Նուրի Շահին

գերմանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ն. Շահինից)

Նուրի Շահին (սեպտեմբերի 5, 1988(1988-09-05)[1][2], Լյուդենշայդ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանիայում ծնված թուրք ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Նուրի Շահին
թուրքերեն՝ Nuri Şahin
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1988(1988-09-05)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԼյուդենշայդ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա և  Թուրքիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Կայքnuri-sahin.de
 Nuri Şahin Վիքիպահեստում

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բորուսիա Դորտմունդի» ակումբի անդամ է։ Ճանաչվել է Բունդեսլիգայի 2010/2011 թթ. առաջնության լավագույն խաղացող։ 2011 թ. տեղափոխվել է Իսպանական Ռեալ Մադրիդ։ 2014 թ.-ին Բորուսիա Դորտմունդի հետ կրկին կնքել է պայմանագիր։

Նուրի Շահինը ծնվել է 1988 թ սեպտեմբերի 5-ին։ Թուրք ֆուտբոլիստ է, ով խաղում է Գերմանական Բունդեսլիգայի ակումբ Բորուսիա Դորտմունդում՝ որպես կիսապաշտպան, ինչպես նաև Թուրքիայի ազգային հավաքականից է։ Շահինը սկսել է իր կարիերան Բորուսիայում, անտեղ խաղալով 6 տարի,2011 թ հաղթում է Բունդեսլիգայում։2011 թ Նուրի Շահինին գնում է արքայական ակումբը՝ Ռեալ Մադրիդը 10 միլիոն եվրոյով։2012 թ օգոստոսին նա գործարք է կնքում Անգլիական Լիվերպուլի հետ, որը դադարեցվեց 2013 թ հունվարին և նա 18 ամսվա վարկով վերադարձավ Դորտմունդ։

Վաղ կարիերան խմբագրել

Շահինը սկսել է իր ֆուտբոլային կարիերան 6 տարեկան հասակում՝ խաղալով Մայնցագենում։ 7 տարի խաղալով այնտեղ, պայմանագիր ստորագրեց պրոֆեսիոնալ ակումբ Բորուսիա Դորտմունդի հետ 2001 թ։

Բորուսիա Դորտմունդ խմբագրել

2005 թ օգոստոսի 6-ին,16 տարեկան հասակում նա ռեկորդ սահմանեց, դառնալով Բունդեսլիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, իսկ նույն տարվա նոյեմբերի 25-ին դարձավ ամենաերիտասարդ գոլ խփող ֆուտբոլիստը Բորուսիայի համար Նյուրնբերգի դեմ խաղում։ 2007 թ հուլիսի 5-ին նա տեղափոխվեց Հոլանդական Ֆեյենորդ 1 տարի պայմանագրով, որտեղ նրան միացավ իր նախկին Դորտմունդի մարզիչ Բերտ Վան Մարվիկը։ Շահինը վերադառնալով Դորտմունդ 2009-10 թթ կարևոր դեր խաղաց Դորտմունդի համար։ Նա ավարտեց մրցաշրջանը 4 գոլով և 8 գոլային փոխանցումով և դարձավ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Ռեալ Մադրիդ խմբագրել

2011 թ մայիսի 9-ին նա 6 տարվա պայմանագիր ստորագրեց Լա Լիգայի Ռեալի հետ։ Իր առաջին խաղը Ռեալի կազմում եղել է Օսասունայի հետ խաղում՝ Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում,2011 թ նոյեմբերի 6-ին։2011 թ դեկտեմբերի 20-ին նա խփեց իր առաջին գոլը Ռեալի կազմում, որտեղ Ռեալը հաղթեց 5-1 հաշվով Կոպա Դել Ռեյին։

Լիվերպուլ խմբագրել

2012 թ օգոստոսի 25-ին Ռեալը համաձայնվեց Շահինին վարկով հանձնել Լիվերպուլին, որտեղ նա պետք է խաղար 4 համարի մարզաշապիկով։2002 թ սեպտեմբերի 2-ին Շահինը կատարեց իր Լիվերպուլյան դեբյուտը՝ 2-0 հաշվով հաղթելով Արսենալին։ Սեպտեմբերի 26-ին Շահինը Լիվերպուլի կազմում խփեց իր առաջին և երկրորդ գոլը լիգայի գավաթի խաղարկությունում, երրորդ տուրում, Վեսթ Բրոմվիչի դեմ խաղում, որտեղ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով։ Նա խփեց իր առաջին Պրեմիեր Լիգայի գոլը և ընդլայնված 2 գոլ 3 օր անց՝ Նորվիչ Սիթիյին հաղթելով 5-2 հաշվով։ Լիվերպուլից հեռանալուց հետո նա հայտարարեց որ շատ ուրախ է Ռեալում և Լիվերպուլում խաղալու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրի Շահին» հոդվածին։