Նորբաբելոնական արվեստ՝ 7-րդ դարում ձևավորված արվեստը Բաբելոնում։

Մարաստանի հետ Ասորեստանյան տերության կործանումից հետո Հին Բաբելոնի մոտ սկսվեց վերելքի մի նոր շրջան։ Բաբելոն քաղաքը դարձավ խոշոր առևտրական կենտրոն։

Ճարատարապետություն խմբագրել

Ճարտարապետությունը Նորբաբելոնական թագավորության արվեստի առաջատար ճյուղն էր։ Այն սերտորեն համագործակցում էր զարդարվեստի հետ։

Նաբուգոդոնոսոր 2-րդ-ի օրոք (մ.թ.ա. 605-562) նոր թափ է առնում շինարարությունը։ Ճարտարապետական նոր տեսք է ստանում Բաբելոն քաղաքը։ Քաղաքի հատակագիծը 10 քառ. կմ մակերեսով կանոնավոր ուղղանկյունի էր։ Քաղաքը պարսպապատ էր, իսկ 8 դարպասները կրում էին աստվածների անունները։ Քաղաքի գլխավոր դարպասը «Իշտար դարպասն» էր, որտեղից սկսվում էր շքերթների, թափորների սուրբ ճանապարհը, որը պատված էր կրաքարե և փշրաքարե սպիտակ ու կարմիր սալերով։ Այդ ճանապարհը տանում է Մարդուկ աստծուն նվիրված Բաբելոնի Էսագիլ գլխավոր տաճարը։ Տաճարի կողքին է գտնվում 90 մետրանոց նշանավոր բաբելոնյան աշտարակը՝ Էտեմենանկին։ Աշտարակի յոթ աստիճանների գագաթին էր գտնվում ոսկեզօծ եղջույրներով զարդարված սրբավայրը։ Իրենց զարդանախշերով աչքի էին ընկնում նաև Նաբուգոդոնոսոր 2-րդ-ի պալատները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։