Նույնանիշություն լեզվի արտահայտության և բովանդակության պլանների(ձևի և բովանդակության) փոխհարաբերությունները բացահայտող լեզվական երևույթի՝ հոմանիշ ության տարատեսակը, որով բնորոշվում են ձևով տարբեր, իմաստով լրիվ նույնական լեզվական միավորները՝ նույնանիշ ները։ նույնանիշ ությունը լինում է բառական և քերականական։ Բառական նույնանիշ ները ձևով տարբեր, իմաստով նույնական բառեր են, որոնք կարող են ունենալ գործառական-ոճական տարբերություններ (փող-դրամ, այտ-թուշ, աքլոր-աքաղաղ)։ Այդպիսի տարբերություններ չունենալու դեպքում ժամանակի ընթացքում նույնանիշ ներից մեկը դուրս է գալիս գործածությունից կամ ձեռք է բերում իմաստային նրբերանգ՝ վերածվելով համանիշ ի։ Քերականական նույնանիշ ները առկա են հիմնականում ձևաբանական մակարդակում, դրանք նույնիմաստ քերականական ձևույթներն են, որոնք գտնվում են լրացուցիչ բաշխման հարաբերության մեջ [եր-ներ, ի-ու-վա, ի-ու (եցի-եցա)], և զուգահեռ բառաձևերը (ամռան-ամառվա, ամսի-ամսվա, բերի-բերեցի)։ Շարահյուսական մակարդակում նույնիմաստ շարահյուսական կառույցները սովորաբար ունենում են գործառական-ոճական տարբերություններ (այդ հարցի մասին-այդ հարցի վերաբերյալ), որով և պայմանավորվում է նրանց գոյությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 404