Նոր Կյանք կամավորական ջոկատ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)

«Նոր կյանք» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Նոր կյանք գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Արարատի (Քյարքի (Տիգրանաշեն), Երասխ) և Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն, Մարտունաշեն), Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Ա.Մելիքյանը, ռազմական խորհրդի նախագահը՝ Լ.Սիմոնյան։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Նոր Կյանք կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՆոր կյանք
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Մելիքյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։