Նորման Ֆինկելշթեյն

ամերիկացի քաղաքագետ, գրող

Նորման Ֆինկելշթեյն (անգլ.՝ Norman G. Finkelstein, դեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքագետ և գրող, «Հոլոքոստի արդյունաբերություն» գրքի հեղինակ։

Նորման Ֆինկելշթեյն
Ծնվել էդեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մասնագիտությունքաղաքագետ, պատմաբան, գրող, համալսարանի դասախոս, իրավապաշտպան և ակադեմիկոս
Ազգությունհրեա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Բինգհեմթոնի համալսարան, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց
Գիտական աստիճանքաղաքական գիտությունների դոկտոր[2]
Գրական ուղղություններanti-Zionism?
Ուշագրավ աշխատանքներA Nation on Trial?, The Holocaust Industry? և Beyond Chutzpah?
ԱնդամակցությունPhi Beta Kappa
ԱշխատավայրՌատգերսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Հանթեր քոլեջ, Բրուքլինի քոլեջ և Դե Պաուլ համալսարան
Կայքnormanfinkelstein.com
 Norman Finkelstein Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 8-ին։ Նրա ծնողները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել են Վարշավայում և անցել են Վարշավայի գետտոյի և համակենտրոնացման ճամբարների միջով։ Մայրը եղել է Մայդանեկի բանտարկյալ, հայրը եղել էր Օսվենցիմում։ Պատերազմից հետո ծնողները հանդիպել են Ավստրիայի Լինց քաղաքի տեղահանվածների ճամբարում և ապա արտագաղթել ԱՄՆ, որտեղ հայրը եղել է գործարանային աշխատող, իսկ մայրը` տնային տնտեսուհի, հետո՝ հաշվապահ։

Ֆինկելշթայնը մեծացել է Նյու Յորքում։ Ավարտել է Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցը, հետո 1974 թվականին ավարտել է Բինգհեմփթոնի համալսարանը։ Դրանից հետո Նորմանը կրթությունը շարունակել է Փարիզում։ 1980 թվականին Փրինսթոնի համալսարանում ստացել է քաղաքագետի մագիստրոսի աստիճան, այնուհետև ստացել է քաղաքական փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Նրա դոկտորական աշխատանքը նվիրված էր սիոնիզմին, իսկ «Հոլոքոստի արդյունաբերություն» գիրքը հանգեցրեց բուռն բանավեճերի և Հոլոքոստը ժխտողների մեջ որոշակի ժողովրդականություն ձեռք բերեց։ Գրքում հեղինակը պնդում է, որ Հոլոքոստի թեման օգտագործվում է Իսրայելի և մի քանի հրեական կազմակերպությունների կողմից՝ նյութական օգուտներ ստանալու, ինչպես նաև գաղափարական նպատակների համար։

Ֆինկելշթայնը դասավանդել է Ռատգերսկի, Նյու Յորքի համալսարաններում, Բրուկլինի և Հանտերի քոլեջներում, կաթոլիկ համալսարանում, Յեյլի և Օքսֆորդի համալսարաններում։ 2000 թվականին Ֆինկելշթայմը հայտարարեց, որ երբեք հոդվածներ չի հրատարակել գիտական ամսագրերում[3]։

Քննադատություն խմբագրել

Ֆինկելշթեյն որոշ գիտնակնների և հասարակական գործիչների կողմից մեղադրվել է ռևիզիզիմի մեջ[4][5]։ Նա ինքը հայտարարել է, որ Հոլոքոստի մասին ընդունված պատմագրությունը համարում է ճշգրիտ.[6]:

  Իմ գրքում չկա մի խոսք, որը կարելի է մեկնաբանել որպես Հոլոքոստի ժխտում։ Ընդհակառակը, ես պնդում եմ, որ գիրքն ամբողջովին համապատասխանում է հրեաների արդյունաբերական սպանությանը վերաբերող բոլոր պատկերացումներին և սպանվածների ընդհանուր թիվը ևս ճիշտ է։  

Մատենագրություն խմբագրել

  • 1987 - Հրեական հարցից` հրեական պետություն։ Սիոնիզմի տեսություն։ Փրինսթոնի համալսարան
  • 1995 - Իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատկերը և իրականությունը, ISBN 1-85984-442-1
  • 1996 - Պաղեստինի ապստամբությունն ու անկումը. Ինտիֆադայի տարիների անձնական հաշիվ։ Միննեպոլիս, ISBN 0-8166-2859-9
  • 1998 - Ազգը դատարանում. Գոլդհագենի թեզը և պատմական ճշմարտությունը, ISBN 0-8050-5872-9
  • 2000 - Հոլոքոստի արդյունաբերությունը. Հրեաների տառապանքների օգտագործման մասին, ISBN 1-85984-488-X
  • 2005 - Հակասեմիտիզմի չարաշահումը և պատմության չարաշահումը։ Կալիֆոռնիայի համալսարանի մամուլ, ISBN 0-520-24598-9
  • 2010 - Այս անգամ մենք շատ հեռու գնացինք. Գազայի ներխուժման ճշմարտությունն ու հետևանքները, ISBN 978-1-935928-43-0
  • 2011 - Ռիչարդ Գոլդթոնտը վերականգնել է Իսրայելին սպանելու լիցենզիա[7], ISBN 978-1-935928-51-5
  • 2012 - Ինչ է Գանդին ասում ոչ գերիշխանության, դիմադրության և քաջության մասին[8], ISBN 978-1-935928-79-9
  • 2013 - Իմանալով շատ բան. Ինչու է ամերիկա-հրեական ռոմանսը Իսրայելի հետ ավարտվում[9], 978-1-935928-77-5
  • 2014 - Հին գինի, կոտրված շիշ։ Ավետյաց երկիր Արի Շավիթ, Նյու Յորք[10]
  • 2014 - Մեթոդ և խելագարություն. Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակման թաքնված պատմությունը[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.cilecenter.org/about-us/our-team/dr-norman-finkelstein
  3. Blokker, Bas (2000 թ․ օգոստոսի 5). «Joden zijn immuun voor elke vorm van kritiek'». NRC Handelsblad. «Er is nooit een artikel van mij gepubliceerd in een wetenschappelijk tijdschrift.»
  4. Amichai Magen. (01.25.2007). «Cooky the Clown uncovers Holocaust denial» (անգլերեն). The Stanford Daily. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  5. Daniel Pipes. (2007 թ․ փետրվարի 13). «Brandeis University President Jehuda Reinharz, Israel and Me» (անգլերեն). Middle East Forum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  6. De Martis. — The interview«Norman Finkelstein» (անգլերեն). olokaustos.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  7. «OR Books — Goldstone Recants: Richard Goldstone Renews Israel's License to Kill, Norman G. Finkelstein». Orbooks.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «OR Books — What Gandhi Says About Nonviolence, Resistance and Courage, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  9. «OR Books — Knowing Too Much: Why the American Jewish Romance with Israel is Coming to an End, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  10. «OR Books — Old Wine, Broken Bottle, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  11. «OR Books- Methods and Madness, Norman G. Finkelstein». Orbooks.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել