Ներսես Հակոբյան

(Վերահղված է Ն. Հակոբյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ներսես Բաբայի Հակոբյան (1892[1][2], Խնածախ, Հայաստան[1][2] - 1954[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), բժիշկ, հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1938)։

Ներսես Հակոբյան
Ծնվել է1892[1][2]
ԾննդավայրԽնածախ, Հայաստան[1][2]
Մահացել է1954[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան (1916)[1]
Մասնագիտությունհիգիենիստ, դասախոս և բժիշկ
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1937)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1][2]

Ծնվել է 1892 թվականին Գորիսի շրջանի Խնածախ գյուղում։ Մանկության տարիներն անցել են հայրենի գյուղում։ 1902 թվականին ընդունվել է Բաքվի 3-րդ գիմնազիան։ Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին նա արդեն մտածում էր բժիշկ դառնալու մասին և 1912 թվականին հաջողությամբ ավարտելով գիմնազիան` մեկնել է Ուկրաինա և ընդունվել Կիևի բժշկական ֆակուլտետը։ Համալսարանում սովորելու տարիները համընկել են Ռուսաստանում հեղափոխական վերելքի և Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքների հետ, որն իր ազդեցությունն է ունեցել նրա բարոյական, քաղաքական և հասարակական հայացքների ձևավորման վրա։ 1913 թվականից սկսած մինչ ֆակուլտետը ավարտելը նա ակտիվորեն մասնակցել է քաղաքական, ուսանողական և հասարակական շարժումներին, եղել է ուսանողների խոսքի ազատության և նրանց իրավունքների համար պայքարողների շարքում։

1913-1914 թվականներին, չլինելով հայ դաշնակցական կազմակերպության անդամ, մասնակցել է ուսանողների կազմակերպության հավաքներին։ Կիևում կազմակերպել է հայ ուսանողների գաղտնի խմբակ, որի նպատակն էր մանրամասն ուսումնասիրել պատմությունը և գրականությունը, հատկապես հայ ժողովրդի պատմությունն ու հայ գրականությունը։ Նրա կազմակերպած խմբակը, որի ղեկավարը եղել էր մինչև համալսարանը ավարտելը, պարբերաբար հրավիրել էր պարապմունքներ, որտեղ իր ընկերների հետ նա ելույթներ է ունեցել` վառ պահելով մայր ժողովրդին ծառայելու ցանկությունը և հայրենսիրության զգացմունքը։ Որքան էլ նրան գրավում էր հասարակական և քաղաքական պայքարը, նա` որպես պարտաճանաչ ուսանող, հասկանում էր իր հիմնական նպատակը, որի համար գնացել էր Կիև` բժշկությանը հնարավորին չափով բազմակողմանի տիրապետելն էր։

Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1916)։ 1932 թվականին՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր հիգիենայի ամբիոնի, 1934-1954 թվականներին՝ կոմունալ հիգիենայի ամբիոնի վարիչ։ 1934-1938 թվականներին՝ սան-բակտերիաբանական ինստիտուտի, 1945-1949 թվականներին՝ ԵԲԻ տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են մթնոլորտային օդի սանիտարական թույլատրելի նորմաների, ջրամատակարարման և թափոնների վնասազերծման հարցերին։ Հակոբյանի անունով է կոչվում (1971-ից) Երևանի ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ-ն։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 74