Նորմա Կրուզ (1962, Գվատեմալա և Գվատեմալա Սիթի, Գվատեմալա), մարդու իրավունքների գվատեմալացի ակտիվիստ, իրավապաշտպան, ով հայտնի է կանանց նկատմամբ բռնությունների վավերագրմամբ[1]։ 1996 թվականի հուլիսի 3-ից[2] Նորմա Կրուզը ղեկավարում է Գվատեմալա քաղաքում հիմնադրված Fundación Sobrevivientes-ը (Վերապրածների հիմնադրամ)[3], որը «զգացմունքային, սոցիալական ու իրավական աջակցություն է ապահովում պաշտպանվածություն փնտրող հարյուրավոր զոհ-կանանց»[4]։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ «միայն 2007 թվականին հիմնադրամն օգնել է քրեական հետապնդում անցկացնել, գտնել ու դատապարտել կանանց սպանող 30 անհատների։ Հասարակական կազմակերպությունն ունի ապաստան զոհերի համար, որը նաև պայքարում է՝ պաշտպանելու այն մայրերին, որոնց նորածիններին գողացել են անօրինական և շահութաբեր միջազգային որդեգրումների մատակարարման շղթայի ներքո»[5]։

Նորմա Կրուզ
Դիմանկար
Ծնվել է1962
ԾննդավայրԳվատեմալա կամ Գվատեմալա Սիթի, Գվատեմալա
Քաղաքացիություն Գվատեմալա
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
 Norma Cruz Վիքիպահեստում

2009 թվականին Նորմա Կրուզը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից արժանացել է «Կանանց միջազգային քաջության մրցանակի»՝ որպես Գվատեմալայում և ամենուր դրական փոփոխության ձգտող կանանց համար ոգեշնչման, խիզախության և հույսի խորհրդանիշ[4]։ Մրցանակը նրան հանձնել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբաման[6]։

2009 թվականի մայիսից Նորմա Կրուզը տեքստային հաղորդագրությունների և հեռախոսի միջոցով ենթարկվել է բռնաբարության և սպանության շարունակական սպառնալիքների, որոնք հասցեագրված են եղել նաև նրա ընտանիքին[3]։ Չնայած Գվատեմալայի կառավարությունը նրան տրամադրել է ոստիկանական պաշտպանություն, սպառնալիքները շարունակվել են, և Amnesty International-ը այն համարել է 2011 թվականի «առաջնահերթ գործ»[3]։ 2011 թվականի մայիսին Նորմա Կրուզի ղեկավարած կառույցը տուժել է «Մոլոտովի կոկտեյլից», բարեբախտաբար հարձակումից ոչ-ոք չի տուժել[1] :

2011 թվականի գարնանը Բոստոնի Ամերիկյան ռեպերտուարի թատրոնը և System of a Downից Սերժ Թանգյանը «Պրոմեթևսը շղթայված» արտադրանքը նվիրել են Կրուզին և ևս 7 այլ ակտիվիստների[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Pierre Kaya (2011 թ․ մարտի 28). «Le combat d'une mère pour retrouver l'assassin de sa fille». France Soir. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Background Information on Norma Cruz». Amnesty International. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «NORMA CRUZ, WOMEN'S HUMAN RIGHTS DEFENDER». Amnesty International. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  4. 4,0 4,1 Mordica Simpson (2009 թ․ մարտի 11). «2009 International Women of Courage Recipients: Norma Cruz, Guatemala». US Department of State. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Norma Cruz Fights to End the Killing of Guatemalan Women: Survivors Foundation aims to turn the rising tide of violent deaths». US Department of State. 2009 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  6. award ceremony
  7. «About the Prometheus Project». American Repertory Theater. 2011 թ․ փետրվարի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.