Նրբագեղ բառերի այգի
Նրբագեղ բառերի այգի (ճապոներեն՝ 言の葉の庭, կոմոնոհա նո նիվա) լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծվել է CoMix Wave Films ստուդիայում։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը եղել է Մակոտո Սինկայը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ափ» փառատոնի ժամանակ, ապրիլի 28ին Ավստրալիայում։ Ֆիլմի վարձույթը Ճապոնիայում սկսել է 2013 թվականի մայիսի 31-ին։ Ի պատիվ այդ իրադարձության NTV ալիքի ընթացքում Սինկայի նախորդ աշխատանքի՝ «Ամպերի ետևում» ֆիլմի հեռարձակման ժամանակ ցուցադրվել է նոր ֆիլմի հինգ րոպեանոց թրեյլերը[3][4]։
Նրբագեղ բառերի այգի ճապ.՝ 言の葉の庭 | |
---|---|
![]() | |
Ժանր | րոմանտիկա, դրամա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | ապրիլի 28, 2013[1] և մայիսի 31, 2013[2] |
Պրեմիերա | մայիսի 31, 2013 թվական |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Մակոտո Սինկաի |
Պրոդյուսեր | Նորիտակա Կավագուծի |
Սցենարիստ(ներ) | Մակոտո Սինկաի |
Օպերատոր | Մակոտո Շինկայ |
Մոնտաժ | Մակոտո Շինկայ |
Տևողություն | 46 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՏակաոն երզում էր ապագայում դառնալ կոշիկի դիզայներ, անձրևային օրերի ժամանակ հնարավորությունը չի կորցնում բացակայել դպրոցից։ Երբ անձրև է գալիս, Տակաոն կանգ է առնում ճապոնական ոճով գեղեցիկ այգում, որտեղ նա սիրում է նկարել կոշիկի ուրվագծեր։ Մի օր անձրևին նա այգում հանդիպում է մի խորհրդավոր կնոջ՝ Յուկինոյին, որը տեսքով նրանից ավելի մեծ է երևում։ Յուկինոն և Տակաոն առաջին անգամը չէ, որ հանդիպում են այգում և խոսում են թեթև թեմաներից, բայց դա լինում էր միայն անձրևային օրերին։ Շուտով նրանք ավելի են մտերմանում, քան ուղակի բարեկամներ, բայց շուտով անձրևային օրերը պետք է վերջանան։
Դերասաններ
խմբագրելՀիմնական
խմբագրել- Տակաո Ակիդձուկի (ճապ՝ 秋月 孝雄) - պատմության գլխավոր հերոս, 15 տարեկան
- Յուկարի Յուկինո (ճապ՝ 雪野 百香里) - հիմնական հերոսուհին, 27 տարեկան
Միջնակարգ
խմբագրելՍաունտրեկ
խմբագրելԱնիմեի երգը գրել է տաղանդավոր կոմպոզիտոր Դաիսուկե Կասիվան, որը համատեղում է իր երաժշտության մեջ նեոդասական և էմբիենտ։ Դաիսուկե Կասիվան փոխարինեց կեմպոզիտոր Տեմենային այդ նախագծում։
Երգերը կատարում են Նորիյուկի Մակահիրան և Մոտոհիրո Հանան.
- A Rainy Morning ~Գլխավոր վերնագիր~
- Greenery Rain
- Rain Of Recollection
- While Hearing Sound Of Rain
- ASilent Summer
- The Afternoon Of Rainy day
- A Rainy Morning ~Վեևջաբան~
Ֆիլմի մշակումը
խմբագրելՈրպես ֆոն ֆիլմում հիմնականում օգտագործվել են Shinjuku Gyoen այգում արված լուսանկարներ[5]։
Ստեղծողներ
խմբագրել- Կոնցեպցիայի հեղինակ, սցենարի հեղինակ, ռեժիսոր – Մակետե Սինկաի
- Բեմադրող նկարիչ կերպարների մշակում – Հիրեսի Տակիգուծի
- Ֆոնի մշակում – հայտնի չէ
- Կոմպոզիտոր – Դաիսուկէ Կաիսիվա
- Ֆինանսական տնօրեն – հայտնի չէ
- Պրոդյուսեր – հայտնի չէ
- Վերջավորության կատարող – Նորիյուկի Մակահարա
DVD-ով թողարկում
խմբագրել2013 թվականի օգոստոսի 28-ին «Reanimedia» ընկերությունը հայտարարեց[6], որ ստացվել է Ռուսաստանում ֆիլմը թողարկելու արտոնագիր։ Անիմեն սկավառակի վրա սկավառակի վրա Ռուսաստանում թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «5cm/s Director Announces Garden Of Kotonoha». SeventhStyle. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Makoto Shinkai's The Garden of Words Trailer Posted With Subtitles». Anime News Network. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 『言の葉の庭』のロケ Արխիվացված 2013-11-29 Wayback Machine (Kotonoha no Niwa no Roke)
- ↑ «Официальное объявление о лицензировании фильма «Сад изящных слов» (Kotonoha no Niwa)». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.