Նոր թաղ (Երևան)

Երևանի թաղամաս

Նոր թաղ, Հին Երևանի թաղերից։ Գտնվում էր Կոնդի արևելյան կողմում։ Թաղամասը գտնվել է ներկայիս Սարյան — Թումանյան — Եզնիկ Կողբացի — Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջնամասում։ Պարսկական տիրապետության շրջանում այստեղ են գտնվել Խանի բաղերը։

Picto infobox map.png
Նոր թաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ
Nor tagh, Yerevan.jpg

Թաղամասի անվանումը կապված էր նոր երևանաբնակների հետ, ովքեր 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո եկել էին Ատրպատականից)։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։

Նոր թաղը քաղաքին էր միացել 1860-ական թվականներին՝ Ձորագյուղի հետ միասին։[փա՞ստ]

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել