Զոլտան Նուրիջանի[2] (հունգ.՝ Nuridsány Zoltán, օգոստոսի 22, 1925(1925-08-22)[1], Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա - մայիսի 22, 1974(1974-05-22), Դեբրեցեն, Հունգարիա), հունգարահայ նկարիչ։

Զոլտան Նուրիջանի
Ծնվել էօգոստոսի 22, 1925(1925-08-22)[1]
ԾննդավայրՏըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա
Վախճանվել էմայիսի 22, 1974(1974-05-22) (48 տարեկան)
Մահվան վայրԴեբրեցեն, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտություննկարիչ
 Zoltán Nuridsány Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նուրիջանին ծնվել է 1925 թվականին անեցի հայ հորից (ինչպես Տրանսիլվանիայի հայ համայնքի մեծ մասը) և հունգարուհի մորից։ Նրա հորեղբայր Յոզեֆ Նուրիջանին հայտնի քիմիկոս և պրոֆեսոր էր։ Միջնակարգ դպրոցի տարիներին նա դարձել է Բուդապեշտի Նանդոր Նաձի ղեկավարած կերպարվեստի խմբակի սյունը։ Զոլտանի կողմնակիցները նրան համարում էին եվրոպական դպրոցի նոր սերնդի անդամ և խոստումնալից տաղանդ։ 1948 թվականին ստացել է Հռոմում Հունգարիայի ակադեմիայի դրամաշնորհը։ Նրա օգտագործած գույներն ու ձևերը գրավեցին մի շարք իտալական ամսագրերի և թերթերի ուշադրությունը[3]։

Հունգարիայում նա սկսել է զբաղվել որմնանկարչության տեսությամբ և պրակտիկայով։ 1949 թվականին նրա մոնումենտալ խճանկարը ցուցադրվել է MEFESZ (Համալսարանների և քոլեջների ուսանողների հունգարական ասոցիացիա) ցուցահանդեսում։ Նրա տաղանդը ճանաչել են Մարիուշ Ռաբինովսկին և Լայոշ Ֆյուլեպը։ 1949-1950 թվականներին «Կվադրիգա» ցուցահանդեսը հիմնել են Ֆերենց Յանոշին, Զոլտան Նուրիջանին, Գելերտ Օրոշը և Դյուլա Շուգարը[3]։

Նրա հայտնի մոնումենտալ աշխատանքն է «Ինժեները» խճանկարը Սեկեշֆեհերվարի ճարտարագիտական դպրոցի արտաքին պատին (1955)։ Նրա դիզայնն արժանացել է 2 մրցանակի՝ մահից ոչ շատ առաջ։ 1962 թվականին Ֆենյեշ Ադոլֆի պատկերասրահում տեղի է ունեցել անհատական ցուցահանդես[3]։

1962 թվականին կնոջ աշխատանքի բերումով Նուրիջանին այցելել է Վիետնամ, որտեղ անցկացրել է վեց ամիս։ Նոյեմբերին «Հանոյ-Հայֆոն-Բուդապեշտ» խորագրով ցուցադրել է իր փորագրանկարներն ու ջրանկարները, որոնք հիմնականում ստեղծվել էին Վիետնամում, որը մեծ հաջողություն է ունեցել։ Վերադարձի ճանապարհին նրանք մեկուկես ամիս անցկացրել են Չինաստանում, մեկ ամիս՝ Խորհրդային Միությունում՝ այցելելով խոշոր քաղաքներ և պատմական վայրեր[3]։

1966 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Սեգեդում՝ Էրիկ Շոլցի և Դյուլա Շուգարի աշխատանքների հետ մեկտեղ[3]։

1968 թվականին ցուցադրվել է «Վիետնամը նկարներում» գծանկարների հավաքածուն[3][4]։

Նուրիջանին հայ բանաստեղծ Սարմենի և նրա ընտանիքի ընկերն էր։ Սարմենի հրավերով 1972 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ Նրա բնակարանը Բուդապեշտում միշտ եղել է հայկական մշակույթի կենտրոն։

2000 թվականին Նուրիջանիի ցուցահանդեսը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։

1974 թվականի մայիսի 22-ին կյանքի 49-րդ տարում հանկարծամահ է եղել Դեբրեցենում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC10888/11326.htm
  2. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ» (PDF). «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ. Հայկական գիտահետազոտական հանգույց / Armenian Research & Academic Repository. 2011. էջ 33. {{cite web}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Nuridsány Zoltán festőművész». www.nuridsany.hu. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Nuridsány Zoltán festőművész». www.nuridsany.hu. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլտան Նուրիջանի» հոդվածին։