Նինա Ղորղանյան

հայ երգչուհի
(Վերահղված է Ն. Ղորղանյանից)

Նինա Հովսեփի Ղորղանյան (Դարիալի, Նունե Կորգանովա, նոյեմբերի 20, 1852(1852-11-20), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1896[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ։

Նինա Ղորղանյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1852(1852-11-20)
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել է1896[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնմեցցո-սոպրանո[1]
Գործիքներվոկալ
ԿրթությունԲեստուժևյան դասընթացներ[1]

Կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի և Հեղինե ու Մարիամ Ղորղանյանների քույրը։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Պետերբուրգում, Բեստուժևյան դասընթացներում։ Մասնագիտական երաժշտական կրթություն ստացել է Միլանում (դասատուներ՝ Լամպերտի, Բուցի)։ Երգել է Եվրոպայի օպերային և համերգային բազմաթիվ բեմերում։ Սկսած 1880-ական թվականներից ելույթներ է ունեցել Թիֆլիսում։ 1888 թվականին տեղափոխվել է Օդեսա, զբաղվել մանկավարժական գործունեությամբ, 1891 թվականին երաժշտության դասընթացներ է հիմնել Մոսկվայում (երգչուհի Կլիմենտովա-Մուրոմցևայի հետ), որտեղ հայ, վրացի և ռուս երիտասարդներին դասավանդել է անվճար, հիմնել է Պետրոս Ադամյանի, Գենարիոս Ղորղանյանի անվան կրթաթոշակներ[2]։

Դերերգեր խմբագրել

Դեր Հեղինակ Ստեղծագործություն
Վանի Միխայիլ Գլինկա «Կյանքը հանուն ցարի»
Ռատմիրա Միխայիլ Գլինկա «Ռուսլան և Լյուդմիլա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Նինա Ղորղանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 40