Նոր կորոնավիրուսի բռնկումը Վրաստանում (2020)
Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ:
Տեղեկատվությունը, իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, կարող է շատ արագ փոփոխվել, իսկ սկզբնական լրահոսային հաղորդագրությունները կարող են լինել ոչ արժանահավատ: |
Վրաստանում COVID-19֊ի տարածումը սկսվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, երբ երկրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Վարակված է եղել Իրանից ժամանած Վրաստանի քաղաքացին[1]:
Նոր կորոնավիրուսի բռնկումը Վրաստանում
| |
![]() | |
Հիվանդություն | COVID-19 |
Վիրուսի շտամ | SARS-CoV-2` թագավարակ |
Օջախ | |
Տեղագրություն | ![]() |
Առաջին բռնկում | փետրվարի 26, 2020 |
Բռնկման ամսաթիվ | փետրվարի 26, 2020 |
Վիճակագրական տվյալներ | |
Դեպքերի քանակ | 2758 (սեպտեմբերի 16-ի դրությամբ) |
Ապաքինվածներ | 1412 |
Մահվան ելքով | 19 |
Պորտալ «Բժշկություն»![]() |
Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերի 16-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է 2758 դեպք, որից 1412-ը բուժվել է, 19 մահացել[2]:
Տարածման ժամանակագրությունԽմբագրել
2020 թվականի փետրվարԽմբագրել
Փետրուարի 26-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը[1]:
Փետրվարի 28-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակի երկրորդ դեպքը[3]: Պարզվել է, որ այն 31-ամյա կին է, որը Վրաստանի քաղաքացի է և ժամանել է Քութաիսիի միջազգային օդանավակայան Իտալիայից:
Փետրուարի 29-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երրորդ դեպքը[4]:
2020 թվականի մարտԽմբագրել
Մարտի 4-ին, Վրաստանի մեկ այլ քաղաքացու մոտ հայտնաբերել է վիրուսը[5]:
Մարտի 5-ին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք [6]:
Մարտի 7-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 13-րդ դեպքը[7]:
Մարտի 9-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 15-րդ դեպքը [8]:
Մարտի 10-ին Վրաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման ևս 8 նոր դեպք[9]:
Մարտի 11-ին, COVID-19 վիրուսը ախտորոշվել է 12-ամյա երեխայի մոտ[10]: Նույն օրը կորոնավիրուս է հայտնաբերվել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեի մոտ[11]:
Մարտի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 25-րդ դեպքը[12]: Նույն օրը Իտալիայում առողջացել է կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացին[13]:
Մարտի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք[14]: Նույն օրը Վրաստանում առաջին հիվանդը, որը վարակվել էր նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19), առողջացել է[15]:
Մարտի 15-ին Բաթումիում գրանցվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը[16]: Նույն օրը, առողջացել է երկրորդ քաղաքացին[14]:
Մարտի 18-ին հաստատվել են կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք[17][17]:
Մարտի 20-ին, Փոթիում, պարեկային ոստիկանությունը երկու քաղաքացու (ժամանել էին Գերմանիայից) բերման է ենթարկել ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար և նրանց բռնի կերպով բերման ենթարկել Աջարիայի կարանտինային գոտում[18]: Նույն օրը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք[19][20]:
Մարտի 21-ին հայտարարվել է վարակի հինգ նոր դեպքերի և վերականգնման մեկ դեպքի մասին [21][22][23]:
Մարտի 22-ին, երրորդ հիվանդն է ապաքինվել կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից[24]: Նույն օրը հայտարարվել է, որ նախնական արդյունքներով ևս 5 հիվանդ է ապաքինվել կորոնավիրուսից և դուրս գրվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից[25]:
Մարտի 22-ին Մառնեուլիում գրանցվել է վարակի մեկ դեպք[26]:
Մարտի 22-ին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք[27], որոնցից մեկը անչափահաս[28]:
Մարտի 23-ին Բաթումում 6 մարդ Է հոսպիտալացվել, որոնք բուժում են ստացել Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանցից 5-ին տեղափոխել են կարանտինի գոտուց[29]:
Մարտի 23-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի ևս 7 նոր դեպք[30], 7 նոր դեպքից 4-ը կապված չեն վիրուսի ներքին տարածման հետ, նրանք Վրաստան են ժամանել ԱՄՆ-ից[31], իսկ նրանցից մեկը եղել է 15 տարեկան[32]:
Մարտի 24-ին գրանցվել է վարակի 9 նոր դեպք:
Մարտի 25-ին գրանցվել է վարակի 5 նոր դեպք:
Մարտի 26-ին գրանցվել է վարակի 4 նոր դեպք:
Մարտի 27-ին գրանցվել է վարակի 4 նոր դեպք:
Մարտի 28-ին գրանցվել է վարակի 7 նոր դեպք:
Մարտի 29-ին գրանցվել է վարակի 1 նոր դեպք:
Մարտի 30-ին գրանցվել է վարակի 12 նոր դեպք:
Մարտի 31-ին գրանցվել է վարակի 7 նոր դեպք:
Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում գրանցվել է 429 նոր դեպք, իսկ վարակից մահացել է 4 մարդ:
Ամբողջ մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 244 նոր դեպք, իսկ վարակից մահացել է 6 մարդ:
Կառավարության միջոցառումներԽմբագրել
2020 թվականի մարտԽմբագրել
Մարտի 2-ից դպրոցներում և մանկապարտեզներում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար փակվել են բոլոր կրթական հաստատությունները[33]:
Մարտի 6-ին Վրաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա[34]:
Մարտի 13-ին, Ադրբեջանը և Վրաստանը 10 օր փակել են ընդհանուր սահմանը բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ վարչապետ Ալի Ասադովի և Գեորգի Գահարիայի միջև հեռախոսազրույցից հետո[35][36]: Բացի այդ, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Ադրբեջանի քաղաքացիների համար Բաքու-Թբիլիսի և օտարերկրյա քաղաքացիների համար Թբիլիսի-Բաքու ուղղությամբ երկաթուղային ճանապարհորդության համար[37]:
Մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնության հետ Վրաստանի սահմանին ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացիների տեղաշարժը[38]:
Մարտի 16-ին հայտարարվել է, որ երկու շաբաթով արգելվում է մուտք գործել երկիր բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար[39]: Սահմանի փակման կարգադրությունը ուժի մեջ է մտել մարտի 18-ին՝ ժամը 00:00-ին[40]: Նաև 18-ից արգելք է դրվել միկրոավտոբուսների տեղաշարժի վերաբերյալ[41]:
Մարտի 19-ին որոշվել է փակել առևտրի օբյեկտները[42]:
Մարտի 21-ին, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, վրացական պաշտպանական ուժերը տեղափոխվել են զորանոցներ[43]:
Մարտի 21-ին Վրաստանում, երկրում կորոնավիրուսների տարածման սպառնալիքի պատճառով, արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 21-ը[44][45]:
Մարտի 23-ին, Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի՝ արգելվում են այնպիսի միջոցառումներ, որոնք նախատեսում են հանդիպումներ ավելի քան 10 անձի չափով[46]: Բացի այդ, Վրաստանի կառավարության թիվ 181 հրամանի համաձայն, ուսումնական գործընթացի վերսկսումը նույնպես հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրության ավարտը[47]:
Մարտի 23-ին հայտարարվել է կարանտին Մառնեուլում և Բոլնիսում, իսկ քաղաքապետարաններից մուտքն ու ելքը արգելվեց[48]:
Քաղաքացիների տարհանումԽմբագրել
Մարտի 5-ին իրանա-ադրբեջանական սահմանին գտնվող Վրաստանի քաղաքացիներին տեղափոխել են երկիր[49]։
Մարտի 10-ին Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան Է ժամանել Վրաստանի 156 քաղաքացի[50]:
Միջոցառումների չեղարկումԽմբագրել
Մարտի 1-ից Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել են զանգվածային միջոցառումները[51]:
Մարտի 10-ին կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներում Գարդաբանի քաղաքապետարանը հրաժարվել է տոնել «Նովրուզ Բայրամը»[52]:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «В Грузии зафиксирован первый случай коронавируса» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ https://stopcov.ge/en
- ↑ «В Грузии выявлен еще один случай коронавируса» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии зафиксировали третий случай коронавируса» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Коронавирус выявлен еще у одного гражданина Грузии» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии зафиксировано 5 новых случаев инфицирования коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Уже 13 - в Грузии зафиксировали еще один случай коронавируса» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Число инфицированных коронавирусом в Грузии возросло до 15-ти человек» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии зафиксировано еще 8 новых случаев инфицирования коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии коронавирус подтвердился у ребенка» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Коронавирус диагностирован у замминистра охраны окружающей среды» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «25-й пациент заразился коронавирусом от кластера из Италии» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Италии выздоровела гражданка Грузии, инфицированная коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ 14,0 14,1 «От коронавируса в Грузии выздоровел уже второй пациент» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии выздоровел первый пациент с коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Батуми зафиксирован первый случай заражения коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ 17,0 17,1 «Подтверждены 4 новых случая коронавируса - ВИДЕО» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Полиция арестовала двух человек за нарушение режима самоизоляции» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии зафиксирован очередной случай инфицирования коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии выявлены три новых случая заражения коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Число инфицированных в Грузии увеличилось» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии подтвердился еще один случай заражения коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Число инфицированных коронавирусом в Грузии увеличилось» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Третьего выздоровевшего пациента выписали из больницы» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Еще пятеро пациентов побороли коронавирус» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Марнеули зафиксирован один случай заражения коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии выявили 5 новых случаев инфицирования коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Среди зараженных коронавирусом есть ребенок» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Батуми госпитализированы шесть человек, среди которых иностранный пилот» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии подтверждено еще 7 новых случаев заражения коронавирусом» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Новые инфицированные приехали из США» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Один из новых семи инфицированных - 15-летний подросток» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В школах и детских садах начались каникулы» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Грузия приостановила полеты с Италией» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Грузия на 10 дней закрывает границы с Арменией и Азербайджаном» (ռուսերեն)։ EADaily։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Азербайджан и Грузия временно закрыли границы» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Введены временные ограничения на движение поездов Баку-Тбилиси» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Перемещение граждан на грузино-российской границе приостановлено» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В силу вступил запрет на въезд иностранных граждан в Грузию» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Иностранным гражданам запрещен въезд в Грузию» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Введен запрет на движение маршрутных такси» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «В Грузии будут закрыты все торговые объекты» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Грузинская армия переходит на казарменное положение» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Парламент поддержал введение в стране ЧП» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Президент Грузии объявила о введении чрезвычайного положения» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Запрещены поминки, свадьбы и другие подобные мероприятия» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Учебный процесс в Грузии отложен до 21 апреля» (ռուսերեն)։ Информационное Агентство Репорт։ Վերցված է 2020-03-23
- ↑ «Marneuli and Bolnisi are closed for quarantine»։ Report News Agency (անգլերեն)։ Վերցված է 2020-06-03
- ↑ «Government brought back Georgian citizens at Iran-Azerbaijan border»։ Report News Agency (անգլերեն)։ Վերցված է 2020-06-03
- ↑ «Plane from Italy lands in Georgia»։ Report News Agency (անգլերեն)։ Վերցված է 2020-06-03
- ↑ «ხალხმრავალი ღონისძიებები მთელი ქვეყნის მასშტაბით გაუქმდა»։ საინფორმაციო სააგენტი რეპორტი (ge)։ Վերցված է 2020-06-03
- ↑ «Novro'z Bayram celebration in Gardabani cancelled over Coronavirus concerns»։ Report News Agency (անգլերեն)։ Վերցված է 2020-06-03