Նվարդ Ավագյան

հայ արձակագիր, լրագրող, բանաստեղծ
(Վերահղված է Ն. Ավագյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նվարդ Արամի Ավագյան (առաջին գիրքը՝ «Կորած մեղեդին» ստորագրել է Արամանույշ, դեկտեմբերի 21, 1940(1940-12-21), Սղնախ, Խոջալուի շրջան), հայ բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող։

Նվարդ Ավագյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1940(1940-12-21) (83 տարեկան)
ԾննդավայրՍղնախ, Խոջալուի շրջան
Մասնագիտությունլրագրող, արձակագիր և բանաստեղծուհի
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Նվարդ Ավագյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԼՂԻՄՍտեփանակերտի շրջանի (հետո՝ Ասկերանի) Սղնախ գյուղում։ Ավարտել է տեղի յոթամյա, Ավետարանոցի միջնակարգ դպրոցները, 1962 թվականին՝ Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1962-1966 թվականներին որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Ալունտիդաղ ավանի ութամյա դպրոցում։ 1967 թվականից աշխատել է «Սովետական Ղարաբաղ» (այժմ՝ «Ազատ Արցախ») պաշտոնաթերթում։ 2005 թվականից՝ Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդում նախագահի խորհրդական է։

ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի կրկնակի դափնեկիր է՝ «Մատյան հառներգության» գրքի և «Պոեմ հայկական» եռապոեմի համար[1][2]։

Ն. Ավագյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Ն. Ավագյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Կորած մեղեդի (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1969, 68 էջ։
  • Երկրորդ շնչառություն (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1978, 72 էջ։
  • Դեմքով դեպի կրակը, 1988։
  • Հասուն իմ հասկ, 1990։
  • Մատյան հառներգության, 1997։
  • Ծանր լույս, 2004։
  • Թալիո, 2006։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 60.
  2. Արդի հայ քնարերգություն. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. 2008. էջ էջ 477.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։