Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաև (ղազ.՝ Нұрсұлтан Әбішұлы Назарбаев, հուլիսի 6, 1940(1940-07-06)[1][2][3], Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ պետական և քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 19-ը[4], Ղազախական ԽՍՀ նախագահ (1990-1991), Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1984-1989), 1989-1991 թվականներին Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1990-1991 թվականներին ԽՄԿԿ կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ «Ազգի առաջնորդ» տիտղոսի պաշտոնական կրող։ 2015 թվականի ապրիլին վաղաժամկետ նախագահական ընտրություններում վերընտրվել է 5-րդ անգամ՝ պաշտոնական տվյալներով հավաքելով 97,75% ձայն։ Հետխորհրդային պետություններում ռեկորդակիր է իշխանության գլուխ կանգնելու տևողությամբ (1989 թվականի հունիսի 22-ից հանդիսանում է հանրապետության առաջին դեմքը)։

Նուրսուլթան Նազարբաև
 
Կուսակցություն՝ Նուր Օտան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր (1992)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ և աթեիզմ
Ծննդյան օր հուլիսի 6, 1940(1940-07-06)[1][2][3] (83 տարեկան)
Ծննդավայր Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ղազախստան
Ամուսին Սառա Նազարբաևա
Զավակներ Դարիգա Նազարբաևա, Դինարա Կուլիբաևա և Aliya Nazarbayeva?
 
Կայք՝ akorda.kz
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ Անդրեյի շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Աստանա» մեդալ, «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ, , , Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի 10 տարի» մեդալ, , «Ցելինայի 50-ամյակի» մեդալ, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, «Աստանայի 10 տարի» մեդալ, «Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակի» մեդալ, «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Ազգերի բարեկամության շքանշան, Հեյդար Ալիևի շքանշան, «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ, Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ,
, Order of Grand Duke Dmitry Donskoy 1st Class, Փայլատակման պրեզիդենտական օրդեն,
, Ոսկե գեղմի շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ,
, Բարեկամության շքանշան,
, «Թաթարստանի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան,
, Փառքի և Պատվի շքանշան,
, Քրիզանտեմի վերին օրդեն, Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, Ազատության շքանշան, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի, Ազատության շքանղան, Ռումինիայի աստղի շքանշանի Մեծ խաչ, Տոմիսլավ արքայի օրդեն, Ոսկե արծվի շքանշան, Օտանի շքանշան,
, Ազգային հերոս (Ղազախստան),
, Սուրբ Կառլոսի միաբանության մեծ խաչ, Պիոս IX-ի շքանշանի շղթա, Հունգարիային մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչ շղթայով, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով, Վիտաուտաս Մեծի շքանշանի մեծ խաչ, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Փրկչի շքանշանի Մեծ խաչ, Թուրքիայի Հանրապետության շքանշան, Նեղոսի շքանշան, Շքանշան նշանակալի ավանդի համար, Order of Manas, 1st class, Անկախության շքանշան, Իսմոիլի Սոմոնի շքանշան, , մեդալ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 20 տարի»,
, Ախմադ Քադիրովի անվան շքանշան,
, Մուգունխվա շքանշան, Սպիտակ արծվի շքանշան, Սերբիայի Հանրապետության օրդեն, Զայիդի շքանշան,
, Սուրբ Սերգի Ռադոնեժսկու առաջին աստիճանի շքանշան,
, «Ալ Ֆահր» շքանշան,

Պեկինի համալսարանի պատվավոր դոկտոր (2002)

և

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Նուրսուլթան Նազարբաևը ծնվել է 1940 թվականի հուլիսի 6-ին Ղազախական ԽՍՀ Չեմոլգան գյուղում Աբիշայի և Ալժանի ընտանիքում, ովքեր աշխատում էին գյուղատնտեսության բնագավառում։ Սերում է ավագ ժուզի շապրաշտների սերնդից[5]։ Նուրսուլթան Նազարբաևի հայրը՝ Աբիշը, ծնվել է 1903 թվականին Ալատաու լեռան ստորոտին գտնվող մի բնակավայրում Նազարբաև բեյի ընտանիքում։ Ազատ տիրապետում է ոչ միայն ղազախերենին, այլև ռուսերենին, կարաչայ-բալկարերենին։ Աբիշ Նազարբաևը մահացավ 1971 թվականին։ Նազարբաևի մայրը՝ Ալժանը, ծնվել է 1910 թվականին Կուրդայսկի շրջանի Կասիկ աուլում և մահացել 1977 թվականին[6]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Նուրսուլթան Նազարբաևը 1960 թվականին ավատել է Դնեպրոձերժինսկի № 22 պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանը։ 1967 թվականին ավարտել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատին կից Բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։

Աշխատանքային կարիերան սկսել է 1960 թվականին, երբ աշխատանքի է ընդունվել Տեմիրտաու քաղաքի «Կազմետալուրգստրոյ» շինարարական տրեստ։ Այնուհետև աշխատել է որպես լցման մեքենաների թուջագործ, հնոցաբանվոր՝ Կարագանդայի մետալուրգիական գործարանում։

1965-1969 թվականներին կրկին աշխատել է Կարագանդայի մետալուրգիական գործարանում (1966 թվականից՝ կոմբինատում) որպես դիսպետչեր, գազաֆիկացնող, ավագ գազաֆիկացնող։ 1969-1973 թվականներին Կարագանդայի մարզի Տեմիրտաու քաղաքում աշխատել է որպես կուսակցական գործիչ։ 1973-1977 թվականներին եղել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատի կուսկոմի քարտուղար, 1977-1979 թվականներին՝ Կարագանդայի կոմկուսի շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1979-1984 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, 1984-1989 թվականներին՝ Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ, 1989-1991 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ 1990 թվականի հուլիսի 14-ից 1991 թվականի օգոստոսի 23-ը եղել է ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1981-1986 թվականներին եղել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1986-1991 թվականներին՝ ԽՄԿԿ կենտկոմի անդամ։ 1979-1989 թվականների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-11-րդ գումարման դեպուտատ՝ Հյուսիս-Ղազախական մարզից[7]։ 1989 թվականից 1992 թվականի հունվարը եղել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ։ 1990 թվականի փետրվարից ապրիլ միաժամանակ եղել է նաև Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 2019 թվականի մարտի 19-ին նա հրաժարական է տվել հեռուստատեսության ուղիղ եթերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. meduza.io https://meduza.io/news/2019/03/19/prezident-kazahstana-nursultan-nazarbaev-ushel-v-otstavku?utm_source=facebook&utm_medium=main. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Казахстанская правда
  6. «Персональная страница Биография и семья». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել