Նուպար Թերզյան

հայ դերասան
(Վերահղված է Ն. Թերզյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նուպար Թերզյան (մարտի 16, 1909(1909-03-16), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1994(1994-01-14), Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և կինոյի հայ դերասան։

Նուպար Թերզյան
թուրքերեն՝ Nubar Terziyan
Ծնվել էմարտի 16, 1909(1909-03-16)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 14, 1994(1994-01-14) (84 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԲալըքլի հայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Կրթություն է ստացել Բաքըրքոյ Բեզեզյանի անվան միջնակարգ դպրոցում։ Բեմ է բարձրացել պատանի տարիներից։ Միառժամանակ տարբեր խմբերում խաղալուց հետո, 1926 թ. միացել է «Երիտասարդաց թատերախմբին»։ Հայկական ներկայացումների արգելքից հետո խաղացել է թուրքական խմբերում։ 1949 թվականին նա սկսեց նկարահանվել ֆիլմերում՝ խաղալով Հուսեյն Ռահմի Գյուրփինարի «Էֆսունկու Բաբա» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում[1]։ Նկարահանվել է ավելի քան 400 ֆիլմերում[2]։

Գլխավոր դերերից են Սալոմոն (Ա. Դյումաի (որդու) «Քին»), Պոլոնիուս («Համլետ»), Սաղաթել (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»), դոկտ. Շավարշ («Չարշլը Արթին աղա»), Ճգնավոր (Լ. Շանթի «Հին աստվածներ»)[3][4]։

1985 թվականին Ժամանակ օրաթերթում հրատարակվել է Նուպար Թերզյանի «Ինչ էի, ինչ դարձա» (թուրքերեն՝ Ne İdim, Ne Oldum) կենսագրականը[5], ինչը վերահրատարակվել է առանձին գրքով 1995 թվականին՝ դերասանի մահից հետո[6][7]։

Մահացել է 1994 թվականի հունվարի 14-ին, աղված է հայկական Շիշլի գերեզմանատանը[8]։

Հիշատակ խմբագրել

 
Թերզյանների ընտանեկան գերեզմանը Բալիկլի հայկական գերեզմանատանը

Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի Բույուկդերե թաղամասի փողոցներից մեկը կոչվել է Նուբար Թերզյանի անունով[6]։

Նուբար Թերզիյանը հիշատակվել է հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուի «Ծովաստղ» (թուրքերեն՝ Deniz Yıldızı) ալբոմի «Կոտրված վալս» (թուրքերեն՝ Kırık Vals) երգում[9][10][11]։

Մրցանակներ խմբագրել

  • 1975 թվականին արժանացել է Թուրք կինոգործիչների միության մեդալի,
  • 1993 թվականին Անկարայի կինոփառատոնի «Էմեկ» մրցանակի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Magician (1950) - IMDb». Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Nubar Terziyan». IMDb. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 360.
  4. 4,0 4,1 «Yeşilçam'ın tonton babası: Nubar Terziyan». Ankara Masası (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Nubar Terziyan 6-7 Eylül'ü anlatıyor». Agos (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին. (թուրքերեն)
  6. 6,0 6,1 «Nubar Terziyan'ın adı doğduğu sokağa verilecek». Agos (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին. (թուրքերեն)
  7. "Ne İdim Ne Oldum", Nubar Terziyan, İletişim Yayınları Anı Dizisi, İstanbul, 1995. ISBN 975-470-486-4 (թուրքերեն)
  8. «Burials at Şişli Armenian Cemetery - FamousFix.com list». FamousFix.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին. (թուրքերեն)
  9. «Sezen Aksu - Kirik Vals Lyrics». Music Lyrics Site. Lyricsone. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. «9 Cümlede Yeşilçam'ın Tonton Dedesi Nubar Terziyan». Onedio (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  11. Ստամբուլում փողոց է անվանակոչվելու հայ դերասանի անունով