Նուտացիա (բուսաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուտացիա (այլ կիրառումներ)

Նուտացիա բույսերի, աճող օրգանների գագաթների պտտական շարժումներ․ առավել հստակ արտահայտվում է փաթաթվող բույսերի նուտացիան։ Նուտացիանները վերաբերում են աճի շարժումներին և պայմանավորված են բույսերի օրգանների տարբեր մասերի անհամաչափ աճով։ Ճառագայթաձև կազմություն ունեցող օրգանները շարժվում են շրջանաձև, դորզովենտրալ կազմություն ունեցողները՝ էլիպսաձև։ Նուտացիա հատուկ է բարձրակարգ բույսերի ցողուններին, ծաղկակիրներին, արմատներին, կոլեոպտիլներին, բեղիկներին, ստոլոններին են, ինչպես նաև ցածրակարգ բույսերի սպորանգիակիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։