Բացել գլխավոր ցանկը
Նորդենշելդի արշիպելագը

Նորդենշելդի արշիպելագ, կղզիներ Կարայի ծովի հարավարևելյան մասում, որոնք ձգվում են արևմուտքից արևելք մոտ 93 կմ։ Տեղակայված են Թայմիր թերակղզուց մի փոքր հյուսիս-արևմուտք։ Նորդենշելդի արշիպելագից հարավ գտնվում է Թայմիր կղզին։ Կղզիները մտնում են Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի կազմի մեջ։

Արշիպելագը բաղկացած է 90 կղզիներից, որոնք կազմում են մի քանի կղզեխմբեր՝ Վիլկիցկու, Արևելյան, Լիտկեյի, Պախտուսովի և Ցիվոլկոյի կղզիներ։ Կղզիները առավելապես կազմված են ժայթքած ապարներից։ Բուսականությունը արկտիկ տունդրային է։ Կղզիները ստացել են իրենց անվանումը Նիլս Ադոլֆ Էրիկ Նորդենշելդի պատվին։