Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Մարտիրոսի Սիսակյան (հունվարի 12 (25), 1907, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 12, 1966(1966-03-12)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ կենսաքիմիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից[3]։ Կենսաբանական գիտությունների դոկտոր 1940 թվականից, ապա նաև պրոֆեսոր՝ 1944 թվականից։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ապա 1965 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, իսկ 1945 թվականից՝ վերջինիս թղթակից անդամ[4]։

Նորայր Մարտիրոսի Սիսակյան
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի
դիմանկար Աշտարակի տուն թանգարանում
Ծնվել է1907, հունվարի 25
Աշտարակ
Մահացել է1966, մարտի 12
Մոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԿենսաքիմիկոս
Կենսաբան
Քիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԳԱԱ անդամներ (ցանկ), պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1940)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
ՊարգևներԽՍՀՄ Պետական մրցանակ
Երեխա(ներ)Իոսիֆ Սիսակյան, Ալեքսեյ Սիսակյան և Ludmila Budagova?
 Norair Sisakian Վիքիպահեստում
Նորայր Սիսակյանի հուշարձանը Աշտարակում
Նորայր Սիսակյանի հիշատակին նվիրված դրոշմանիշ
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի տուն-թանգարանը Աշտարակում

Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում՝ Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա։ Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»[5]։

Կենսագրություն խմբագրել

Նորայր Սիսակյանը ծնվել է 1907 թվականի հունվարի 25-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում։ 1928 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան։ 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում։ 1942-1966 թվականներին ՀԽՍՀ ԳԱ բիոքիմիայի ինստիտուտի լաբարատորիայի վարիչ, 1946-1959 թվականներին՝ փոխտնօրեն, 1959–1963 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1963–1966 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ և գլխավոր գիտքարտուղար։

Գործունեության բնագավառ խմբագրել

Գիտական հետազոտությունները վերաբերում են տիեզերական կենսաբանության պրոբլեմներին, բույսերի ընդհանուր կիրառական կենսաքիմիայի և տեխնիկական կենսաքիմիայի հիմնահարցերին։

Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները՝

Գիտական գործունեության սկզբնական տարիները գիտնականը նվիրել է բույսերի կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի մի շարք կարևորագույն հիմնարար և գործնական խնդիրներին, այն է՝ շաքարանյութերի նյութափոխանակության, իսկ այնուհետև բույսերի երաշտադիմացկանության օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Ստացված արդյունքները նորամուծություն էին գիտության այս բնագավառում և բույսերի նոր երաշտադիմացկուն սորտերի սելեկցիայի հիմք հանդիսացան։

Գիտնականի աննախադեպ նվաճումները ենթաբջջային գոյացությունների ուսումնասիրման բնագավառում սկիզբ դրեցին գիտության այդ նոր ուղղության զարգացման ինչպես նաև կարևորագույն նախապայման հանդիսացան մոլեկուլյար կենսաբանության ու կենսաքիմիայի նոր ուղղությունների զարգացման համար։

Շնորհիվ կենսաբանության բնագավառում ունեցած խոր և բազմակողմանի գիտելիքների՝ ակադեմիկոս Սիսակյանին կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում։ Նա կարողացավ կանխատեսել ընդհանուր կենսաբանական գիտական ու գործնական բժշկության զարգացման հեռանկարները։

Նորայր Սիսակյանի նախաձեռնությամբ սկսվեցին և իրականացվեցին բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններ տիեզերքի անսովոր, յուրօրինակ գործոնների՝ անկշռելիության, երկրի ձգողականության (գրավիտացիայի), ճառագայթման, փակ համակարգերի էկոլոգիայի, տիեզերագնացների պատրաստման ու ընտրության հիմունքների, օրգանիզմների նյութափոխանակության և շատ այլ հարցերի ուղղությամբ։ Մշակվեց երկարատև տիեզերական թռիչքների պայմաններում տիեզերագնացների անվտանգությունն ապահովող միջոցների համալիր։ Ակադեմիկոս Գազենկոն Սիսակյանին նվիրված իր հոդվածներից մեկում նշում է, թե Նորայր Սիսակյանն այն գիտնականներից և ղեկավարներից մեկն էր, որի կարծիքն որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար։

Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում անգնահատելի ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Նշենք նաև, որ գնահատելով նրա ծառայությունները տիեզերքի նվաճման բնագավառում Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս «Սիսակյանի ծով» անվանումն է ստացել։

Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին՝ Ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների գործնական և կոնսուլտատիվ կոմիտեների անդամ և 13-րդ նստաշրջանի նախագահ[5]

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական և Ա. Ն. Բախի և Դ. Ի. Մեչնիկովի անվան մրցանակների դափնեկիր
  • Աշխատանքային կարմիր դրոշի (3) և Պատվո նշան շքանշաններ

Աշխատություններ խմբագրել

  • Биохимия обмена веществ, Москва, 1954, 275 с.
  • Биохимия растений, Москва, 1956, 394 с.[6]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. CONOR.Sl
  2. 2,0 2,1 2,2 2,3 Сисакян Норайр Мартиросович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. "Կենսագրություն". Արխիվացված է the original 2017 թ․ փետրվարի 26-ին. Retrieved 2015 թ․ հոկտեմբերի 14. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  4. "ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ". Retrieved 2023 թ․ հուլիսի 12.
  5. 5,0 5,1 "Նորայր Սիսակյան - 100, UNESCO-ն 2007թ. հայտարարել է Նորայր Սիսակյանի տարի". Արխիվացված է the original 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Retrieved 2014 թ․ սեպտեմբերի 5. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  6. "ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Նորայր Սիսակյան". Retrieved 2023 թ․ հուլիսի 12.