Նորթամբերլենդ [4] կամ Նորթումբերլենդ, հայերեն գրականության մեջ հանդիպում է նաև Նորթումբերլանդ անվանաձևը (անգլ.՝ Northumberland [nɔrˈθʌmbərlənd] ), ավանդական արարողակարգային կոմսություն և վարչական ունիտար միավոր Անգլիայի հյուսիս-արևելքում։ Բնակչությունը՝ 310,6 հազար մարդ (44-րդ տեղը կոմսությունների մեջ՝ 2007 թվականի տվյալներով)։ Վարչական կենտրոնը Մորփեթ քաղաքն է։

Նորթամբերլենդ
flag of Northumberland? Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն և unitary authority area in England?
Մտնում էՀյուսիսարևելյան Անգլիա
Օրենսդրական մարմինcouncil of Northumberland County Council?
Բնակչություն324 362 մարդ (2022)[1]
Տարածք5013,8024 կմ² (2016)[2]
Սահմանակցում էԿումբրիա[3], Դարեմ քաունթի, Սքոթիշ Բորդերս, Նյուքասլ ափըն Թայն, North Tyneside?, Gateshead?, Eden?, Carlisle? և Թայն ընդ Ուեր
ՓոխարինեցTynedale?, Borough of Berwick-upon-Tweed?, Blyth Valley?, Castle Morpeth District?, Wansbeck District? և Alnwick District?
ISO 3166-2 կոդGB-NBL
northumberland.gov.uk

Աշխարհագրություն

խմբագրել

Նորթամբերլենդն զբաղեցնում է 5013 քառակուսի կիլոմետր տարածք (6-րդ տեղ), հյուսիս-արևելքից և արևելքից ողողվում է Հյուսիսային ծովի ջրերով, հարավ-արևելքում սահմանակից է Թայն և Ուիր, ինչպես նաև Դարեմ արարողակարգային կոմսություններին, հարավ-արևմուտքում՝ Քամբրիա արարողակարգային կոմսությանը, հյուսիս-արևմուտքում՝ Շոտլանդիային :

Բնակչություն

խմբագրել

Նորթամբերլենդն ունի 307 190 բնակիչ: Բնակչության միջին խտությունը կազմում է 61 մարդ/կմ² [5] .

Վարչական բաժանում

խմբագրել

Մինչև 2009 թվականը Նորթամբերլենդի ոչ մետրոպոլային կոմսությունը վարչականորեն բաժանված էր 6 շրջանի։ 2009 թվականի վարչական բարեփոխումից հետո շրջանների բաժանումը վերացվեց, և Նորթամբերլենդ կոմսությունը դարձավ ունիտար։

Քաղաքականություն

խմբագրել

Նորթամբերլենդը կառավարում է ունիտար շրջանային խորհուրդը, որը բաղկացած է 67 ընտրատարածքներից ընտրված 67 անդամներից։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 25 տեղ զբաղեցնում են լիբերալ-դեմոկրատները[6]։

Նորթամբերլենդ կոմսության Բլայթ քաղաքում գործում է Blyth Spartans ֆուտբոլային ակումբը, որը 2010/2011 մրցաշրջանում հանդես էր գալիս Հյուսիսային կոնֆերենցիայում։ Blyth Spartans-ը մրցակիցներին հյուրընկալում է Քրոֆթ Փարք մարզադաշտում, որը տեղավորում է 4 հազար հանդիսական:

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Բերվիք ամրոց
  • Բելսիի դղյակ
  • Ուորքվորթ ամրոց
  • Դանսթանբորո ամրոց
  • Լինդիսֆարն ամրոց
  • Պրադո ամրոց
  • Չիլինգհեմ ամրոց
  • Էդլինհեմ ամրոց
  • Էյդոնի ամրոց
  • Միության կամուրջ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
  2. 2,0 2,1 https://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  3. https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 257.
  5. «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2013-06-28-ին. Վերցված է 2010-10-24-ին.
  6. «Депутаты совета графства». Արխիվացված է օրիգինալից 2010-11-19-ին. Վերցված է 2010-10-24-ին.

Գրականություն

խմբագրել
  • «Нортумберлэнд, графство в Англии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Нортамберленд — статья из Большой советской энциклопедии. .
  • Никонов В. А. Нортумберленд // Краткий топонимический словарь. — М.: Мысль, 1966. — С. 299. — 509 с. — 32 000 экз.
  • Нортамберленд // Словарь географических названий зарубежных стран / Отв. ред. А. М. Комков. — 3. — М.: Недра, 1986. — С. 257. — 459 с.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորթամբերլենդ» հոդվածին։