Նվարդ Աբալյան

հայ դերասան
(Վերահղված է Ն. Աբալյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նվարդ Եփրեմի Աբալյան (մայիսի 20, 1920(1920-05-20)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - դեկտեմբերի 14, 1994(1994-12-14), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1956)։

Նվարդ Աբալյան
Դրվագ «Խաթաբալա» ֆիլմից, 1971
Ծնվել էմայիսի 20, 1920(1920-05-20)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 14, 1994(1994-12-14) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԲաքվի պետական հայկական թատրոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում։ 1937 թվականին խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում՝ Դիլիջանում, Արթիկում, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի թատրոնում (1947-1960)։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան, խաղացել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում[2][3]։

Դերերը ներկայացումներում խմբագրել

Հաջողությամբ կատարել է մի քանի տասնյակ դերեր։

  • Ջեմմա՝ «Բոռ»
  • Օլիվիա՝ «12-րդ գիշեր»
  • Լուիզա՝ «Սեր և խարդավանք»
  • Վազգանուշ՝ «Երկիր հայրենի»
  • Մարգո՝ «Վերջին մեխակներ»
  • Սուսան՝ «Նամուս»
  • Ռուզան՝ «Ռուզան»

Դերերը կինոյում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=603
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 7.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 7.