Մարմարա, հասարակական- քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսնում 1940 թվականից, Ստամբուլում։ Արտոնատեր-խմբագրապետ՝ Պ. Զոպյան (սկզբնական շրջանում՝ Շամլյան), խմբագիրներ՝ Պ. Զոպյան, Ս. Շամլյանն, է. Սիմքեշյան, Կ. Մուրադյան, Ռ. Հատտեճյան (1967 թվականից)։

Մարմարա
արմտ. հայ.՝ Մարմարա
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էօգոստոսի 31, 1940
ՀրատարակիչՊ. Զոպյան
ՍեփականատերՌոպեր Հատտեճյան
ԵրկիրԹուրքիա
ԳրասենյակՍտամբուլ, Թուրքիա
ՀաճախականությունՕրաթերթ
Կայքnormarmara.com

Ուղղվածությունը խմբագրել

Լայն տեղ է հատկացնում Թուրքիայի ներքաղաքական կյանքին՝ որպես աղբյուր օգտագործելով թուրքական մամուլի նյութերը։ Պոլսահայ գաղութի կյանքը ներկայացնում է եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով։ Տպագրում է հայագիտական հոդվածներ, գրական ստեղծագործություններ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։