Նվարդ Ձերոն

ամերիկահայ երգչուհի
(Վերահղված է Նվարդ Կոշկարյանից)

Նվարդ Ձերոն-Կոշկարյան (Կոշկակարյան), ամերիկահայ երգչուհի, սոպրանո, առաջին ձայնագրված հայ երգչուհին[1]։

Նվարդ Ձերոն
Դիմանկար
ԿրթությունՉիկագոյի արվեստի ինստիտուտ
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն խմբագրել

Նվարդը ծնվել է Մանուկ և Հեղինե Կոշկակարյանների ընտանիքում, ծագումով Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Փարաչանջ գյուղից էր։ Սովորել է Չիկագոյի Արվեստների ինստիտուտում, ուսումը շարունակել է Ֆրանսիայում և Իտալիայում։ Երգչուհին Ամերիկայի տարբեր քաղաքներում կազմակերպել է համերգներ` ներկայացնելով հայկական ազգային երաժշտությունը, ազգային հագուստը՝ տարազներն ու մշակույթը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին հայկական երգախումբը։ Նվարդ Ձերոնը հանդես է եկել տարբեր երաժշտական ներկայացումներում, մասնավորապես՝ «Մոնթեսումայի դիմակը» մյուզիքլում` Մարինայի դերում։ Ամերիկահայ երգչուհին ձայնագրություններ է կատարել ԱՄՆ-ում 1919-1920 թվականների ընթացքում։ Կոնգրեսի գրադարանում նրա կատարմամբ պահպանվում են հետևյալ վեց երգերի ձայնագրությունները` «Ալեճարճար», «Մանիր, մանիր, իմ ճախարակ», «Կռունկ», «Հայկական օրորոցային», «Գնաց աշուն, եկավ գարուն», «Ջան գյուլում»։

Դիմանկար խմբագրել

1912 թվականին ամերիկացի նկարիչ Ռալֆ Էլմեր Քլարկսոնը պատկերել է երգչուհուն «Նվարդ Ձերոն` Հայաստանի դուստրը» դիմանկարում, որն այժմ գտնվում է Չիկագոյի պատկերասրահում[2]։ Նվարդը եղել է Քլարկսոնի աշակերտներից մեկը և նրա համար կեցվածք է ընդունել հագեցած կապույտ ու ոսկե հանդերձով։ Քլարկսոնը կիրառել է Վելասկեսի և Էդուարդ Մանեի՝ լույսի ու ստվերի փոխանցման ոճը[3]։ Նվարդի դիրքը հիշեցնում է խանութի ցուցափեղկի մանեկեններին։ Դիմանկարն սկզբում կոչվել է «Նվարդ Ձերոն» և կերպավորել է արևելյան գեղագիտության մասին ընդհանուր պատկերացումները։ Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Քլարկսոնի ստեղծած կերպարն այլ իմաստ է ձեռք բերել և ստացել երկրորդ անվանում՝ «Հայաստանի դուստրը»։ 1920-ական թվականներին երկու անվանումները միացվել են իրար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Center, Armenian Information. «Նվարդ Ձերոն` առաջին ձայնագրված հայ երգչուհին». yn.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «Արևելյան գեղեցկություն. Հայուհիները՝ արևմտյան նկարիչների վրձնով». PanARMENIAN.Net. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Clarkson, Ralph Elmer (1912), Nouvart Dzeron, A Daughter of Armenia, Վերցված է 2022-10-31-ին
  4. «Нвард Дзерон — дочь Армении». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.