Նուբար Ասլանյան (կոմպոզիտոր)

Իսրայելում բնակվող հայ կոմպոզիտոր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուբար Ասլանյան (այլ կիրառումներ)

Նուբար Աբրահամի Ասլանյան (հունիսի 18, 1943(1943-06-18), Աթենք, Հունաստան), Հայֆայում բնակվող հայ կոմպոզիտոր։ Հայաստանի[1] և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ[2]։

Նուբար Ասլանյան
Noubar Aslanyan.jpg
Ծնվել էհունիսի 18, 1943(1943-06-18) (79 տարեկան)
Աթենք, Հունաստան
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Իսրայելի կոմպոզիտորների միություն
Կայքnoubaras.do.am

ԿենսագրությունԽմբագրել

Նուբար Ասլանյանը ծնվել է 1943 թվականին, Աթենք քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Գրիգոր Եղիազարյանի արվեստանոց)։ 1994 թվականից հաստատվել է Իսրայելում։ Մշակել է տասը հայ կոմպոզիտորի 20 մանկական երգ՝ փողային նվագախմբի համար[3]։ 2004 թվականին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Իսրայելի արտգործնախարարության և Հայաստանում Իսրայելի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նուբար Ասլանյանի հեղինակային համերգը` նվիրված Իսրայելի անկախության 56-ամյակին[3]։

Ասլանյանի ստեղծագործությունները հնչել են ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։

ՍտեղծագործություններԽմբագրել

Կոնցերտներ և կոնցերտին մենակատարի և նվագախմբի համարԽմբագրել

  • Կոնցերտ Ֆլեյտայի և լարային նվագախմբի համար, 1968։
  • Կոնցերտ-պոեմ «Սիփանա քաջեր» փողի և նվագախմբի համար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին, 2005[4]։
  • Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար թիվ 1, 2014։
  • Կոնցերտ կլարինետի և նվագախմբի համար, 2015։
  • Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար թիվ 2, 2018։
  • Կոնցերտին շեփորի և լարային նվագախմբի համար (1997) նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող)[5]

Վոկալ սիմֆոնիկԽմբագրել

Քայլերգեր և վալս կոնցերտ փողային նվագախմբի համարԽմբագրել

  • Հինգ ազգահայրենասիրական քայլերեգր «Սարդարապատ» ընդհանուր վերնագրով, 1965՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 50-ամյակին, «Արդյոք ովքեր են» մշակում,
  • «Եռագույն դրոշ» մշակում, «Զեյթունցոց քայլերգ» մշակում, «Զորավար Անդրանիկին» մշակում, 1992։
  • «Ռոդինա», չորս ռազմական քայլերգեր՝ «Ցատք քայլերգ», 1999, «Դեսանտը չի հանձնվում», 2000, «ԶԻինվորի երազանքը», 1987, «Միլիցիայի առօրյան», 1987։
  • «Մեր երթը», մանկական երգչախումբ և փողային նվագախումբ, 1989։
  • Վալս-կոնցերտ՝ նվիրված «Երևան» փողային նվագախմբին։ 1994։

Երեք պիես փողային նվագախմբի համարԽմբագրել

  • «Պարային», 1987։
  • «Զբոսանք», 2013։
  • «Ֆանֆարներ»՝ նվիրված Արամ Խաչատրյանի 90-ամյակին, 1993։

10 հայ կոմպոզիտորների 20 մանկական երգերի գործիքավորում և մշակումներԽմբագրել

Փողային նվագախմբի համար՝ կատարվել են 12.12.1984 թ. Հայաստանի կոմպոզիտորների միության 12-րդ համագումարում, Ն. Ասլանյանի ղեկավարությամբ, Ա. Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում։

Երգչախումբ a cappella (առանց նվագակցության)Խմբագրել

  • Կանտատ «Բերքի տոն»։ Խառը երգչախումբ։ 1981, տեքստ՝ Սեյրան Հովակիմյանի։
  • «Հրաժեշտ»։ Խառը երգչախումբ։ 2009, Տեքստ՝ Դավիթ Մելիքսեթյանի։
  • «Քեզ պատրիարք»։ տղամարդկանց երգչախումբ։ 2010, տեքստ՝ Նուբար Ասլանյան։

Վոկալ (անսամբլային, կամերային)Խմբագրել

  • «Կտակ» վոկալ ցիկլ ձայնի (մեցցո կամ դրամատիկ սոպրանո) և դաշնամուրի համար։ 2006։ Տեքստ՝ Սերան Հովակիմյանի և Նուբար Ասլանյանի։
  • «Չորս հոգևոր և ազգահայրենասիրական երգերի մշակում»՝ սոպրանո, բաս և կամերային նվագախումբ։ 1992 (Ի կոյս, Նոր ծաղիկ, Սուրբ ես տեր, Ողբ Վասպուրականի)։

Վոկալ (երգեր և դաշնամուր)Խմբագրել

  • «Կա մի երկիր», 1984։ Խոսք՝ Արամայիս Սահակյանի։
  • «Իմ Երևան», 1983։ Խոսք Սեյրան Հավակիմյանի։
  • «Իմ Մուսա լեռ», 1992։ Տեքստ՝ Նուբար Ասլանյան։
  • «Նա գնաց»՝ երգ Իցհակ Ռաբինի հիշատակին (1995):

Մանկական երգեր և խմբերգեր դաշնամուրի նվագակցությամբԽմբագրել

  • «Մանուշակին» 1964։ Խոսք՝ Գրիգոր Եղիկյանի։
  • «Մեր կանաչ տուն»։ 1982։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
  • «Հավատարմություն»։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
  • «Գարունների թմբկահարը»։ Խոսք՝ Նանսեն Միքայելյանի։
  • «Բալլադ պիոներական»։ Խոսք՝ Սեյրան Հովակիմյանի։
  • «Մեր երթը» 1988։ Խոսք՝ Սարո Գյոդակյանի։

Ժող գործիքների նվագախումբ և վոկալԽմբագրել

Կամերային երաժշտությունԽմբագրել

Հինգ լարային քառյակներԽմբագրել

  • Նվիրված Գրիգոր Հախինյանին, 1967։
  • «Նվիրված ծնողներիս՝Աբրահամ և Եսթեր Ասլանյանների հիշատակին», 2002։
  • «Հայաստան «1988-1993»՝ նվիրված Էդուարդ Միրզոյանին և Սպիտակի երկրաշարժ, 1994։
  • Նվիրված ուսուցիչներիս՝ Գրիգոր Եղիազարյանին և Գրիգոր Հախինյանին, 2007։
  • «Նվիրված բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ-գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանի հիշատակին», 2021։
  • «Մի հա իշ» հրեական երգի մշակում լարային քառյակի համար, 1997։
  • Պոեմ Իրինա Մալինաի հիշատակին լարային քառյակի համար, 2017։

ԱնսամբլներԽմբագրել

  • Էլեգիա` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին, փայտյա փողային քառյակ, 2007։
  • Էլեգիա՝ նվիրված Արթուր Բալյանի հիշատակին, չորս փողի համար, 1993։
  • «Ալբոմ փողի և դաշնամուրի համար», 1986, նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող)։
  • «Զարթոնք» («Աղոթք» և «Ծնունդ»), պղնձյա փողային կվինտետ, 2006։
  • Էլեգիա՝ նվիրված մորս հիշատակին։ Ջութակահարների անսամբլ և դաշնամուր, 1981։
  • «Հուշեր» եղբորս հիշատակին, թավջութակի և դաշնամուրի համար, 2013։
  • «Մի անգամ Հայֆայում», 2013։ Չորս փողի համար։
  • «Սարերում» սյուիտ՝ փայտյա փողային քառյակի և դաշնամուրի համար (2001)՝ նվիրված Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանին։

ՍոնատներԽմբագրել

  • Սոնատ թիվ 1, մենանվագ թավջութակի համար «Էնտեբբե-20» Յոնի Նետանիյահուի հիշատակին, 1996։
  • Սոնատ թիվ 2, մենանվագ թավջութակի «Մոնոլոգ», 2005։
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1971։
  • Սոնատ դաշնամուրի համար՝ նվիրված առաջին կատարող Կարինե Բաղդասարյանին և 1992-1993 թվականների ձմեռն անցկացրած հայ ժողովրդին։
  • Սոնատ ֆլեյտայի և հոբոյի համար «Քելե լաո, քելե էրթանք մըր էրկիր»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին (2000)

Պիեսներ մենանվագ գործիքների համարԽմբագրել

  • «Մի կյանքի պատմություն», պրելյուդ, դաշնամուր/Solo 1970:
  • «Մեր քաջերին», դաշնամուր/Solo, 2005:
  • «Մտորումներ», կիթառ/Solo, 2001:
  • «Դիմում»՝ նվիրված Երկրորդ լիբանանյան պատերազմի անմեղ զոհերին, ալտ/Solo, 2006:
  • «Էլեգիա»՝ նվիրված Լյոնգինաս Գադլյաուսկասի հիշատակին։ Կլարինետ/Solo, 1995:
  • «Հարց և պատասխան» դաշնամուրի համար, 2021, նվիրված դաշնակահար Խագայ Յոդանին։

Սիմֆոնիկ պիեսներԽմբագրել

  • «Մուսալեռցիներ», պիես սիմֆոնիկ նվագախմբի համար[8]
  • Պոեմ «Դեպ առաջ»

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • Հայֆայի քաղաքապետարանի հատուկ դիպլոմով և մեդալ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ,
  • ՀԱՄԿԽ (Համամիութենական արհմիությունների միության կենտրոնական խորհուրդ) պատվոգիր, Մոսկվա, 1985,
  • Ռաբինովիչի միջազգային ֆոնդի մրցանակ[9]։

ՀոդվածներԽմբագրել

  • Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին[10]
  • Բաց նամակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Նուբար Ասլանյան (Հայֆա-Իսրայել) 14.03.2012
  • Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված։ Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին[11]։
  • Դինքի տիկնոջն է հանձնվել իսրայելաբնակ հայ կոմպոզտորի պոեմ-էլեգիան, «Ազգ», 10.03.07:
  • Господа кавказские татары (я Ленина очень люблю) 19.07.2010, defacto.am
  • Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը, 2014-11-10, asekose.am

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը քայլերգ է ստեղծել «Չենք լռելու»–ի համար
  2. Noubar Aslanyan
  3. 3,0 3,1 Նուբար Ասլանյան. «Ես Բեթհովենը չեմ, Դուք էլ Նապոլեոնը չեք, բայց իմացեք, որ մենք խաբեցինք ժողովրդին»
  4. «Նուբար Ասլանյան. «Ես ուզում եմ, որ աշխարհը լսի այս գործը»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին։ Վերցված է 2019-03-01 
  5. «Ես կարծում եմ, ինձ չեք համարի գլուխ գովան. Նուբար Ասլանյան»։ www.usarmenianews.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-01 
  6. Ժողովածու Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության արխիվային փաստաթղթերի 2011-2017։ Շուշի: Շուշի հիմնադրամ հրատարակություն։ 2017։ ISBN 978-9939-9084-8-9 
  7. Noubar Aslanyan "Garunneri tmbkahare"-"SPRINGS' DRUMMER (1985)
  8. Նուբար Ասլանյան, «Մուսալեռցիներ»
  9. Турчинский Борис (2020-12-28)։ «Любовь, вдохновение, опыт, успех.»։ Israelrussianwriters (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-11 
  10. Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին, Մայիս 09, 2011, բնօրինակը © Լրագիր
  11. «Կներեք, որ Ձեզ եմ դիմում, քանզի տիկին Սարգսյանից վեր միայն Դուք եք ու մեկ էլ Աստված»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-15 

Արտաքին հղումներԽմբագրել