Նուրգյուլ Եշիլչայ (թուրքերեն՝ Nurgül Yeşilçay; մարտի 26, 1976(1976-03-26)[1], Աֆյոնքարահիսար, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի[2]։

Նուրգյուլ Եշիլչայ
թուրքերեն՝ Nurgül Yeşilçay
Nurgül Yeşilçay.jpg
Ծնվել էմարտի 26, 1976(1976-03-26)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԱֆյոնքարահիսար, Թուրքիա
ԿրթությունԱնատոլիական համալսարան
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Cem Özer?

ԿենսագրությունԽմբագրել

Նուրգյուլ Եշիլչայը ծնվել է 1976 թվականին Թուրքիայի Աֆիոն-Կարահիսար քաղաքում։ Էսքիշեհիրի Անատոլիական համալսարանում սովորել է դիվանագիտական վարվեցողություն։ Ավարտելուց հետո, մի քանի դերերով հանդես է եկել թատրոնում, այդ թվում Օֆելիայի դերը «Համլետում» և Բլանշ Դյուբյուայի դերը «Ցանկությունների տրամվայ» պիեսում։

Լքելով թատրոնը՝ նկարահանվել է թուրքական երեք հեռուստասերիալներում։

Կինոյում իր առաջնախաղն ունեցել է 2001 թվականին։ Անթալիայի 45-րդ ոսկե կինոփառատոնում արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին։

Անձնական կյանքԽմբագրել

2004 թվականին Նուրգյուլն ամուսնացել է կինոդերասան Ջեմ Օզերի հետ։ 2005 թվականի մայիսի 22-ին ամուսինները ունեցել են որդի՝ Օսման Նեջաթ Օզերին։ Սակայն շուտով ամուսնական կյանքը երկար չտևեց և 2010 թվականին Նուրգյուլը բաժանվեց ամուսնուց։

ՖիլմերԽմբագրել

Ֆիլմ Տարի Դեր
Երկրորդ շանս 2016 Յասեմին
Շուտով 2014 Հասթանե
Գիշեր 2014 Սյուզեն
Կարմիր սեր 2013 Նազլըգյուլ
Չինարա 2010 Սոնայ
7 ամուսին Հյուրմուզի համար 2009 Հյուրմուզ
Խիղճ 2008 Այդանուր
Դրախտի ծայրին 2007 Այթեն Օզթյուրք
Ադամ և հրեշ 2007 Հաջեր
Հեքիաթ Ստամբուլի մասին 2004 Սալիհա
Ժամանակավոր հարսնացու 2004 Էմինե
Մումիան փախուստի մեջ 2002 Ֆաթըմա
Ջրվեժ 2001 Ներգիս
Ամեն ինչ լավ կլինի 1998 Հեմշիրե

ՀեռուստասերիալներԽմբագրել

Հեռուստասերիալ Տարի Դեր
Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան 2016-2017 Քյոսեմ սուլթան
Փշրունքներ 2014-2016 Գյուլսերեն Սյոնմեզ-Գյուրփընար
Սպանություն 2014 Զեհրա Քայա
Գալիփ դերվիշ 2013-2014 Շեյդա Սյոնմեզ
Մանկական երազանքներ 2013 Ջանդան
Սուլթան 2012 Սուլթան
Առանց քեզ ոչինչ հնարավոր չէ 2011 Ֆերյալ
Սեր և պատիժ 2010-2011 Յասեմին Ուսթուն
Էզոյի հարսնացու 2006 Էզո Գյունդօղլու
Հույս և հավատ 2005 Արզու Փարլաք
Հրեշտակների կղզի 2004 Այշե
Խաղողի վազերով առանձնատուն։ Կյանք 2003 Բահար Քարադաղ
Խաղողի վազերով առանձնատուն 2002 Բահար Քարադաղ
90-60-90 2001 Դենիզ
Ուրիշ գարուն 2001 Գյուլսյում

ՄրցանակներԽմբագրել

  • Golden Boll Award for Best Actress (2005)
  • Golden Orange Award for Best Actress (2008)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել