Նիկոլ Գալանդերյան

հայ կոմպոզիտոր
(Վերահղված է Ն. Գալանդերյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալանդերյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նիկոլ Գասպարի Գալանդերյան (սեպտեմբերի 7, 1881(1881-09-07)[1][2], Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 2, 1944(1944-03-02)[1][2], Թեհրան, Իրան[1][2]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։

Նիկոլ Գալանդերյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1881(1881-09-07)[1][2]
Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 2, 1944(1944-03-02)[1][2] (62 տարեկան)
Թեհրան, Իրան[1][2]
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1903)[1]
 Nicol Galanderian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1900-1903 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցներում։ 1911 թվականից ապրել է Թեհրանում։ 1925 թվականին կազմակերպել է «Գողթան» (1942 թվականից՝ «Գալանդերյան») երգչախումբը։ Գալանդերյանի երգերը գրված են քաղաքային ժողովրդական երգի ոճով՝ Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա։ Նրա լավագույն երգ-ռոմանսները՝ «Արդյոք ո՞ւր ես», «Ես սիրում եմ», «Հեռանալ մոռանալ», «Կապույտ աղջիկ», «Ափսոսանք», «Հովիկ», «Դու նորից եկել ես», «Ծիրանափառ գիշերներ», «Կանցնին օրեր», «Այնպես նազիկ» և այլն, անձնական քնարերգության արտահայտություն են։ Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված «Գյուղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է «Ակնա հարսանիք» խմբերգերի շարքը («Վարդ եմ քաղել օյ նար», «Գյուլիզար», «Դալիլո-լիլո» և այլն)։ Գրել է «Լալվարի որսը» (ըստ Վահան Միրաքյանի, բեմադրվել է Թեհրանում 1928, 1930, սիրողների ուժերով), «Փարվանա» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1932), «Հովիվը» (ըստ Վրթանես Փափազյանի «Լուր-դա-լուր»-ի, 1933) օպերաները, մանկական երգեր ու օպերաներ («Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը» և այլն), ջութակի, թավջութակի, դաշնամուրի մանրանվագներ[3]։

Գրականություն խմբագրել

  • Ա. Երեմյան, Երգահան Նիկոլ Գալանդերյան, Թեհրան, 1947։
  • Ց. Բրուտյան, Սփյուռքահայ երաժիշտները, Ե., 1968, էջ 188-200։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 652