Նուբար Պապուխյան

հայ ճարտարապետ

Նուբար Ծերունի Պապուխյան (նոյեմբերի 14, 1932(1932-11-14), Ալեքսանդրիա, Եգիպտոս - նոյեմբերի 27, 2001(2001-11-27)), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության թեկնածու (1967)։

Նուբար Պապուխյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1932(1932-11-14)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էնոյեմբերի 27, 2001(2001-11-27) (69 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ (1957)
ԱշխատավայրԱրվեստի ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Նուբար Պապուխյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1957-1958 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի հատուկ գիտավավերականգնման արվեստանոց վերականգնող ճարտարապետ, չափագրել է Խոր Վիրապ, Բղենո-Նորավանք և Ցաղացքար վանքերը, Եղեգիսի Սուրբ Նշան և Զորաց, Գնդեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Արուճի Սուրբ Գրիգոր տաճարը։ 1958-1995 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1972 թվականից՝ ավագ գիտաշխատող, զբաղվել է հայկական ժողովրդական ճարտարապետության հարցերով։ 1995 թվականից բնակվել է Լոս Անջելեսում[1]։

  • «Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը», 1972։
  • «Թորոս Թորամանյան. Կյանքը և գործը», 2005։
  • «Ժամանակակիցները Թորոս Թորամանյանի Մասին», 2005։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.