Նոր կորոնավիրուսի բռնկումը Իրանում (2020)
2019–20 թվականների կորոնավիրուսային բռնկման ժամանակ Իրանում առաջին հաստատված դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 19-ին՝ Ղոմում: Ըստ Իրանի առողջապահական մարմինների տվյալների՝ Իրանում գրանցվել է 54 մահվան դեպք,իսկ վարակվածների թիվը կազմում է շուրջ 980: Նույն ամսաթվի դրությամբ Իրանում կա ամենից շատ մահվան դեպքերը Չինաստանից դուրս:
2020 թվականի փետրվարի վերջին ոչ-իրանական կառավարական աղբյուրները գնահատականներ են տվել SARS-CoV-2-ով վարակվածների և մահացածների դեպքերի մասին,որոնք շատ ավելին են, քան պաշտոնական տվյալները: Փետրվարի 25-ին, Տորոնտոյի համալսարանի հետազոտողները վիճակագրորեն գնահատեցին Իրանում մոտ 4.000-ից 53.000 հազար SARS-CoV-2-ով վարակված մարդ: Փետրվար 24-ին Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին պնդում էր, որ Ղոմ-ում մահացածների թիվը 50 է: BBC Պարսկերեն-ը փետրվարի 28-ին գնահատել է իրանական հիվանդանոցային աղբյուրներից, որ Իրանում կա 210 մահվան դեպք: Իրանցի պաշտոնյաները հերքել են Ամիրաբադի և BBC Persian-ի գնահատականները:
2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ իրանական երեք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ախտորոշվել էր SARS-CoV-2 դրական արդյունք: Առողջապահության փոխնախարար Իռաջ Հարիրչիի, Կանանց և ընտանեկան հարցերով փոխնախագահ Մասումեմ Էբթեքարի և Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Մոջթաբի Զոլնուրի մոտ: Փետրվարի 27-ին, Ղոմում COVID-19-ից մահացավ Վատիկանում Իրանի առաջին դեսպան Հադի Խոսրոշահին:
ԺամանակացույցԽմբագրել
2020 թվականի փետրվարԽմբագրել
- Փետրվարի 19: Ղոմում 2 մարդու արդյունքների պատասխաները եղել են դրական: Այդ օրը ավելի ուշ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարեց, որ երկուսն էլ մահացել են:
- Փետրվարի 20: Առողջապահության նախարարությունը գրանցում է 3 նոր դեպք: Նրանցից երկուսը Ղոմ քաղաքից էին, իսկ մեկը՝ Արաքից:
- Փետրվարի 21: Հաղորդվել է 13 նոր դեպքի մասին: Յոթ դեպքը Քոմից, 4-ը ՝ Թեհրանից և 2-ը ՝ Գիլան նահանգից: Փետրվարի 21-ին Իրանում մահացել է ևս երկու մարդ:
- Փետրվարի 22: Պարսկաստանի Առողջապահության նախարարությունը հայտնեց ևս 10 վարակված դեպքի մասին, ընդհանուր վարակվածների թիվը հասցնելով 29-ի,ինչպես նաև ևս երկու մահվան դեպքերի մասին՝ ընդհանուրը թիվը դառնալով ութի: Նոր դեպքերից ութը եղել են Քոմ քաղաքից, իսկ երկուսը ՝ Թեհրանից:
- Փետրվարի 23: Հաստատված դեպքերի թիվը հասնում է 43-ի, իսկ COVID-19-ի զոհերի թիվը հասնում է ութի: Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին ասել է, որ մահացածներից մեկը եղել է վաճառական, ով պարբերաբար ճանապարհորդում էր Չինաստանի և Ղոմի միջև:
- Փետրվարի 24: Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին, ասաց, որ արդեն տասներկու մարդ է մահացել, և մինչև 61 մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով: ԱԺ պատգամավոր Ահմադ Ամիրաբադին պնդում է, որ 50 մարդ է մահացել Ղում-ում COVID-19-ից, որը Հարիրչին համարեց սխալ տեղեկություն: Ասուլիսում Հարիրչին հազաց և քրտնեց:
- Փետրվարի 25: Իրաջա Հարիրչին SARS-CoV-2 վարակի թեստի դրական արդյունք ունի: Տեղի է ունենում խորհրդարանի փակ նիստը, որին ներկա են լինում առողջապահության նախարար Սաիդ նամակին և Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին: Նիստի մեկնարկից առաջ տեղի է ունեցել մարմնի ջերմաստիճանի ստուգում, և խորհրդարանի երեք անդամներին, ներառյալ Ամիրաբադի Ֆարահանին, առաջարկվում է հրաժարվել նիստին մասնակցելուց: Սակայն Նիստին ներկա են լինում երեքն էլ։ Ամիրաբադի Ֆարահանին ավելի ուշ շփվում է լրագրողների հետ և հարցազրույց է տալիս դիմակով և ձեռնոցներով։ Խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Սադեգիի մոտ նույնպես դրական արդյունք է հայտնաբերվում։
- Փետրվարի 26: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 44 նոր հաստատված դեպքերի և 4 նոր մահվան դեպքերի մասին:
- Փետրվարի 27: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 126 հաստատված նոր դեպքի և 7 նոր մահվան դեպքերի մասին: Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեքարի և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մոջթաբա Զոլնոուրի մոտ ախտորոշվում է COVID-19-ի համախտանիշ: Վատիկանում Իրանի առաջին դեսպան Հադի Խոսրոշահին մահանում է COVID-19-ի վարակից։
- Փետրվարի 28: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 14 նոր հաստատված դեպքերի և 8 նոր մահվան դեպքերի մասին:
- Փետրվարի 29: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է հիվանդության 205 նոր հաստատված դեպքերի և 9 նոր մահվան մասին: նաև հայտարարվում է, որ 50 մարդ ապաքինվել է։ Իրանի քաղաքացի Նազանին Զագարի-Ռեթքլիֆը, որը 2016 թվականի ապրիլի 3-ից ձերբակալվել է Իրանում, հայտարարել է, որ կասկածում է, որ նա վարակվել է SARS-CoV-2-ով, և որ Էվինի բանտային իշխանությունները հրաժարվել են ստուգել նրան:
2020 թվականի մարտԽմբագրել
- Մարտի 1: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է ևս 38 նոր հաստատված դեպքերի և 11 նոր մահվան դեպքերի մասին: Նաև հաղորդել է, որ ևս 52 մարդ ապաքինվել է ՝ ընդհանուր թիվը հասցնելով 175-ի:
Օր | Նոր | Ը. վարակվածներ | Մահեր | Ը.մահ |
---|---|---|---|---|
19 Փետ 2020 | 2 | 2 | 2 | 2 |
20 Փետ 2020 | 3 | 5 | 0 | 2 |
21 Փետ 2020 | 13 | 18 | 2 | 4 |
22 Փետ 2020 | 10 | 28 | 2 | 6 |
23 Փետ 2020 | 14 | 43 | 2 | 8 |
24 Փետ 2020 | 18 | 61 | 4 | 12 |
25 Փետ 2020 | 34 | 95 | 4 | 16 |
26 Փետ 2020 | 44 | 139 | 3 | 19 |
27 Փետ 2020 | 106 | 245 | 7 | 26 |
28 Փետ 2020 | 143 | 388 | 8 | 34 |
29 Փետ 2020 | 205 | 593 | 9 | 43 |
1 Մարտ 2020 | 385 | 978 | 11 | 54 |
Օր | Տարածք 1 | Տարածք 2 | Տարածք 3 | Տարածք 4 | Տարածք 5 | Հաստատված դեպքեր | Մահեր | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ղոմ | Թեհ | Մազ | Էլբ | Սեմ | Գոլ | Ղազ | Սպա | Ֆրս | Հոր | Կոհ | Գիլ | Արդ | Ազա | Ազար | Քուր | Մար | Համ | Խուզ | Քեր | Լոռ | Իլա | Ռազ | Սիս | Յազ | Խոր | Քեր | Նոր | Ընդհանուր | Նոր | Ընդհանուր | |
2020-02-19 | 2 | 2 | 2 | 2 | 2 | ||||||||||||||||||||||||||
2020-02-20 | 2 | 1 | 3 | 5 | 2 | ||||||||||||||||||||||||||
2020-02-21 | 7 | 4 | 2 | 13 | 18 | 2 | 4 | ||||||||||||||||||||||||
2020-02-22 | 8 | 2 | 10 | 28 | 2 | 6 | |||||||||||||||||||||||||
2020-02-23 | 7 | 4 | 1 | 2 | 1 | 15 | 43 | 2 | 8 | ||||||||||||||||||||||
2020-02-24 | 8 | 3 | 2 | 2 | 2 | 1 | 18 | 61 | 4 | 12 | |||||||||||||||||||||
2020-02-25 | 16 | 8 | 2 | 2 | 1 | 1 | 2 | 1 | 34 | 95 | 3 | 15 | |||||||||||||||||||
2020-02-26 | 15 | 4 | 1 | 1 | 2 | 1 | 2 | 1 | 1 | 3 | 1 | 1 | 2 | 44 | 139 | 4 | 19 | ||||||||||||||
2020-02-27 | 7 | 38 | 7 | 3 | 3 | 8 | 23 | 5 | 2 | 1 | 1 | 1 | 2 | 3 | 1 | 1 | 106 | 245 | 7 | 26 | |||||||||||
2020-02-28 | 16 | 64 | 9 | 3 | 2 | 2 | 2 | 10 | 25 | 1 | 4 | 2 | 3 | 143 | 388 | 8 | 34 | ||||||||||||||
2020-02-29 | 21 | 52 | 12 | 8 | 4 | 22 | 6 | 12 | 8 | 17 | 3 | 6 | 5 | 18 | 4 | 1 | 1 | 4 | 1 | 205 | 593 | 9 | 43 | ||||||||
2020-03-01 | 30 | 170 | 11 | 31 | 3 | 13 | 8 | 2 | 28 | 44 | 3 | 9 | 2 | 8 | 1 | 17 | 2 | 2 | 2 | 394 | 978 | 11 | 54 | ||||||||
Ընդհանուր | 139 | 349 | 43 | 47 | 13 | 24 | 8 | 45 | 19 | 4 | 2 | 101 | 10 | 12 | 1 | 8 | 67 | 5 | 19 | 5 | 12 | 2 | 19 | 5 | 5 | 3 | 2 | Չկա տվյալ | 978 | Չկա տվյալ | 54 |
Կառավարության պատասխանըԽմբագրել
Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարությունը հայտարարեց բոլոր շաբաթվա ընթացքում բոլոր համերգները և մշակութային այլ միջոցառումների չեղարկվում են:[1] Առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարեց մի շարք քաղաքների և մարզերի բուհերի և դպրոցների փակման մասին:[2] Սպորտի և երիտասարդության նախարարությունը քայլեր է ձեռնարկել չեղյալ հայտարարելու մարզական միջոցառումները, ներառյալ ֆուտբոլային հանդիպումները:[3] Պաշտպանության նախարարությունը ստեղծել էլ COVID-19-ի դեմ առաջին փորձարկման հանդերձանքը փետրվարի 23-ին:[4] Կառավարման և պլանավորման կազմակերպությունը հայտարարեց, որ կառավարությունը հատկացրել է 5 տրիլիոն ռիալ ՝ վիրուսի դեմ պայքարի համար:[5] Նախագահ Հասան Ռոհանին հրամայել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը որոշում կայացնել հասարակական տրանսպորտի վերաբերյալ, իսկ արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումները կառուցելու համար:[6]
Նախագահ Ռուհանի 2020 թվականի փետրվարի 26-ին հայտարարել է, որ բռնկման հետևանքով տուժած շրջանների կարանտինի վերաբերյալ ոչ մի ծրագիր չկա, և միայն առանձին անձինք կլինեն կարանտինի մեջ: Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթօրյա աղոթքները չեն անցկացվի Թեհրանում:
Փետրվարի 20-ին Իրանի առողջապահության նախարարության նամակի համաձայն ՝ Ղումի նահանգապետին խնդրել են "սահմանափակել ուխտավորների թիվը Ֆաթիմա Մասումե սրբավայր և այլ կրոնական վայրերում": Սակայն Ղում քաղաքի որոշ սրբավայրեր, բաց են մնացել ուխտավորների համար։
Միջազգային համագործակցությունԽմբագրել
Չինացի բժշկական փորձագետների խումբը մարդասիրական օգնության նոր փաթեթով Իրան է ժամանել փետրվարի 29-ին:[7]
Ինչպես հաղորդում է BBC-ն, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրավաբանորեն թույլ են տալիս հումանիտար ապրանքներ վաճառել Իրանին, նրանց բնույթով շատ քիչ բանկեր ենպատրաստ ռիսկի դիմել պատժամիջոցներով՝ առևտուր անել Իրանի հետ: Սակայն Իրանն ասում է, որ ընկերություններին դժվար է վճարումներ կատարել բանկերի հետ, որոնք չեն ցանկանում ռիսկի դիմել ԱՄՆ-ի կանոնները խախտելու համար և իրենք են ռիսկի դիմում պատժամիջոցներով":
Միջազգային տարածման և ճանապարհորդության սահմանափակումներԽմբագրել
Փետրվարի 20-ին, SARS-CoV-2- ի հաստատված դեպք է գրանցվել մի 60-ամյա կնոջ մոտ, ով Իրանից Կանադա էր ժամանել:[8] Փետրուարի 26-ին, նրա ամուսինը, ով նույնպես 60 տարեկան է, նրա մոտ նույնպես պատասխանը եղել է դրական:[9]
Փետրվարի 21-ին Լիբանանը հաստատեց COVID-19-ի առաջին դեպքը՝ 45-ամյա մի կին, ով ճանապարհորդում էր Ղոմից, տեղափոխվել է Բեյրութի հիվանդանոց:[10]
Փետրվարի 24-ին Իրաքը, Հայաստանը, Քուվեյթը, Օմանը, Վրաստանը, Տաջիկստանը,[11] և Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանափակեցին և կասեցրեցին բոլոր թռիչքները դեպի Իրան:[12][13][14] Թուրքիան, Հայաստանը, Աֆղանստանը և Պակիստանը փակեցին իրենց սահմանները Իրանի հետ և դադարեցրին թռիչքները Իրանի հետ:[15] Հարևան երկրները Քուվեյթը, Իրաքը և Բահրեյնը հայտարարեցին, որ արձանագրվել է առաջին կորոնավիրուսային դեպքերը այն մարդկանց մոտ, ովքեր եկել են Իրանից:[16]
Փետրվարի 25-ին Իրանից վերադարձած 4 իրաքցի ընտանիքի մոտ հաստատվել է SARS-CoV-2-ի դրական արդյունք: Նույն օրը Իրանից Աֆղանստան, Բահրեյն, Քուվեյթ և Օման ժամանած մարդկանց մոտ գրանցվել են SARS-CoV-2-ի դրական արդյունքներ:
Փետրվար 26-ին Պակիստանը հայտարարեց, որ երկու անձի մոտ ախտորոշվել է COVID-19, որոնցից մեկը հայտնել է, որ այցելել է Իրան:[16] Լիբանանը հաստատեց, որ մի կին, ով վերադարձել է Իրանից և գտնվում էր նույն ինքնաթիռում, երբ առաջին հիվանդը փորձարկել էր, նա նույնպես ունի դրական արդյունք:[17] Վրաստանը հաստատեց COVID-19 առաջին դեպքը ՝ 50-ամյա մի քաղաքացու մոտ, ով վերադարձել է Իրանից:[18]
Փետրվարի 27-ին Էստոնիան հաստատեց COVID-19 առաջին դեպքը ՝ Էստոնիայում բնակվող իրանցի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իրանից:[16] Քուվեյթը հաստատել է COVID-19-ի 43 դեպք, բոլորը այն մարդկանց կողմից, ովքեր փետրվարին մեկնել էին Իրան:[16] Լիբանանը, Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան և Իսպանիան հաստատեցին նաև նոր դեպքեր, որոնք առնչվում են Իրանում նախկին ուղևորությունների հետ:[19][20][21][22][23]
Փետրվարի 28-ին, Նոր Զելանդիան և Բելառուսը հայտնեցին COVID-19-ի իրենց առաջին դեպքերը ՝ երկուսն էլ Իրանում ճանապարհորդող անձանց մասնակցությամբ:[16][16] Շվեդիան հաստատեց նաև նոր դեպքեր, որոնք առնչվում են նախկինում Իրան ուղևորություն ունեցող անձանց հետ:[24][25]
Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) բարձրացրեցին Իրանի կարգավիճակը մինչև 3 մակարդակ (խուսափեք ոչ էական ուղևորություններից, համայնքներում տարածված վարակի փոխանցման պատճառով): Նոր Զելանդիան հայտարարել Է Իրանից մարդկանց մուտքի ժամանակավոր սահմանափակումների մասին։
Փետրվարի 29-ին Ավստրալիան հայտարարել է անմիջապես Իրանից օտարերկրացիների մուտքն արգելելու մասին ՝ նրանց պարտավորեցնելով Ավստրալիա մուտք գործելուց երկու շաբաթ առաջ մնալ երրորդ երկրում։ Ավելի ուշ Ադրբեջանը փակել Է Իրանի հետ իր սահմանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Iranian Doctors Call For 'Long Holiday' To Contain Coronavirus, As Sixth Victim Dies»։ RFE/RL։ Վերցված է փետրվարի 23, 2020
- ↑ «Iran Announces Closure Of Universities, Schools As Coronavirus Death Toll Rises»։ RFE/RL։ Վերցված է փետրվարի 23, 2020
- ↑ «لغو همه مسابقات ورزشی به مدت ۱۰ روز»։ varzesh3.com (Persian)։ Վերցված է փետրվարի 23, 2020
- ↑ «تولید نخستین کیت تشخیص ویروس کرونا در ایران» (պարսկերեն)։ Վերցված է փետրվարի 23, 2020
- ↑ «اختصاص 530 میلیارد تومان به وزارت بهداشت برای مقابله با کرونا»։ پایگاه خبری جماران – امام خمینی – انقلاب اسلامی (պարսկերեն)։ Վերցված է փետրվարի 23, 2020
- ↑ «روحانی دستورات لازم را برای مقابله همهجانبه با "کرونا" صادر کرد»։ ساعت24 (պարսկերեն)։ փետրվարի 23, 2020։ Վերցված է փետրվարի 23, 2020
- ↑ https://plus.google.com/113403756129291503583 (2020-02-29)։ «More Int’l Medical Aid Arrives in Iran»։ Financial Tribune (անգլերեն)։ Վերցված է 2020-03-02
- ↑ Holliday Ian (2020-02-20)։ «B.C.'s new coronavirus case is woman who recently returned from Iran»։ British Columbia (անգլերեն)։ Վերցված է 2020-02-27
- ↑ Herhalt Chris։ «Toronto husband of Ontario's fifth COVID-19 case test positive for virus»։ cp24 (անգլերեն)։ Վերցված է 2020-02-27
- ↑ «Lebanon confirms first coronavirus case as death toll hits 4 in Iran»։ Arab News։ փետրվարի 21, 2020։ Վերցված է փետրվարի 21, 2020
- ↑ https://www.rferl.org/a/tajikistan-suspends-flights-to-iran-over-coronavirus/30451515.html
- ↑ «Kuwait, Bahrain, Iraq report coronavirus cases linked to Iran»։ channelnewsasia.com։ փետրվարի 24, 2020
- ↑ «Oman reports first two cases of coronavirus, halts flights to Iran: TV»։ Reuters։ փետրվարի 24, 2020
- ↑ «U.A.E. Bans Citizens From Iran Travel as Virus Cases Climb»։ Bloomberg։ փետրվարի 24, 2020
- ↑ Wintour Patrick (փետրվարի 23, 2020)։ «Turkey and Pakistan close borders with Iran over coronavirus deaths»
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5
- ↑ «Lebanon reports second coronavirus case»։ www.aa.com.tr։ Վերցված է 2020-02-27
- ↑ «Georgia Confirms First Case of Coronavirus»։ Civil.ge (en-US)։ 2020-02-26։ Վերցված է 2020-02-27
- ↑ Foundation Thomson Reuters։ «Lebanon health ministry confirms third case of coronavirus, NNA reports»։ news.trust.org։ Վերցված է 2020-02-27
- ↑ Aktuell S. W. R., Aktuell S. W. R.։ «Coronavirus bei Patient in Kaiserslautern festgestellt»։ swr.online (գերմաներեն)։ Վերցված է 2020-02-27
- ↑ «Tre nye personer har testet positivt på koronavirus»։ Folkehelseinstituttet (նորվեգերեն)։ Վերցված է 2020-02-29
- ↑ NoticiasCyL։ «El fantasma del coronavirus ya es real en Valladolid con el primer caso confirmado»։ NoticiasCYL (իսպաներեն)։ Վերցված է 2020-02-27
- ↑ vården Hitta rätt i, resa Planera din, sjukresor Färdtjänst och, cookies Om, webbplatsen Om, Prenumerera, Anslagstavla, Telefon: 08-737 25 00, regionstockholm@sll.se E.-post:։ «Bekräftat fall av nya coronaviruset i Stockholm – patient vårdas isolerat på infektionsklinik»։ www.sll.se (շվեդերեն)։ Վերցված է 2020-02-29
- ↑ «Via TT»։ via.tt.se։ Վերցված է 2020-02-29
- ↑ «2020 coronavirus outbreak in Sweden» (անգլերեն), Wikipedia, 2020-02-28, https://en.wikipedia.org/w/index.php?title=2020_coronavirus_outbreak_in_Sweden&oldid=943117195, վերցված է 2020-02-29