Ալեքսանդր Նևսկի (ռուս.՝ Александр Ярославич Невский, մայիսի 13, 1220, Պերեսլավլ Զալեսկի, Grand Principality of Vladimir - նոյեմբերի 14, 1263, Գորոդեց, Grand Principality of Vladimir), ռուս զորավար, պետական գործիչ. եղել է Նովգորոդի իշխան (1236-1250 թվականներ) և Վլադիմիրի մեծ իշխան (1252-1263 թվականներ)։

Ալեքսանդր Նևսկի
 
Մասնագիտություն՝ կառավարիչ և զորավար
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 13, 1220
Ծննդավայր Պերեսլավլ Զալեսկի, Grand Principality of Vladimir
Վախճանի օր նոյեմբերի 14, 1263 (43 տարեկան)
Վախճանի վայր Գորոդեց, Grand Principality of Vladimir
Թաղված Ալեքսանդր Նևսկու մայրավանք
Դինաստիա Ռյուրիկովիչներ և Q32360927?
Քաղաքացիություն Կիևյան Ռուսիա և Grand Principality of Vladimir
Հայր Yaroslav II of Vladimir?
Մայր Feodossiya Mstislavna?
Ամուսին Alexandra Brachyslavna?[1]
Զավակներ Dmitry of Pereslavl?, Andrey of Gorodets?, Daniel of Moscow? և Vassili Aleksandrovitch?

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Յարոսլավիչ Նևսկին ծնվել է 1221 թվականին Պերեսլավ-Զալեսկի քաղաքում։ Նա Վլադիմիր-Սուզդալյան մեծ իշխանների տոհմից էր, Վլադիմիր Մոնոմախի ծոռը, Վսեվոլոդ Մեծ Բույնի թոռը և մեծ դուքս Յարոսլավ Վսեվոլոդովիչի որդին։ Ալեքսանդր Նևսկու մայրը Մեծ դքսուհի Թեոդոսիան էր։ Պատմությունը գրեթե ոչ մի տեղեկություն չի պահպանել նրա մասին։ Հետազոտողների մեծամասնությունը նրան համարում է հայտնի Ռյազանի արքայազն Գլեբ Վլադիմիրովիչի թոռնուհին՝ արքայազն Մստիսլավ Ուդալսկու դուստրը։ Ալեքսանդրը ուներ ավագ եղբայր՝ Ֆյոդորը, ինչպես նաև կրտսեր եղբայրներ՝ Անդրեյը, Կոնստանդինը, Յարոսլավը, Աթանասը, Դանիելը, Վասիլին, Միքայելը և քույրը՝ Մարիան։

Ալեքսանդրը վաղ մանկությունից ստացել է բազմակողմանի կրթություն։ Երիտասարդ իշխանի դաստիարակներն էին հոգևոր անձինք՝ եպիսկոպոսներ, քահանաներ և վանականներ։ Նա դաստիարակվում էր քրիստոնեական բարեպաշտության ոգով։ Ալեքսանդր Նևսկին իշխանությունը ստացավ 1236 թվականին։ Արարողությունը տեղի ունեցավ Մեծ Նովգորոդի Սուրբ Սոֆիա եկեղեցում։

Ալեքսանդր Նևսկին ամուսնացել է 1239 թվականին՝ Սմոլենսկի մոտ լիտվացիների նկատմամբ տարած հաղթանակից անմիջապես հետո։ Իշխանի կինը Ալեքսանդրան էր՝ Բրյաչիսլավ Պոլոտսկու դուստրը[2]։

Նևայի ճակատամարտ խմբագրել

1238 թվականին տասնութ տարեկան արքայազն Ալեքսանդրի ուսերին ծանր բեռ ընկավ՝ Ռուսաստանի Արևմտյան սահմանների պաշտպանությունը։ Օգտվելով ռուսական իշխանությունների նկատելի թուլացումից՝ գերմանական հողերի և Շվեդիայի թագավորության խաչակրաց ասպետությունը ծրագրում էր իր առաջխաղացումը դեպի արևելք։ Նրանք սպասում էին հարմար պահի ներխուժելու և Պսկովի և Նովգորոդի հողերը գրավելու համար։ Ալեքսանդրը իր հոր հետ առաջին ռազմական արշավը ձեռնարկեց Դորպատի վրա։ Ճակատամարտն ավարտվեց նովգորոդցիների հաղթանակով։ Այնուհետև սկսվեց Սմոլենսկի համար պատերազմը լիտվացիների հետ, որտեղ Ալեքսանդրը հաղթանակ տարավ։ 1240 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցավ Նևայի ճակատամարտը։ Ալեքսանդրը նովգորոդյան փոքրաթիվ զորքով հարձակվեց շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախեց ու փախուստի մատնեց նրանց։ Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը։ Մեծ Նովգորոդի ուժերի արագ հավաքումը, արշավի հստակ կազմակերպումը, թշնամու արշավային ճամբարի վրա լավ մտածված հարձակման անակնկալը, արքայազն Ալեքսանդրի զինվորների ռազմական քաջությունը  ապահովեցին վճռական հաղթանակ ասպետական բանակի նկատմամբ։ Ժողովուրդը ցնծում էր՝ փառավոր հաղթանակ տոնելով[2]։

Սառցե ջարդ խմբագրել

1242 թվականի գարնանը խաչակիր կաթոլիկների բանակը շարժվեց Ռուսաստան։ Նովգորոդի իշխանը որոշեց ճակատամարտ տալ իր համար առավել շահավետ պայմաններում։ Ալեքսանդր Նևսկին իր գնդերով դիրքավորվեց Չուդ և Պսկով լճերի միջև գտնվող նեղուցում։ Նման դիրքավորումը շատ հաջող էր։ Խաչակիրները կարող էին գնալ Նովգորոդ՝ շրջանցելով Չուդ լիճը դեպի հյուսիս, կամ Պսկով՝ Պսկովի լճի արևմտյան ափի երկայնքով դեպի հարավ։ Երկու դեպքում էլ Ալեքսանդրը կկարողանար ընդհատել թշնամու առաջխաղացումը։ Իսկ եթե խաչակիրները որոշեին ուղիղ գործել և փորձեին նեղուցը հաղթահարել ամենանեղ տեղում, ապա նրանք ուղղակիորեն բախվելու էին Նովգորոդի զորքերի հետ։

1242 թվականի ապրիլի ասպետական զորքը անցավ հարձակման։ Ռուս նետաձիգները թշնամուն դիմավորեցին նետերի հեղեղով, բայց գրեթե ոչ մի լուրջ վնաս չկարողացան պատճառել։ Աստիճանաբար նետաձիգները սկսեցին նահանջել դեպի հետևակի շարքերը։ Սկսվեց անհավասար պայքար։ Խաչակիրներն արդեն պատրաստ էին հաղթանակ տոնել, բայց շուտով ձախից և աջից ռուսական բանակի երկու թևերը հարձակման անցան ասպետական ուժերի դեմ։ Թիկունքից հարվածեց արքայազն Ալեքսանդրի ընտրած ջոկատը։ Ճակատամարտը երկար չտևեց և ավարտվեց ասպետական ուժերի լիակատար պարտությամբ։ Խաչակիրները փախուստի դիմեցին։ Փխրուն սառույցը չդիմացավ և կոտրվեց խաչակիրների և նրանց ձիերի ծանրության տակ։ Այս ճակատամարտում, չհաշված հասարակ ռազմիկներին, զոհվեցին 500 ազնվական ասպետներ, իսկ 50-ը գերեվարվեցին։ Մի քանի ամիս անց կնքված հաշտության պայմանագրով խաչակիրները հրաժարվեցին ռուսական հողերի նկատմամբ բոլոր հավակնություններից և վերադարձրեցին ավելի վաղ գրավված տարածքները։ Տպավորիչ ռազմական հաղթանակների շնորհիվ Ալեքսանդր Յարոսլավիչը դադարեցրեց լայն խաչակրաց ագրեսիան Ռուսաստանի արևմտյան սահմանների վրա[3]։

Ներդրումը Ռուսաստանի պատմության մեջ խմբագրել

Ալեքսանդր Նևսկին Հին Ռուսաստանի ականավոր պետական գործիչ էր և հրամանատար, Նովգորոդի իշխան, Վլադիմիրի մեծ իշխան, ով ղեկավարում էր ռուս ժողովրդի պայքարը գերմանա-շվեդական նվաճողների դեմ, որոնք, օգտվելով Մոնղոլական կայսրության զորքերի ներխուժումից հետո Ռուսաստանի թուլացումից, ձգտում էին գրավել նրա հյուսիսարևմտյան հողերը և զրկել ելքից դեպի Բալթիկ ծով։ Նրա օրոք Ռուսաստանը պաշտպանեց իր անկախությունը կաթոլիկ արևմուտքից։ Արևելքի հետ հարաբերություններում Ալեքսանդր Նևսկին դիվանագետ էր, ով կարողացավ պահպանել ռուսական հողը թաթար-մոնղոլական արշավանքի պայմաններում։

Չուդ լճի վրա տարած փառահեղ հաղթանակից հետո ևս 20 տարի ապրեց Ալեքսանդր Յարոսլավիչ Նևսկին։ Շարունակելով գրագետ քաղաքականություն վարել՝ իր հետագա եռանդուն ռազմական և դիվանագիտական գործողություններով նա ամրապնդեց Ռուսաստանի հյուսիսարևմտյան սահմանները, խաղաղության պայմանագիր կնքեց Նորվեգիայի հետ (1251 թվական), հաջող արշավ կատարեց Ֆինլանդիա շվեդների դեմ, որոնք 1256 թվականին ևս մեկ փորձ կատարեցին փակել ռուսների մուտքը Բալթիկ ծով։ Նևսկին շատ բան արեց ֆեոդալական մասնատվածությունը հաղթահարելու, կենտրոնացված իշխանությունն ամրապնդելու և Ոսկե Հորդայի զորքերի ավերիչ արշավանքները Ռուսաստան կանխելու համար։ Թշնամու հետ մարտերում նա հմտորեն օգտագործեց մարտական գործողությունների հաստատված մեթոդները, հաշվի առավ և հմտորեն օգտագործեց տեղանքի առանձնահատկությունները, իր և թշնամու զորքերի ուժեղ և թույլ կողմերը, փորձեց մաս-մաս ջախջախել թշնամուն[3]։

Ալեքսանդր Նևսկին միավորել է Ռուսիայի հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան հողերը, կոտրել բոյարների դիմադրությունը, ամրապնդել կենտրոնական իշխանությունը։ Շրջահայաց քաղաքականությամբ կանխել է Ռուսիայի դեմ մոնղոլ-թաթարների արշավանքները։Ալեքսանդր Նևսկին մահացավ վաղ՝ 1263 թվականի նոյեմբերի 14-ին՝ քառասուներեք տարեկանում Ոսկե Հորդայից վերադառնալիս։

Ի պատիվ Ալեքսանդր Նևսկու՝ Ռուսական կայսրությունում 1725 թվականին սահմանվել է շքանշան, իսկ 1942 թվականի հուլիսի 29-ին՝ «Ալեքսանդր Նևսկի» խորհրդային զինվորական շքանշանը։

1547 թվականին Ալեքսանդր Նևսկին կարգվել է Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի դասը։ Նրա անունով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է նրա սրբապատկերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Александра Брячиславна (ռուս.) // Русский биографический словарь.СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 114.
  2. 2,0 2,1 «Биография Александра Невского».
  3. 3,0 3,1 «Великий князь-воин Александр Ярославич Невский».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 154  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Նևսկի» հոդվածին։