«Նստիր կողքիս, Միշկա» (ռուս.՝ «Садись рядом, Мишка!»), խորհրդային գունավոր լայնէկրան ֆիլմ, բեմադրող ռեժիսոր Յակով Բազելյանի դրաման, որը պատմում է շրջափակված Լենինգրադում երեխաների կյանքի մասին։ Ֆիլմը նկարահանվել է «Ահա թե ինչպես է դա եղել» ինքնակենսագրական վեպի հիման վրա, որը գրել է Յուրի Գերմանը՝ սցենարիստներից մեկի՝ Ալեքսեյ Գերմանի հայրը[1]։

Նստիր կողքիս, Միշկա
ռուս.՝ Садись рядом, Мишка!
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅակով Բազելյան
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով

Ֆիլմի երաժշտական ձևավորմանը մասնակցել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վ. Վասիլևի հետ[2]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Լենինգրադի դպրոցական Միշկա Աֆանասևի կյանքի մասին։ 1941 թվականի գարնանը Լենինգրադը տոնում է Մայիսի 1-ը, Սակայն Միխայիլը ընկնում է մանկական հիվանդանոց քութեշի պատճառով։ Հիվանդանոցում նա իմանում է, որ այդ պահին Խորհրդային Միության վրա հարձակվել են երրորդ Ռայխի զորքերը և սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։

Մի օր գերմանական ավիառումբն ընկնում է հիվանդանոցի վրա, որտեղ պառկած է Միշկան։ Նա վիրավորվում է և տեղափոխվում զինվորական հոսպիտալ։ Մինչ նա բուժվում է, Լենինգրադի մեծապես փոխվում է, և այդ փոփոխությունները Միշկան անմիջապես ուշադրության է արժանացոնւմ դուրս գրվելուց անմիջապես հետո։

Պատերազմի պատճառով Միշկայի հայրը, որը մասնագիտությամբ հրշեջ է, գրեթե տանը չի լինում։ Նա ստիպված է շատ ժամանակ անցկացնել աշխատավայրում՝ քաղաքում մշտական հրդեհների պատճառով։ ԱԱյդ պատճառով Միշկան պետք է իր առօրյան մենակ կազմակերպի, ապա նրա մոտ տեղավորվում են մի քանի դեռահասներ՝ Լենոչկա և Գենյան դերասան Լոշադկինի ընտանիքից։ Նրանք մասնակցում են հոսպիտալներում տեղի ունեցող ելույթներին, և Միշկինը միանում է նրանց։

Սակայն մարդկանց տրվող մթերաբաժինը ժամանակի ընթացքում նվազում է, և որոշ ժամանակ անց Լենոչկան ու Գենյան նույնիսկ չեն կարողանում կանգնել հյուծման պատճառով։ Այդ ժամանակ վախեցած Միշկան հենակներով գնում է հոր մոտ, և նա օգնության է գալիս երեխաներին[3]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Եվգենի Չեռնիցին Միշա Աֆանասև Միշա Աֆանասև
Գեորգի Նոսկով Գենյա Լոշադկին Գենյա Լոշադկին
Օքսանա Բոչկովա Լենոչկա Լոշադկինա Լենոչկա Լոշադկինա
Ստասիկ Սելիվանով Բոբկա Իվանով Բոբկա Իվանով
Նատալյա Ռիչագովա Միշայի մայրը
Բորիս Մորոզով Միշայի հայրը
Անաստասյա Վոզնեսենսկայա Գենյայի ու Լենոչկայի մայրը
Անդրեյ Մյագկով Գենայի ու Լենոչկայի հայրը
Ռադներ Մուրատով Մուստաֆա Իվանովիչ բակապան Մուստաֆա Իվանովիչ
Վալերի Ռիժակով Ալեքսեյ Պավլովիչ օդաչու Ալեքսեյ Պավլովիչ
Ալեքսանդր Միխայլուշկին Իվան Ֆեոդորովիչ ոստիկան Իվան Ֆեոդորովիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Караваев, 2006, «Садись рядом, Мишка!», էջ 120
  2. Каталог, 1997, «Садись рядом, Мишка!», էջ 276
  3. Каталог, 1997, «Садись рядом, Мишка!», էջ 277

Աղբուրներ խմբագրել

  • Д. Караваев. «Садись рядом, Мишка!» // Страницы истории отечественного кино. — М. : Материк, 2006. — С. 120. — 284 с. — ISBN 5-85646-163-0.
  • «Садись рядом, Мишка!» // Советские художественные фильмы : Аннотированный каталог (1976—1977). — М. : Нива России, 1997. — С. 276, 277. — 344 с. — ISBN 5-88289-010-1.

Արտաքին հղումներ խմբագրել