Նուբարաշենի սարավանդ, Նուբարաշենի սարահարթ, սարավանդ Երևանից հարավ-արևելք։ Զբաղեցնում է Արարատյան դաշտի կենտրոնական մասը, Արտաշատի ջրանցքի ձախափնյակում[1]։ Բարձրությունը 800-1300 մ է։Մակերևույթը թույլ ալիքավոր է, տեղ-տեղ՝ հարթ։ Բարձրությունը 800-1300 մ է։ Ունի հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք թեքություն և աստիճանաբար ցածրանալով ձուլվում է Արարատյան դաշտի հետ։ Կազմված է գլաքարային (20-30 մ-ից մինչև 70 մ հզորությամբ) շերտերից՝ ծածկված Էլյուվիալ նստվածքներով։ Սովետաշենի սարավանդը կտրտված է մինչև 100 մ խորությամբ սելավաբեր հովիտներով։ Կլիման չոր ցամաքային է, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 8-10 °C, տեղումները՝ 300-400 մմ։ Տարածված են լեռնային շագանակագույն, ցածրադիր մասերում՝ կիսաանապատային ալկալի հողերը։ Գերակշռում են օշինդրը և աղասեր անապատային բույսերը։