Նրանք (վրաց.՝ Isini), 1992 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում «Գեորգի» ստեղծագործական միության կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։ Ֆիլմը նկարահանել է Լևան Զաքարեյաշվիլին Գիա Բադրիձայի հետ համատեղ գրված սցենարով։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Զազա Կոլելիշվիլին, Մինդիա Լորդքիփանիձեն, Քեթի Պանցխավան, Մատլյուբա Ալիմովան, ինչպես նաև Սերգեյ Շվեդկովը և Բեքա Ջգուբուրիան։

Նրանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
Թվական1992 թվական
Լեզուվրացերեն
ՌեժիսորԼևան Զաքարեյաշվիլի
ՊրոդյուսերԹարխան Մագրաձե
Սցենարի հեղինակԼևան Զաքարեյաշվիլի
Գիա Բադրիձե
ԴերակատարներԶազա Կոլելիշվիլի
Մինդիա Լորդքիփանիձե
Քեթի Պանցխավա
Մատլյուբա Ալիմովա
ՕպերատորՕլեգ Բաշնին
ԵրաժշտությունՏոմազ Կուրաշվիլի
ՄոնտաժԼալի Կոլխիդաշվիլի
ՆկարիչներԹամար Փոցխիշվիլի
Գիա Լապերաձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն142 րոպե
IMDbID 0104211

Ֆիլմը նկարահանվել է որպես սոցիալական առակ՝ քրեական դրամայի ժանրային առանձնահատկությունների օգտագործմամբ։ Ֆիլմը կինոքննադատներին է ներկայացվել 1992 թվականին Կաննի կինոփառատոնի շրջանակներում։ 2005 թվականի ապրիլի 3-ին ֆիլմը Չեխիայում մասնակցել է կինոփառատոնի (Febio Film Festival)։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում պատկերված է մի երիտասարդ մարդու կյանք։ Նրա կյանքի միջոցով ցույց է տրվում նաև Վրաստանում կատարվող փոփոխությունները՝ սոցիալիզմի վերջին տարիները, անկախության առաջին տարիները։ Այդ ժամանակ գլխավոր հերոսը բանտ է ընկնում, որտեղից դուրս գալուց հետո՝ 1990-ական թվականներին, զբաղվում է քրեական գործունեությամբ և ի վերջո ինքնասպանություն է գործում։

Ֆիլմի վերջաբանում ներկայացվում է մի քաղվածք Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխից. «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկին կորցնի, մի՞թե չի թողնի իննսունիննին անապատում և չի գնա կորածի հետևից, մինչև որ գտնի նրան։ Եվ երբ գտնի, կուրախանա ու կդնի նրան իր ուսերին։ Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի զղջացող մեկ մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն»։

Դերերում խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Մրցանակ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել