Բացել գլխավոր ցանկը

Նորայր Հաջիյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս:

Նորայր Հաջիյան
1976-2016
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԹալիշ
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ2015-2016
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ
  • «Դրաստամատ Կանայան» (04.05.2007 թվական)
  • «Վազգեն Սարգսյան» (14.09.2011 թվական)
  • ԼՂՀ «Մայրություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀՀ «Արամազդ» հուշամեդալ
  • «Մարտական ծառայություն» մեդալ (05.04.2016 թվական)

ԿենսագրությունԽմբագրել

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 17-ին Բաքվում: 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Նորայրը սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1992 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի օգոստոսի վերջերն անդամագրվել է տարբեր կամավորական ջոկատների: Այդ ջոկատների մեջ էին մտնում «Արամո-114» ԵԿ գումարտակը, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակը, «Արծիվ-24» ԵԿ ջոկատը: Մասնակցել է Կոռնիձոր և Շուռնուխ գյուղերի պաշտպանությանը: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լաչինի (այժմ` Բերձոր), Քելբաջարի (այժմ` Քարվաճառ), Օմարի բարձունքի, Ղուբաթլուի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին: 1997-1998 թվականներին ժամկետային զինծառայության է անցել ԼՂՀ Ասկերանի շրջանում: Երկար տարիներ աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում [1]:

Մարտական գործողություներԽմբագրել

2016 թվականի ապրիլի 2-ին Նորայրը առաջիններից էր, ով կամավոր մեկնեց Արցախ: Մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։ ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու) պարգևատրվում է «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։

ՄրցանակներԽմբագրել

  • «Դրաստամատ Կանայան» (04.05.2007 թվական)
  • «Վազգեն Սարգսյան» (14.09.2011 թվական)
  • ԼՂՀ «Մայրություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալ (09.05.2009 թվական)
  • ՀՀ «Արամազդ» հուշամեդալ
  • «Մարտական ծառայություն» մեդալ (05.04.2016 թվական)

ՀուղարկավորությունԽմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 13:00-ին Երևանում :

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել