Նվիկ բծավոր

բույսերի տեսակ
Նվիկ բծավոր
Նվիկ բծավոր
Նվիկ բծավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ենթաընտանիք Նվիկայիններ (Aroideae)
Ցեղ Նվիկ (Arum)
Տեսակ Նվիկ բծավոր (A. maculatum)
Միջազգային անվանում
Arum maculatum

Նվիկ բծավոր (լատին․՝ Arum maculatum), նվիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հաստ պալարանման կոճղարմատով և խոշոր նիզակաձև երկարակոթ տերևներով, միատուն բազմամայա խոտաբույս է, որի բարձրությունը 15-25 սմ է։ Տերևաթիթեղի վրա երևում են գորշակարմրավուն բծեր կամ ելունդներ։ Ծաղկասլաքը կարճ է տերևների կոթուններից։ Երկար գլանաձև կողուները կազմված են միասեռ, ծաղկապատից զուրկ դեղնականաչավուն աննշմար, բազմաթիվ մանր, խիտ դասավորված ծաղիկներից։ Վարսանդավոր ծաղիկները գտնվում են կողրի ստորին մասում՝ հաստ առանցքի վրա, իսկ առէջավորները՝ վերին մասում։ Կողրը շրջապատված է բաց կանաչավուն սրածայր ծածկոցով։ Պտղաբույլը կազմված է սեղմ, իրար հպված կարմիր հատապտուղներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտու ստվերաշատ անտառներում, թփուտներում։ Հանդիպում է Տավուշի մարզում։ Թունավոր բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են թարմ, 70 % օսլա, խեժ, սապոնինային գլիկոզիդ, արոնին պարունակող պալարավոր կոճղարմատները[1]։։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվիկ բծավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվիկ բծավոր» հոդվածին։