Նիկողայոս Հովհաննիսյան

հայ ռեժիսոր, դրամատուրգ, դերասան
(Վերահղված է Ն. Հովհաննիսյանից)

Նիկողայոս Ալեքսանդրի Հովհաննիսյան (1877[1], Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1919[1], Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]), հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր։

Նիկողայոս Հովհաննիսյան
Ծնվել է1877[1]
ԾննդավայրՂազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1919[1]
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1877 թվականին Ղազախ-Շամշադինի գավառի Ղազախ գյուղում, թաթլվեցու ընտանիքում։ 1890-ականներին ավարտել է Մոսկվայի դրամատիկական դասընթացները։ Առաջին նշանակալից դերը Ուրիել Ակոստան էր (Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1900, ԲաքուԹիֆլիսում խաղացել է Համլետ (Շեքսպիրի «Համլետ», 1901), Քին (Ա. Դյումայի «Քին»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակները»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Կորադո (Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Ներսեհ (Մուրացանի «Ռուզան») և այլն։

Այնուհետև հեռացել է պրոֆեսիոնալ դերասանական խմբերից և հիմնականում աշխատել է թատերասերների հետ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Բաթումում, Բաքվում։ 1905-1906 թվականներին ղեկավարել է Ալեքսանդրապոլի դրամատիկ նոր խումբը։ 1906 թվականին գրել է «Լիզա» կատակերգությունը (բեմադրվել է Ախալցխայում)։

Բարեկամական ջերմ կապերի մեջ է եղել իր հայրենակից ճանաչված դերասանների՝ Սաթենիկ Ադամյանի, Մկրտիչ Մելիք-Ավագյանի, համագյուղացի ճանաչված գիտնական, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանի հետ։ 1911 թվականին թողել է բեմը։

Մահացել է 1919 թվականին Բաքվում։

Գրականություն խմբագրել

  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 502, էջեր 502 — 634 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 573