ից կուսակցությունը սկսեց կոչվել «Հանրապետականներ»[7][8]։

2018 թվականի մարտի 20-ին ֆրանսիական ոստիկանությունը կալանավորել է Նիկոլա Սարկոզիին։ Պատճառը՝ 2007 թվականին Լիբիայի Սարկոզիի նախընտրական արշավը ֆինանսավորելու կասկածն է։ Սա Ֆրանսիայում առաջին դեպքն է, երբ երկրի նախկին ղեկավարը կալանավորվել է[9]։

Ֆրանսիայում հայտնի է «Սարկո» մականունով, որն օգտագործում են ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ ընդդիմադիրները։

Կենսագրություն խմբագրել

Ծնողներ խմբագրել

Հայրը՝ Պալ Նադ-Բոչա Շարկյոզին, ծնվել է Բուդապեշտում հունգարացի պալատական բողոքականի ընտանիքում։ Նրա նախնիները եղել են Սոլնոկ մունիցիպալիտետի անդամներ։ 1944 թվականին Խորհրդային բանակի գալու հետ ընտանիքը լքում է երկիրը։ Բադեն-Բադենում Պոլ Սարկոզին (այսպես նա ֆրանսիականացրել է իր անունը և ազգանունը) գրանցվել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնում, հնգամյա պայմանագիր է կնքել և ծառայել է Ալժիրում։ Չցանկանալով գնալ Հնդկաչին, 1948 թվականին զորացրվել է։ Ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն և բնակություն հաստատել Մարսելում, այնուհետև տեղափոխվել Փարիզ։ 1950 թվականին ամուսնացել է Անդրե Մալլայի հետ, ով իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի էր, 17-րդ փարիզյան օկրուգում հայտնի բժշկի դուստր։ Նրա հայրը՝ Բենեդիկտ Մալլան հրեա-սեֆարդ էր, ներգաղթյալ Սալոնիկից։ Նրա մայրը՝ Ադել Բուվյեն՝ կաթոլիկ ֆրանսուհի էր, բուժքույր Սավոյայից։ Պոլ Սարկոզին և Անդրե Մալլան ունեն երեք զավակ՝ Գիյոմ (1951), Նիկոլա (1955) և Ֆրանսուա (1959)։

1959 թվականին Անդրե Սարկոզին հեռացել է ամուսնուց։ Երեխաներին մեծացնելու համար մայրը ստացել է կրթություն և դարձել իրավաբան։

Մանկություն խմբագրել

Նիկոլա Սարկոզին իր կյանքի առաջին տարիները անցկացրել է Փարիզի 16-րդ օկրուգում, Բենեդիկտ Մալլա պապի տանը։ Ի համեմատ իր եղբայրներ՝ Գիյոմի և Ֆրանսուայի, տղան այդքան լավ չէր սովորում, ինչի պատճառով շատ հաճախ հոր կողմից նկատողություն էր ստանում, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում և անհետանում էր Նիկոլայի կյանքից։ Պոլը ուներ սեփական գովազդային գործակալություն, ստանում էր կայուն եկամուտ, բայց չէր ցանկանում օգնել երեխաներին։ Սարկոզիի վրա ազդեցություն ուներ նրա պապը, ըստ դավանանքի՝ կոթոլիկ, ըստ քաղաքական հայացքների՝ գոլիստ։ Ընտանիքը ցանկանում էր, որպեսզի երեխաները ասիմիլյացիայի ենթարկվեն ֆրանսիական համայնքի հետ։ Մանուկ հասակում Սարկոզին իրեն չէր զգում լիարժեք ֆրանսիացի և գտնվում էր վատ ֆինանսական վիճակում, և բացի այդ, ֆիզիկապես թույլ էր, որպեսզի պաշտպաներ ինքն իրեն։ Ավելի ուշ նա բազմիցս նշել է, որ մանկության նվաստացումները և հոր բացակայությունը նրան դարձրել են այնպիսին, ինչպիսին նա հիմա է։

1973 թվականին, երբ Բենեդիկտ Մալլան մահացել է, իսկ նրա կողմից վարձակալվող տան տերը հրաժարվել է վարձակալության հանձնել տունը, Սարկոզիի ընտանիքը տեղափոխվել է հարևան Նյոյի Սյուր Սեն քաղաքը։

Կրթություն, աշխատանք, ընտանիք խմբագրել

Կրթությունը ստացել է կաթոլիկ մասնավոր դպրոցում։ Ըստ կարծիքների նա այդքան լավ չէր սովորում։ Դպրոցն ավարտել է 1973 թվականին։ 1978 թվականին ավարտել է Փարիզ X - Նանտեր համալսարանը և ստացել քաղաքացիական իրավունքի maîtrise աստիճանը (մոտավոր համապատասխանում է մագիստրոսի աստիճանին)։ Այնուհետև ընդունվել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, սակայն դիպլոմը չի ստացել։ Դարձել է փաստաբան՝ մասնագիտանալով ֆրանսիական կոմերցիոն իրավունքի մեջ, իսկ ավելի ճիշտ՝ անշարժ գույքի իրավունքի ոլորտում։

1982 թվականի սեպտեմբերի 23-ին ամուսնացել է կորսիկուհի Մարի Կյուլյոլիի հետ, որը Վիկո գյուղից դեղագործի դուստրն էր։ Նրանք ունեցան երկու որդի՝ Պյեր (1985) և Ժան (1987

1994 թվականին՝ լինելով Նյոյի Սյուր Սենի քաղաքապետ, ծանոթացել է Սեսիլիա Մարտենի հետ, որը տեղական հեռուստաընկերության սեփականատիրոջ կինն էր։ Նիկոլայի և Սեսիլիայի միջև սիրավեպ է սկսվել, որն ավարտվել է Սարկոզիի և նրա առաջին կնոջ ամուսնալուծմամբ։ 1996 թվականին նրանք ամուսնացան, նույն թվականին լույս աշխարհ եկավ նրանց որդին՝ Լուին։ Նրանց հետ ապրում էին նաև Սեսիլիայի երկու դստրերը՝ Ժյուդիտը (1984) և Ժաննա-Մարին (1989

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Décret du 31 décembre 2004 portant promotion et nominationfr (ֆր.)Légifrance, 2005.
  5. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  6. 6,0 6,1 Sarkozy one of France's most polarizing postwar leadersThe New York Times, 2007.
  7. Юрий Сафронов (2015 թ․ մայիսի 26). «Суд разрешил Саркози переименоваться. Партия «Союз за народное движение» получит имя «Республиканцы»» (ռուսերեն). Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. Алексей Тарханов (2015 թ․ մայիսի 31). «Никола Саркози приватизировал республику. Его партия теперь будет называться «республиканцами»» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. Ֆրանսիայում ձերբակալել են նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սարկոզի» հոդվածին։