«Նոր աշխարհի ծնունդը» (խոսակցական`La Estatua de Colón, բառացի նշանակում է «Կոլումբոսի արձան»), վիթխարի քանդակ, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, Արեսիբոյում (Պուերտո Ռիկո)։ 2016 թվականին այն համարվել է կիսագնդի ամենաբարձր արձանը` գերազանցելով Մեքսիկայի Գուերերո Չիմալիին (վերջինիս բարձրությունը կազմում է 60 մ` ներառյալ պատվանդանը)։

Նոր աշխարհի ծնունդը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և արձան
ՔանդակագործԶուրաբ Ծերեթելի
Ստեղծում2016
Բացում2016
Բարձրություն110 մետր
Երկիր ԱՄՆ
ՔաղաքArecibo?
ԲնակավայրArecibo?
Նյութբրոնզ և պողպատ
Հիմնական թեմաfirst voyage of Christopher Columbus epico y historic?
Ներկա վիճակկանգուն
 La Estatua de Colón Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին սկզբնապես ստեղծել է այս արձանը հիշատակելու Քրիստափոր Կոլումբոսի առաջին ճանապարհորդության 500-ամյակը։ Նոր աշխարհի ծնունդը կառուցվել է 1991 թվականին։ Արձանն ակնհայտորեն պատկերում է Կոլումբոսին, ով վերահսկում է ղեկը, իսկ հետին ֆոնի վրա Նինյան, Պինտան և Սանտա Մարիան են, որոնք շրջանցել են Ատլանտյան օվկիանոսը[1]։ Արձանը բաղկացած է 2750 բրոնզե և պողպատե կտորներից և կշռում է ավելի քան 600 տոննա։ Իր 110 մ բարձրությամբ 20-րդ դարի վերջին տասնամյակում համարվում է Արևմտյան կիսագնդի ամենաբարձր հուշարձանը։ Կառուցելուց հետո Զուրաբ Ծերեթելին առաջարկել է Նոր աշխարհի ծնունդը այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Բալթիմորը, Ֆորտ Լոդերդեյլը, Մայամին, Նյու Յորքը և Կոլումբուս (Օհայո)ն, սակայն նրանցից ոչ մեկը չի ընդունել այն` պատճառաբանելով, որ արձանը կարող է ազդել իրենց քաղաքների տեսանելի հորիզոնին։ Արձանն ստացել է ստորացուցիչ մականուններ, ինչպիսիք են «Քրիս Քոնգը» և «Ռուսաստանից նողկանքով»` համապատասխան վայրի որոնման ժամանակահատվածում[2]։ Չնայած խոչընդոտներին արձանը որպես դրոշմակնիք դրվել է և «Նոր Մարդու Ծնունդը» անվամբ ավելի փոքր ու ձևափոխված տարբերակով ընդունվել է Սևիլյաի կողմից 1995 թվականին[3]։

Հանգրվանելով Պուերտո Ռիկոյում խմբագրել

1998 թվականին Էդվին Ռիվերա Սիերրան` Պուերտո Ռիկոյի քաղաքապետը, որոշել է ձեռք բերել հուշարձանը։ Չնայած արձանը նվիրաբերվել է Զուրաբ Ծերեթելիի կողմից, արձանի ներմուծման արժեքը կազմել է 2,4 միլլիոն դոլար։ Գումարն ամբողջությամբ վերցվել է հասարակական գանձարանից մարզպետ Պեդրո Ռոզելիոյի հաստատմամբ[4]։ Ռիվերա Սիերրան պնդում էր, որ քաղաքապետարանի գանձարանը չի կորցնի նույնիսկ մեկ ցենտ նախագծի վրա, և պլանավորում էր հուշարձանը տեղադրել Կատանյոյի ծովածոցում։ Հուշարձանի մասերը տեղափոխվեցին հարակից զբոսայգի 1998 թվականին նոյեմբերի 12-ին։ Ըստ նախնական պլանավորման կառուցումը պետք է սկսվեր 1999 թվականին, մինչդեռ նվիրվածութունը տեղի է ունեցել 2000 թվականի հոկտեմբերին։ Այնուամենայնիվ, նախագիծը հետագա վիճաբանությունների առիթ հանդիսացավ, քանի որ մի շարք տներ պետք է քանդվեին ճանապարհ հարթելու համար և նրա համար ծախսված գումարը չափազանց մեծ էր` արժենալով մոտավորապես 150 միլիոն դոլար։ Իսկ հուշարձանի բարձրությունը կարող էր խանգարել մոտակա օդանավակայանի երթևեկությանը և կենտրոնական կառավարությունը որոշեց դադարեցնել ծրագրի ցանկացած ֆինանսավորում։ Արձանի մասերը կուտակված մնացել են ծովածոցում մի քանի տարի և այդ ընթացքում որոշ կտորների վրա ժանգոտման նշաններ էին սկսել հայտնվել։ Ուստի կտորների պահեստավորման համար ծախսվեց 1,6 միլիոն դոլար` չհաշված անվտանգության մի շարք աշխատակիցների աշխատավարձը[5]։

2012 թվականի հունիսին վերջապես արձանի առաջին կտորները սկսեցին ժամանել Արեսիբո[6]։ Հասնելով այնտեղ Նոր աշխարհի ծնունդը դարձավ զբոսաշրջային կենտրոն և կառավարությունն ակնկալում էր ստանալ 4,6 միլիոն դոլար եկամուտ ու 900 նոր աշխատատեղ։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Cataño - Christopher Columbus". Statues.vanderkrogt.net. Retrieved 15 January 2017
  2. Fiona Govan (29 July 2010). "Too ugly Christopher Columbus statue finds home after 20 years". The Daily Telegraph. Retrieved 15 January 2017.
  3. Zurab (1934-) :Birth of a New Man, 1992 :The UNESCO Works of Art Collection". Unesco.org. Retrieved 15 January 2017.
  4. Danica Coto (25 September 2011). "Columbus statue runs aground in Puerto Rico". Nbcnews.com. Retrieved 15 January 2017.
  5. Frances Rosario (14 April 2004). "ADENDI" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. Adendi.com. Retrieved 15 January 2017. (in Spanish)
  6. "Cabeza de la estatua de Colón llega a Arecibo". Primerahora.com. 8 June 2012. Retrieved 15 January 2017. (in Spanish)