Նորվեգիայի զինված ուժերի թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նորվեգիայի զինված ուժերի թանգարան (նորվ.՝ Forsvarsmuseet), Նորվեգիայի զինված ուժերի զինվորական թանգարան, որը գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ակերսհուս ամրոցում։
Նորվեգիայի զինված ուժերի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ռազմական |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Վայր | Ակերսհուս |
Մասն է | Q11969678? |
Հիմնադրվել է | 1978 |
Կայք | forsvaret.no/kultur/museer/Forsvarsmuseet |
![]() | |
![]() |
Նախկինում թանգարանը ուներ «Hærmuseet» անվանումը, ինչը նշանակում էր «Բանակի թանգարան», իսկ ավելի շուտ՝ «Հրետանու թանգարան»։ Այն Նորվեգիայի գլխավոր ռազմական թանգարանն է։
2016 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ թանգարանի մուտքը անվճար է։ Մեկ օրում հնարավոր չէ ամբողջությամբ տեսնել թանգարանում ցուցադրվող նմուշները, քանի որ այն բավականին հագեցած է իր թանգարանային ցուցանմուշների քանակով։
ՊատմությունԽմբագրել
Նորվեգիայի զինված ուժերի թանգարանը ստեղծվել է 1946 թվականին, երբ երկու նախկին զինվորական թանգարանները՝ 1860թվականին հիմնված Հրետանու և 1928 թվականին հիմնված Թիկունքի թանգարանները միավորվեցին և կոչվեցին Hærmuséet անունով։ Սկզբնական շրջանում այն բաց էր միայն զինվորականների համար, իսկ 1978 թվականից Նորվեգիայի Օլավ V թագավորի հանձնարարությունից հետո հասանելի դարձավ նաև բոլորին Զինված ուժերի թանգարան անվանումով։
Թանգարանը տեղակայված է Ակերսոն ամրոցի 1860 թվականին կառուցված մասնաշենքում։
Նպատակ և ցուցանմուշներԽմբագրել
Թանգարանի հիմնական նպատակն է ցուցադրել Նորվեգիայի ռազմական պատմությունը վիկինգների ժամանակներից մինչև մեր օրերը։
Թանգարանի մուտքի ճանապարհին տեղադրված են որոշ ցուցանմուշներ՝ հրանոթային զենքեր, հին թնդանոթների փողեր, տանկեր։
ԲաժիններԽմբագրել
Թանգարանը բաղկացած է 6 առանձին բաժիններից
- հին ժամանակները և ռազմական պատմությունը սկսած վիկինգներից մինչև 1814 թ.,
- 1814 - 1905 թվականների ռազմական պատմությունը,
- 1905 - 1940 թվականների ռազմական պատմությունը,
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ցամաքային մարտերը,
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ծովային մարտերը,
- 1945 թվականից մինչև մեր օրերի ռազմական պատմություն։
Թանգարանը բավականին հետաքրքիր է, քանի որ ցուցանմուշները ցուցադրվում են գեղեցիկ ու մանրակրկիտ ձևով։ Օգտագործվում են մանեկեններ, որպեսզի ցույց տրվի հին ժամանակների ռազմական հանդերձանքը։ Առկա է մեծ քանակի զենքեր ամենաբազմազան ձևի։ Ներկայացվում է ճակատամարտերի և կռիվների մակետները։
Տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպվում են հատուկ ցուցադրություններ։
ՊատկերասրահԽմբագրել
Նորվեգիայի զինված ուժերի թանգարան Վիքիպահեստում |
Արտաքին հղումներԽմբագրել
- The Defence Museum - official site Archived 2014-10-26 at the Wayback Machine. (անգլերեն)
- The Armed Forces Museum www.visitnorway.com (անգլերեն)